Նոր աշխարհի թարգմանական կարողությունները լավագույնս ի հայտ է գալիս մեկ ուրիշ բառի՝ խաչ բառի հանդեպ ունեցած վերաբերմունքից։ Խաչի թշնամիներ միշտ եղել են սկսած առաքելական ժամանակներից բայց XIX դարի Եհովայի վկաներին կարելի դասակարգել, որպես խաչի նորագույն թշնամիներ։
Քանի որ Եհովայի վկաների աստվածաբանության մեջ, ինչպես էլ այն դիտարկենք, չկա փրկություն, այն իմաստով, ինչպես ընկալում են դասական և անգամ նորագույն քրիստոնեական եկեղեցիները, ապա պարզ է, որ պետք է անարգվի նաև այս ՙբառը՚։ Թերևս անանուն թարգմանիչները և Դիտարանի հրատարակիչները գորդյան հանգույցի պես են լուծում այդ հարցը՝ ուղղակի վերացնում են խաչը՚ տալով դրան ինչպես և կարելի էր սպասել համապատասխան հիմնավորում։
Այսպես, 1936 թվականին Դիտարանի ընկերությունը լույսի ճառագայթումով՚ հայտնաբերեց, որ մինչև այդ օրը սխալ է հասկացվել ՙԽաչը ուստի այն ամենուր պետք է փոխարինվի ցից բառով, իսկ համապատասխան բայը խաչել ցից հանել ձևով գ.33 էջ 26։
Այդ հիմնավորում են նույն ձևով, ինչ ձևով մնացած վարդապետական կետերը այսինքն՝ Մանկությունը հիշելու սկզբունքով։ Իսկ դրա համար երկնային լույսի շող պետք չէր, ինչպես պնդում են Եհովայի վկաները նրանց ամեն քայլը կարելի է կանխատեսել՝ ավելին անգամ՝ հաշվարկել։
Հայտնաբերելով, որ խաչ բառը հունարենում stavros առաջացել է փայտ, գերան արմատից. նրանք ամենուրեք այն փոխարինում են ցից բառով, նկատի ունենալով փայտե գերանը։ Եհովայի վկաների բոլոր հրատարակություններում խաչելության պատկերը հենց այդ առումով է, որ տարբերվում է ավանդականից։ Նրանց մոտ Հիսուս գամված է ձեռքերը գլխավերևում, մի ուղղաձիգ գերանի վրա ու ոչ թե Ձ-ձևի խաչի վրա։ Անգամ տալիս են դրան տեսական հիմնավորում՝ պնդելով, որ խաչի Ձ ձևը ծագում է քաղդեացիներից և խորհրդանշում է Թամուզ աստծուն 33 էջ 26։ Եվ, որպես հետևանք, Եհովայի վկաները խաչել բայը թարգմանում են որպես ցից հանել, միտումնավոր մոռանալով, որ դրանով գռեհկացնում են բովանդակությունը, մանավանդ որ թե՜ հայերենում, թե՜ այլ լեզուներում այն ամենևին ուրիշ իմաստ՝ գռեհիկ իմաստ ունի՝ գռեհկաբանություն է։
Հե՜նց այս է, որ կարելի է որակել որպես հայհոյություն Սուրբ Հոգու հանդեպ։ Հիսուսի ժամանակներում, Հռոմեական կայսրության մեջ, որպես մահապատժի գործիք օգտագործվող խաչափայտերը, հռոմեական իրականության մեջ նույնքան սովորական էին, որքան հրեական իրականության մեջ քարկոծելը։ Այսինքն, Նոր Կտակարանում խաչը արտահայտում է բարոյական առաքինություն՝ նեղություն կրելու, անարգանքը կրելու իմաստով և հենց այս իմաստն նկատի ուներ Հիսուս, երբ ասում էր մինչև խաչվելը՝ վերցրու խաչդ և արի իմ ետևից։ Իսկ հռոմեական իրականությանը հայտնի խաչելության գործիքներից և ոչ մեկը չի համապատասխանում Եհովայի վկաների ցցին։ Դրանք ընդամենը երեքն են եղել T-ձևի, X-ձևի և Ձ-ձևի, որոնցից ոչ մեկն էլ նման չէ ուղղաձիգ գերանի։