Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
31 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)

Published 31 Օգոստոսի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օգոստոսի 31-ին` 2017-2018 թթ. ուսումնական նոր տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության սկիզբը դրվել է 2010 թվականին:

Մինչ օրհնության կարգը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը հանդիպում ունեցան Հայոց Հայրապետի հետ:

Մայր Տաճարում արարողությանը ներկա էին Ազգային Ժողովի Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պետական կրթական կառույցների և մարզպետարանների ներկայացուցիչներ, մարզերի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ:

Օրհնելով կրթության ոլորտի պատասխանատուներին և մշակներին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արարողության ավարտին նրանց հղեց նաև իր հայրապետական պատգամը:

«Սրտի բերկրանքով ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ մեր ժողովրդի նվիրական այս սրբավայրում: Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում և շնորհավորում ձեզ, ինչպես և՝ կրթության բնագավառի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի օրվա և 2017-2018 ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով:

Ամառային հանգստյան օրերից հետո կրթական մեր հաստատությունները, ահավասիկ,  կրկին իրենց դռներն են բացում մատաղ սերնդի առջև, որպեսզի գիտելիք և իմացություն փոխանցեն և կրթեն նրանց միտքն ու հոգին:

Գիտելիքն ու ուսումը միշտ էլ առաջնահերթություն են եղել մեր ժողովրդի համար, և շնորհիվ կրթօջախների՝ մեր կյանքի մնայուն ընկերակից են եղել գիրն ու գրականությունը, իմացության փափագն ու ձգտումը՝ ինչպես սուրբգրային խոսքն է ասում. «Սիրտդ տուր խրատին, և ականջներդ պատրաստ պահիր իմաստության խոսքերը լսելու համար (Առ. ԻԳ 12): Նվիրական ու վսեմ, բայց միաժամանակ մեծ ու դժվարին պարտականություն ունենք բոլորս, բայց ի մասնավորի՝ մանկավարժներն ու ուսուցիչները, վառ պահելու կրթության առաջնահերթությունը և հագեցնելու մեր մատաղ սերնդի ունեցած ծարավը ուսման և գիտության հանդեպ: Արդարև, կրթության մշակի ստանձնած պաշտոնը կոչում է, որ պահանջում է նվիրում, ոգի և պատասխանատվություն: Այս ըմբռնումով և զգացումով է մանկավարժի մատուցածը արժեք ստանում և կենսավորվում: Ուսուցիչը իր սաների համար դառնում է օրինակ իմացության, միաժամանակ` ազնվության, արդարության ու մարդկային ամեն բարձր արժանիքների: Այս մեծ երջանկությունն ու պատասխանատվությունն եք ապրում դուք, սիրելիներ, ձեր ծառայագործության մեջ: Ձեր ջանքերով կրթված ու պատրաստված սերունդն է, որ մեր օրերի արագափոփոխ զարգացումներում հոգևոր և մտավոր ներուժ և քաջություն կունենա ապահովելու մեր ժողովրդի ու պետականության շարունակականությունը և անընդմեջ զորացումն ու առաջընթացը:

Սուրբ Մաշտոցի ոգով լեցուն այս օրը, երբ դուք ուխտավորաբար եկել եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ աղոթելու, հոգով վերանորոգվելու, Մեր հայցն ու մաղթանքն է առ Աստված, որ կրթության մշակներիցդ անպակաս լինի ծառայության եռանդը, և Տերը պարգևի ձեզ իմաստության առատ շնորհներ՝ ուսումնական նոր տարում արդյունավորելու ձեր նվիրյալ ջանքերը հանուն մեր նոր սերնդի որակյալ կրթության և մեր հայրենիքի և ի սփյուռս աշխարհի մեր ժողովրդի բարօր ապագայի: Մեր հորդորը և պագամը ձեզ բերում ենք առաքյալի խոսքով. «Քո անձը… օրինակ դարձրու բարի գործերի համար, ուսուցման մեջ պահիր անեղծություն, սրբություն, պարկեշտություն» (Տիտ. Բ 7)», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` խոսքն ամփոփելով սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի «Իմաստություն Հոր` Հիսուս» աղոթքով:

Վերջում տեղի ունեցավ  նաև ընդունելություն:

31 1 31 2 31 3 31 4 31 5 31 6 31 7 31 8

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Սեպտեմբերի 2 Շբ. ԲԿ. Սրբոց առաքելոցն Թովմայի, յակովբայ եւ Շմաւոնի
Հաջորդ նյութը Garegin b 323 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?