Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
25 2 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցող հյուրերին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցող հյուրերին (նկարներ)

Published 25 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը մասնակից հյուրերին, որոնց թվում` 2016 թ. մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեին և 2017 թ. մրցանակի հավակնորդ, վիրաբույժ Թոմ Քատինային` ուղեկցությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի:

 Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության նկատմամբ Նորին Սրբության կողմից ցուցաբերվող մշտական ուշադրության համար` պրն. Ռուբեն Վարդանյանն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքում հայ ժողովրդին ավանդել է բարձր արժեքներ, դիմացինին օգնելու ուժ և հավատ, առանց որոնց ոչինչ հնարավոր չէ կյանքի կոչել: «Այսօր, երբ աշխարհում կարծես աճել է անտարբերությունը, հուսով ենք, որ մեր շարժումը մարդկանց` ինչ-որ բան փոխելու ուժ և վստահություն կհաղորդի», – նշեց նա:

 Իր հերթին 2016 թ. մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ներկայացնելով իր ապրումները, ասաց, որ անցած տարվանից` «Ավրորա» մրցանակաբաշխությունից ի վեր հասկացել է, որ սերը կարող է հաղթանակել ամենուրեք: «Այս մրցանակաբաշխության արդյունքում հայ ժողովրդի սերը տարածվեց` օգնություն հասցնելով Բրազիլիայի, Կոնգոյի, Բուրունդիի և Եթովպիայի երեխաներին: Հայ ժողովուրդն էլ դժվարին պահեր է ունեցել, բայց այսօր կանգուն է շնորհիվ իր նվիրյալ զավակների: Մենք խոստանում ենք անցնել նրանց ճանապարհով և շնորհակալ ենք` մեզ այդ հնարավորությունն ընձեռելու համար»,- նշեց տիկ. Բարանկիցեն:

 Ներկաներին իր օրհնությունը բերեց նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց մարդասիրական նախաձեռնության կազմակերպիչներին` հաստատելով, որ մրցանակաբաշխությունը, բացահայտելով, քաջալերելով նվիրյալ անձանց, նաև մարդասիրության  յուրատեսակ քարոզչություն է` հետևելու նրանց օրինակին, ովքեր իրենց կյանքը նվիրել են կարիքի ու տառապանքի մեջ գտնվող մարդկանց աջակցելուն, նրանց կյանքի մեջ հույս և լույս բերելուն:

 Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ այս նախաձեռնությունը հայ ժողովրդի երախտագիտության զգացումի արտահայտումն է աշխարհին, այն բոլոր բարեսեր անձանց,  ովքեր հայոց կյանքի ողբերգական պահին հայ ժողովրդի կողքին են եղել, աջակցել ու փրկել նրա զավակներին: «Լինելով ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` մենք կարևորում ենք այս մրցանակաբաշխության հաստատումը` այսօր սրտակից լինելու այն ազգերին ու ժողովուրդներին, ովքեր ցավի ու տառապանքի կրողներ են: Շնորհիվ իր սիրո և հավատքի` մեր ժողովուրդը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները և վերագտնել իր կյանքը: Եվ մեր պատմությունը կարող է հույսի աղբյուր լինել բոլոր այն ազգերի համար, ովքեր տառապանքի, մահվան ճանապարհն են անցնում այսօր», – ընդգծեց Հայոց Հայրապետը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունը բերեց և շնորհակալություն հայտնեց տիկ. Մարգարիտ Բարանկիցեին և պրն. Թոմ Քատինային`նրանց մարդասիրական գործունեության համար` նշելով, որ դիմացինին օգտակար լինելու ծառայության մեջ մեծ երանություն ու երջանկություն կա: «Դուք Աստծու ձեռքերն եք, որ բարիք եք գործում` կյանքի կոչելով տերունապարգև պատգամներն ու պատվիրանները: Ձեզ նման մարդասեր անձանց նվիրյալ, անձնազոհ ծառայության շնորհիվ է, որ պիտի փոխվի աշխարհը, սերն ու բարությունն առատանա մարդկային կյանքում, և այն զերծ մնա տառապանքից ու ողբերգություններից, որոնց այսօր էլ ականատես ենք», – ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված օրհնի, զորացնի նրանց իրենց աստվածահաճո առաքելության մեջ և նման մարդասեր նվիրյալներով համալրի նրանց շարքերը:

 Պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցեց նաև Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնի առիթով մատուցված Ս. Պատարագին:
25 2 1 25 2 2 25 2 3 25 2 4 25 2 5 25 2 6 25 2 7

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 25 5 Վիեննայի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հաջորդ նյութը 25 3 7 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?