Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 30 Եշ․ ԱԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
25 2 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Բացվեց Հայկ և Էլզա Տիտիզյանների անվան «Վարպետաց դպրոց» հայորդյաց տունը (նկարներ)
Նորություններ

Բացվեց Հայկ և Էլզա Տիտիզյանների անվան «Վարպետաց դպրոց» հայորդյաց տունը (նկարներ)

Published 25 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 24-ին Երևանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հայկ և Էլզա Տիտիզյանների անունը կրող «Վարպետաց դպրոց» հայորդյաց տան բացման արարողությունը:

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո «Վարպետաց դպրոցը», որ վերակառուցվել է «Երևան իմ սեր» ծրագրի շրջանակներում, «Երևան իմ սեր» բարեգործական հիմնադրամի կողմից ծառայեցվելու է որպես վերականգնողական սոցիալ-կրթական, մշակութային կենտրոն ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների, փախստական ու տեղահանված, պատշաճ խնամքից զուրկ և սոցիալապես անապահով խավերի մանուկների համար:

 Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, ՀՀ Կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Մայր Աթոռի բարերարներ, ՀԲԸՄ անդամներ և այլ հրավիրյալներ։

 «Վարպետաց դպրոցը» մուտքի կարմիր ժապավենը հատեցին Ամենայն Հայոց Հայրապետը, «Երևան իմ սեր» հիմնադրամի նախագահ Արմեն Սարգսյանը և Մայր Աթոռի բարերար Հայկ Տիտիզյանը:

 Ապա բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի բարերար, հիմնադրամի նախագահ և Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը` ներկայացնելով ծրագրի նպատակները, կառույցի ստեղծման պատմությունը և այդ գործում Եկեղեցու կարևոր դերակատարությունը: Տիար Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ Նախագահին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծրագրին ցուցաբերած անմիջական աջակցության համար, ինչպես նաև շնորհակալական խոսք ուղղեց կառույցի հիմնական բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյաններին ու նախագծին աջակցած շուրջ 150 բարեկամներին:

 Իր սրտի խոսքն ասաց նաև տիար Հայկ Տիտիզյանը` ուրախություն հայտնելով նման ազգօգուտ ծրագրին մասնակից լինելու կապակցությամբ: Մեծանուն բարերարը գոհունակությամբ ընդգծեց, որ այս կառույցի առնչությամբ Վեհափառ Հայրապետի տեսլականն այլևս իրականություն է դարձել և հորդորեց ամենքին համախմբել ուժերը ծրագրի հետագա ընթացքի բարեհաջող իրագործման համար:

 Այնուհետև նախագահությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց նորակառույց հաստատության օրհնության կարգը, որի ավարտին Վեհափառ Հայրապետն իր պատգամն ուղղեց ներկաներին:

 Նորին Սրբությունը, գոհություն բարձրացնելով առ Աստված մի նոր հայրենաշեն ձեռնարկի իրագործման առիթով, վերհիշեց, թե ինչպես դեռևս իր՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդության շրջանում, ձեռք բերվեց առաջնորդարանի մերձակայքում գտնվող այս շենքը և ծրագրվեց վերակառուցել այն` իբրև մի նոր Հայորդյաց տուն: Վեհափառ Հայրապետը գոհունակության զգացումով ընդգծեց, որ շուրջ 20 տարի անց այդ ծրագիրն այլևս իրականություն է դարձել «Երևան իմ սեր» ծրագրի նախագահ Տիար Արմեն Սարգսյանի ջանքերի շնորհիվ և այսուհետ գեղեցիկ ու հարմարավետ հաստատության հարկի ներքո գիտելիքներ և հմտություններ պիտի ձեռք բերեն ու կրթվեն հազարավոր մանուկներ և պատանիներ:

 «Հիմնադրման օրվանից Հայաստանյայց Եկեղեցու առաքելության կարևորագույն մասը կազմել են լուսավորության կրթական նվիրական գործն ու մանկանց դաստիարակությունը: Այս տեսլականով են ազգային-եկեղեցական մեր կյանքում ստեղծվել հայ մանկավարժության ու դաստիարակության պսակը հանդիսացող դպրոցներն ու վարժարանները, որտեղ մեր զավակունք հաղորդ են դարձել մեր հոգևոր-ազգային անանց արժեքներին ու հայոց պատմության փառավոր էջերին: Նոր սերնդի կրթության ու դաստիարակության աստվածահաճո այս առաքելությանն իր մասնակցությունը բերելու ազնիվ զգացումով է, որ դեռևս 2 տարի առաջ մեր Եկեղեցու նվիրյալ զավակ ու բարերար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան տիար Արմեն Սարգսյանն առաջարկ ներկայացրեց, «Երևան իմ սեր» ծրագրի շրջանակներում, վերակառուցելու և ավարտին հասցնելու այս շինությունը` որպես ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար նախատեսված սոցիալ-մշակութային կենտրոն: Նույն ազնիվ մղումով նա, իր իսկ կողմից կառուցած Մայր Աթոռի Ս. Վարդան-Ս. Հովհաննես Մկրտիչ մկրտարանի հարևանությամբ, բարեկարգում է Սուրբ Էջմիածնի այգին` այնտեղ ստեղծելով երեխաների համար ևս մի կրթական-մշակութային կենտրոն: Մեկ այլ կրթական կենտրոնի կառուցում Տիար Սարգսյանը ծրագրում է Երևանի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում», – նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:

 Կրթական հաստատության բացման առիթով Գարեգին Բ Կաթողիկոսը իր բարձր գնահատանքը բերեց Մայր Աթոռի նվիրյալ բարերարներ Տեր և Տիկին Արմեն և Նունե Սարգսյաններին, ինչպես նաև կրթօջախի հիմնական բարերարներ, Հայ եկեղեցու բարեգործ զավակներ Տեր և Տիկին Հայկ և Էլզա Տիտիզյաններին:

 Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ հավատավոր Տիտիզյան ամոլի կենսագրության մեջ սա առաջին ազգօգուտ և հայրենանպաստ նախաձեռնությունը չէ և ի գնահատումն Տիտիզյան ընտանիքի` հերթական այս կարևոր ներդրման` նորակառույց «Վարպետաց դպրոց» հայորդյաց տունը այսուհետ կրելու է Հայկ և Էլզա Տիտիզյան ամոլի անունը:

 Հայրապետական իր սերն ու ողջույնները բերելով բացման արարողության բոլոր մասնակիցներին` Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց միջոցառմանը մասնակից բարերար հայորդիներին և կենտրոնի բացմանն իրենց ներդրումն ունեցած բոլոր անհատներին և կազմակերպություններին:

 «Չկա ավելի երախտալից ու շնորհակալ գործ, քան մեր ապագայի հուսալի տեսլականի իրագործումը` ի դեմս մեր մատաղ սերնդի արժանավայել կրթության: Հայրենաշինության, ազգային ոգու մշտանորոգման և պահպանման լավագույն գրավականն են կրթական կենտրոններն ու դպրոցները», – շեշտեց Գարեգին Բ Հայոց Հայրապետը` հորդորելով հավատարիմ մնալ լուսավորության և մանկանց կրթության հուսալի առաքելությանը, որը դարեր շարունակ առաջնորդել է քրիստոսասեր մեր ժողովրդին:

 Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթքով հայցեց Երկնավորին լուսավոր ու պայծառ պահել հայրենի կրթօջախները և Իր օրհնության ներքո խաղաղ` մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովրդին:

 Վերջում տեղի ունեցավ շրջայց նորակառույց կրթական հաստատությունում, հյուրերը ծանոթացան «Վարպետաց դպրոց» հայորդյաց տան պայմաններին, զրուցեցին նրա առաջին փոքրիկ այցելուների հետ:

25 2 1 25 2 2 25 2 3 25 2 4 25 2 5 25 2 6 25 2 7 25 2 8 25 2 9 25 2 10 25 2 11 25 2 12 25 2 13

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 25 1 Շքանշանների հանձնման արարողություն Մայր Աթոռում (նկարներ)
Հաջորդ նյութը 25 3 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ կրթության և գիտության նախարարին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?