Մայիսի 29-ին, Ս. Էջմիածնում Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ տեղի ունեցավ Քահանայից ամենամյա ժողով:
Սուրբ Մինասը հռչակվել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման պահապան և հովանավոր սուրբ:
ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդը ՊՆ 3-րդ բանակային կորպուսին հանձնեց Սուրբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի պատկերակիր խաչվառը:
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի հերթական՝ 15-րդ բնակարանը ձեռք բերվեց Ստեփանավանի Լեջան համայնքում:
Լրահոս թեմերից- Աստանայում Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը պարգևատրվել է Ոսկե մեդալով: Մյանմարի Միացյալ Հանրապետության արտգործնախարարը հանդիպում է ունեցել Մյանմարի, Սինգապուրի և Բանգլադեշի հոգևոր հովիվ Զավեն վարդապետ Յազիչյանի հետ: Վրաստանի կրոնի հարցերով գործակալության կրոնական քարտեզի համաձայն, Հայ առաքելական եկեղեցու հետևորդները երկրի բնակչության մեջ թվաքանակով երրորդ տեղում են: Մայիսի 28-ին Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է տոնական պատարագ: Թբիլիսիում 103-րդ անգամ նշվել է սայաթնովայական Վարդատոնը: Համբարձման տոնին ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Մառնեուլի շրջանի Ախքյորփի գյուղ: