Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
15 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 300-ամյակին նվիրված գիտաժողովը (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 300-ամյակին նվիրված գիտաժողովը (նկարներ)

Published 15 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 15-ին Մոսկվայում, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանի հանդիսությունների դահլիճում, իր աշխատանքը սկսեց «Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակ. պատմություն և ներկա» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են շուրջ 60 հայագետներ, պատմաբաններ, աստվածաբաններ, արվեստագետներ և մշակութաբաններ Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից:

 Գիտաժողովը բացվեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի բացման խոսքով: Անդրադառնալով թեմի հիմնադրման պատմական հոբելյանի առիթով կոնֆերանսի կազմակերպմանը` Սրբազանն ընդգծեց, որ այն, ամենքին մեկտեղելով հանուն նախնյաց սրբազան ժառանգության պահպանության, շարունակությունն է անանց արժեքների վերածննդի և այդպիսով նպաստում է հոգևոր, մշակութային և գիտական փոխհարստացմանը, հայ և ռուս հավատակից ժողովուրդների եղբայրական կապերի ամրապնդմանը:

 Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը գիտաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին բերեց հայրապետական իր օրհնությունը և պատգամը:

 «Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ մեր ժողովրդի կյանքում անգնահատելի դերակատարություն ունեցած Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի պատմական այս թեմը թևակոխում է իր հոբելյանական 3-րդ հարյուրամյակը: Ստեղծվելով մեր Եկեղեցու և ժողովրդի համար պատմականորեն ու քաղաքականապես բարդ ու դժվարին պայմաններում, Տիրախնամ թեմը հարաճուն մասնակցություն է ունեցել Հայ Եկեղեցու առաքելությանը՝ հոգևոր խնամքի ներքո համախմբելով ու պահպանելով ռուսաստանաբնակ մեր ժողովրդին: Թեմի գործունեությունը բազմարդյուն է եղել մեր ագային-եկեղեցական, գիտական, գրական ու մշակութային կյանքում: Մեր ժողովրդի հավատավոր և ազգասեր զավակների ջանքերով այստեղ կառուցվել են հայկական եկեղեցիներ, ստեղծվել մեր ազգային դպրության ու լուսավորության, գիտության ու մշակույթի նշանավոր կենտրոններ ու հաստատություններ, որոնք վառ են պահել հավատքը մեր ժողովրդի, սերը առ հայրենին ու ազգս հայոց և տեսլականը հայրենի պետականության վերակերտման՝ աջակցության հույսեր կապելով նաև Ռուսաց բարեպաշտ պետության հետ: Ռուսիո օրհնյալ տերության հովանու ներքո ապրող մեր ժողովրդի զավակները, հասնելով մեծ հաջողությունների, նաև իրենց բարի ավանդն են բերել երկրի պետական, հասարակական ու տնտեսական կյանքին, ռազմական փառքին, գիտությանը ու մշակույթի զարգացմանն ու առաջընթացին՝ զորացնելով եղբայրական սերը հավատակից հայ և ռուս ժողովուրդների», – նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:

 Նորին Սրբությունն ուրախությամբ արձանագրեց այսօր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի եկեղեցաշեն և ազգանպաստ առաքելության զարգացումը, որ արդյունավորվում է ջանքերով հոգևոր սպասավորների ու բարեպաշտ հայորդիների` գլխավորությամբ բարեխնամ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ նորանոր ձեռքբերումներով ու հաջողություններով է պսակվում ժողովրդին հավատքի ու փրկության ճանապարհով առաջնորդելու, Մայր Եկեղեցու շուրջ համախմբված հայ հավատացյալների հոգևոր և հայեցի դաստիարակությունն ու կրթությունը կենսունակ պահելու սպասավորությունը: Իր գնահատանքը բերելով գիտաժողովի կազմակերպիչներին ու աջակիցներին` Հայոց Հայրապետն այս գիտաժողովը լավագույն առիթ նկատեց` նոր ժամանակների հրամայականներին ընդառաջ վերանայելու և վերարծարծելու թեմում Հայոց Եկեղեցու գործունեության անցյալի ձեռքբերումները և ապագային տեսլականները:

 Վերջում, աղոթելով երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման և Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների ու գործակցության արգասավորման համար` Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված Իր Սուրբ Աջով օրհնի Հայոց թեմի եկեղեցանվեր, հայրենաշեն ու ազգանպաստ բոլոր բարի ջանքերն ու իրագործումները:

 Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Վարդան Տողանյանը:
Գիտաժողովին զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

 Երկօրյա գիտաժողովը կազմակերպվել է թեմի Հայագիտական կենտրոնի կողմից` համագործակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայաստանի Ազգային արխիվի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և Մոսկվայի մարզի գլխավոր արխիվային վարչության:

15 1 15 2 15 3 15 4 15 5 15 6 15 7

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vahram qhn. Meliqyan 21 Հոգևոր առաջնորդների պարտականություններից է անդադար խաղաղություն քարոզելը. տեր Վահրամ քահանա Մելիքյան
Հաջորդ նյութը xach masunq Տերունական խաչի մասունքը Խաչվերացի տոնին դուրս բերվեց Մայրավանքից. օրհնվեց աշխարհի չորս ծագերը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?