Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
mayr atori teghekatvakan hamakargi tnoren vahra
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հայոց Եկեղեցու գործունեությունն այն դաշտը չէ, որտեղ պետք է փորձակել քաղաքական հնարքները
Նորություններ

Հայոց Եկեղեցու գործունեությունն այն դաշտը չէ, որտեղ պետք է փորձակել քաղաքական հնարքները

Published 25 Մարտի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մարտի 23-ին «Հոգևոր Հայաստան» համաժողովին «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն իր խոսքում քննադատություն է հնչեցրել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հասցեին, թե Առաքելական եկեղեցին պետք է կարողանա իր հիմնական, իր պատմական առաքելությունը կատարել, ժողովրդի պաշտպանը լինել, մարտահրավեր նետել իշխանություններին, իբրև թե այն դարձել է ուղղակի իշխանությունների շարունակությունը։

 Կատարված հայտարարությունը մեկնաբանել է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը։ Վերջինս նշել է․

 «Տարակուսանքով ծանոթացանք պրն. Վարդան Օսկանյանի կողմից Հայ Եկեղեցու գործունեության վերաբերյալ հնչեցրած գնահատականներին։

 Անընդունելի են որևէ տեսակի նկրտումով ազգային արժեքների և սրբությունների ոտնահարման փորձերը։ Հեռավոր անցյալում չեն այն օրերը, երբ նույն պետական գործիչը, իբրև գործող իշխանությունների ներկայացուցիչ, այլ կեցվածք և վերաբերմունք ուներ միևնույն Եկեղեցու վերաբերյալ, իբրև ԱԳ նախարար հաճախ ապավինում էր Մայր Աթոռի և եկեղեցական տարբեր կառույցների հետ գործակցությանը՝ ի շահ Հայրենիքի, նաև Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային հարթակներում, հանուն ազգային համախմբման և կամ Սփյուռքի ներուժի կոնսոլիդացման։ Ի՞նչ փոխվեց պետական գործչի նկարագրում և արժեքային համակարգում քաղաքական դաշտում այժմ ստանձնած դերակատարությամբ։

 Պետք չէ ընտրողների համակրանքը փորձել շահել նման պախարակելի միջոցներով՝ ցեխարձակումներ կատարելով ազգի նվիրական հոգևոր կառույցի հանդեպ, որն իրեն ուղղորդել ցանկացող բազում նման գործիչների տեսել է պատմության մեջ, սակայն իր առաքելության բարձր գիտակցությամբ, հավատարիմ իր սկզբունքներին շարունակել է անշեղորեն իր ծառայությունը բերել ժողովրդին, նպաստել հայոց անկախ պետականության կայացմանն ու ամրապնդմանը։ Որևէ անձ, առավել ևս մեր ժողովրդի քաղաքական առաջնորդությանը հավակնող մեկը իրեն իրավունք չպիտի վերապահի նման անհեթեթություն, զրպարտանք հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին, որի պատասխանատվությունն այս ժողովրդի հանդեպ անհամեմատ մեծ է և վաստակը՝ անչափելի։

 Բոլորին հարկ է գիտենալ, որ Հայոց Եկեղեցու գործունեությունն այն դաշտը չէ, որտեղ պետք է փորձակել քաղաքական հնարքները»։

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը london Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին
Հաջորդ նյութը ekeghecakan kyanq 24.03.3017 ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿՅԱՆՔ (24.03.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?