Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
7 2 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին Ավետման տոնի առիթով
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին Ավետման տոնի առիթով

Published: 7 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ս. Աստվածածնի Ավետման տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում հանդիպեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում և բաժիններում պաշտոնավարող շուրջ 160 աշխատակցուհիների հետ:

Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին` շնորհավորելով Ս. Ավետման տոնի առիթով:

Նորին Սրբությունը բարձր գնահատեց կնոջ կարևոր դերն ու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում` անդրադառնալով հայ կնոջ նվիրյալ, քրիստոսասեր ու հայրենասեր ոգուն, պատմության դժվարին ժամանակներում խոնարհությանը և հնազանդությանը զուգընթաց դրսևորած արիությանը և համարձակությանը:

«Մեր մայրերն իրենց հայացքը միշտ ուղղել են դեպի Աստվածամայրը և փորձել են նմանվել Աստվածամոր կերպարին իրենց աստվածսիրությամբ, առ հայրենին և առ ընտանիքն ունեցած սիրո մեջ: Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ նման հատկություններով և արժանիքներով, նման ոգով և նկարագրով օժտված հայ տիկնայք ունենք, հայ մայրեր ու քույրեր», — ընդգծեց Հայոց Հայրապետը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև կարևորեց հայ կնոջ դերակատարությունն ընտանիքի ամրապնդման գործում` նշելով, որ կինը կոչված է ամենաբարձր ծառայության` Աստծուց տրված մայրության շնորհի կենսագործմանը: Նորին Սրբությունը հորդորեց մեր ժողովրդին այսօր բաժին ընկած կյանքի դժվարին պայմաններում քաջությամբ և առ Աստված ապավինությամբ հաղթահարել փորձությունները, ոգի դառնալ իրենց ամուսինների և զավակների համար, որպեսզի իրենց հայացքի առջև միշտ ունենան հայրենիքի լուսավոր ապագան:

Խոսելով եկեղեցական կյանքում նրանց բերած օգտաշատ ու նվիրյալ ծառայության մասին` Գարեգին Բ Հայրապետը պատգամեց. «Ձեր հոգում միշտ ամուր պահեք հավատքը. հավատքը հրաշագործող ուժ ու զորություն է, հավատքը երջանկության աղբյուրն է, որ մշտապես պիտի ուղեկցի ձեզ: Այդ հավատքով պիտի նաև զինեք, սնեք ու դաստիարակեք ձեր զավակներին և այդ հավատքով ապրեք ձեր կյանքի յուրաքանչյուր օրն ու վայրկյանը, որպեսզի հավատքով շաղախված լինի մեր կյանքը… »:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակցուհիներին մաղթեց Աստծո առատ օրհնություններն ու շնորհները` վերստին շնորհակալություն հայտնելով նրանց ծառայության համար:

7 2 1 7 2 2 7 2 3 7 2 4 7 2 5 7 2 6 7 2 7 7 2 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 7 1 4 Ս. Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում (նկարներ)
Հաջորդ նյութը Ekrghecakan kyanq 07.04.2017 ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿՅԱՆՔ (07.04.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Gevorg episkopos 251
Նորություններ

Նոր նշանակում

14 Նոյեմբերի, 2018
Mayr Ator357
Նորություններ

Մայր Աթոռը մտահոգություն հայտնում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ

22 Մայիսի, 2023
5 Hambardzman ton 1
Նորություններ

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը` Սուրբ Էջմիածնի ուխտի օր (նկարներ)

5 Մայիսի, 2016
Xuleri hamaynq
Նորություններ

Խուլերի աշխարհը շատ բան ունի սովորեցնելու

8 Սեպտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?