Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աստծո շնչով գրված Գիրքը
Քրիստոնեական

Աստծո շնչով գրված Գիրքը

Published 8 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Քրիստոնյաները հավատում են, որ Սուրբ Գիրքն Աստծուց է ներշնչված: Դա է ապացուցում այն, որ հայ քրիստոնյաներիս համար Սուրբ Գիրքը հայալեզու թարգմանությունից սկսյալ անվանվում է «Աստվածաշունչ»: Սա մարդկանց դեպի փրկություն առաջնորդելու սահմանված գրքերի ամբողջություն է: Մարդկային ոչ մի գիրք չի կարող
փրկության տանել, քանի որ փրկությունը մարդկանցից չի գալիս, այլ Աստված է այն տալիս: Ուրեմն` հիմնական հատկությունը, որով քրիստոնյան Ս. Գիրքը տարբերում է մնացած գրքերից` ատվածաշնչականությունն է, որը երբեմն անվանվում է ներշնչականություն, այսինքն` Աստծո կողմից ներշնչված: Որպես կանոն, այս հասկացությունները ընկալվում են այն իմաստով, որ սուրբգրային տեքստերի հեղինակ կարող ենք կոչել Աստծուն, իսկ տեքստը`գրված Սբ. Հոգու ներգործությամբ, որը հայտնություն է վերևից: Բայց սա իրականում առաջ է բերում մի շարք հարցեր. օրինակ`կարելի՞ է ընդունել, որ սուրբգրային տեքստը բառացի և անմիջական խոսքերի փոխանցումն է Աստծուց: Եթե ոչ`այդ դեպքում տեքստում որն է պատկանում Աստծուն, և որը`մարդուն: Իսկ եթե այո, ապա ինչպես հասկանանք այն, որ տարբեր հեղինակների մոտ տարբեր է լեզուն, ոճը, մշակույթը և շատ այլ բաներ: Այսպես`ներշնչականության պատկերացումները շատ բազմազան են.

ա) նախ պետք է ասել, որ անկրոն ու անհավատ մարդիկ ընդհանրապես չեն ընդունում, որ Ս. Գիրքը ներշնչված է Աստծո կողմից, այլ այն համարում են պարզապես մարդկային գրություն, և այդպես վարկաբեկում Աստծո խոսքը` Ս. Գիրքը,

բ) ոմանք ընդունում են, թե Ս. Գիրքը մասամբ է ներշնչված Աստծո կողմից: Այս կերպով նրանք կարողանում են տալ իրենց սեփական, կամայական որոշումը և պնդել, թե Ս. Գրքի որ հատվածներն են ներշնչված, և որոնք`ոչ,

գ) ոմանք էլ կարծում էին, որ Ս. Գիրքը բառացի թելադրվել է վերևից` սուրբգրային հեղինակներին նմանեցնելով երաժշտական գործիքների, որոնց վրա Աստված նվագում է: Այսինքն` հեղինակների առանձնահատկությունները բացատրվում էր նրանով, որ տարբեր երաժշտական գործիքներ տարբեր ձայներ ունեն, թեև նվագողը մեկն է: Բայց ինչպես երևում է, սա հռետորական հնարք է, որով շեշտվում է Աստծո դերը տեքստի ստեղծման մեջ: Հատկապես առաջին դարերում քրիստոնյա ջատագով հայրերը, ընդունելով Ս. Գրքի ներշնչականության ճշմարտությունը, ցանկանում էին շեշտել Աստծո ներգործությունը և այն բացատրում էին որպես թելադրություն վերևից, որտեղ մարդու գործոնը կարելի է ասել չկա: Բայց հայտնի մի մոլոր ուսմունքի` մոնտանական վտանգի ժամանակ Եկեղեցին շատ արագ հրաժարվեց մի շարք պնդումներից ու համեմատություններից, որոնք հանդիպել էին ջատագովների մոտ, և հակառակ այդ ամենի, Եկեղեցին ասաց, որ թեև Ս. Գիրքը գրված է Սբ. Հոգու նորշնչումով, սակայն մարդը նույնպես ունի ակտիվ և գիտակից մասնակցություն: Ս. Գիրքը ճիշտ չի հասկացվի, եթե մենք չընդունենք նրա գրվելու և՛ աստվածային, և՛ մարդկային հեղինակությունը: Միևնույն ժամանակ բավարար չէ ասել, որ Ս. Գիրքը մասամբ Աստծո խոսք է, և մասամբ` մարդկային, այլ պետք է ասել, որ Ս. Գիրքը ամբողջապես Աստծո խոսք է և մարդու խոսք. «Սուրբ Հոգու միջոցով մեր հոր` Դավթի` քո ծառայի բերանով ասացիր. «ինչու խռովվեցին հեթանոսները, և ժողովուրդները սին բաների մասին խորհեցին» (Գործք Դ 25): Ինչպես որ Հիսուս մարդ դարձավ` ծնվելով երկրային կույսից, այդպես էլ Ս. Գիրքը եկավ մեզ մոտ իր երկրային հեղինակների մարդկային լեզվով: Այսպես`Հիսուս Աստծո կենդանի Խոսքն է, Աստվածամարդ է, իսկ Ս. Գիրքը Աստծո գրված խոսքն է` աստվածամարդկային գրություն: Իրականում ոչ միայնդ ժվար է բացատրել ներշնչման մեխանիզմը, այլև` անհնար: Յուրաքանչյուր փորձ մեզ կտանի մի տեղ, որը մեր մտքի համար բաց չէ:

Դ) Ըստ մեկ այլ մոտեցման, որն իհարկե թերի է, Աստված հայտնում է որևէ գաղափար, որևէ ճշմարտություն, իսկ հետո մարդիկ իրենց բառերով գրում են այն, ինչ իրենց հայտնվել է: Բնականաբար, այսպիսի մոտեցման դեպքում անհնար է լրջորեն խոսել հենց տեքստի աստվածաշնչականության մասին, այլ` միայն որոշ հայտնության, որը պատմության մեջ տեղի է ունեցել վաղուց: Այս տեսակետից Ս. Գիրքը չի տարբերվում որևէ ստեղծագործությունից, որը նվիրված է Աստծուն և հիմնված է իրական աստվածճանաչողության փորձի վրա: Պետք է նշել մի շատ կարևոր հանգամանք ևս, որ Սբ. Հոգու ներգործությունը պետք չէ համարել վաղուց տեղի ունեցած և մեզ հետ ուղղակի կապ չունեցող գործողություն: Իրականում ներշնչականությունը ընդգրկում է ողջ կրոնական համայնքը: Մենք գիտենք, որ Ս. Գիրքը ծնվել է Եկեղեցու ներսում, որտեղ և որոշվել է նրա սահմանները և մեկնության հիմնական սկզբունքները: Բավական երկար ժամանակ էր հարկավոր այս գործընթացի համար, և Սբ. Հոգին տարբեր փուլերում տարբեր կերպ է գործում: Ավելին` այս տեքստը ճիշտ հասկանալու համար այսօր անհրաժեշտ է նույն Սբ. Հոգու օգնությունը: Եվ ինչպես որ Սբ. Հոգին, պայծառացնելով սուրբգրային հեղինակների միտքը, թույլ չտվեց, որ նրանք մեղանչեն ճշմարտության առաջ, այդպես և մենք` Ս. Գիրք ընթերցելուց առաջ պետք է խնդրենք Աստծուն, որ լուսավորի մեր միտքը, որպեսզի չլինի, թե անզգամություն ցուցաբերենք և մեղանչենք Ճշմարտության առաջ:

 Պատրաստեց Հովհաննես ուրկ. Բալայանաը
Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 4-րդ համարից

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gahakalutyun 17rd Մայր Աթոռում նշվեց Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության և օծման 17-րդ տարեդարձը
Հաջորդ նյութը Astvac xosum e Ասէ Աստուած

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?