Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
DSC 7983
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Նյու Յորքում սկսվեց Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)
Նորություններ

Նյու Յորքում սկսվեց Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)

Published 31 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 31-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում (Նյու Յորք) իր աշխատանքը սկսեց Գերագույն հոգևոր խորհրդի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի, Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական մարմնի անդամների միացյալ ժողովը:
Ժողովն ընթանում է «Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» կարգախոսի ներքո և քննարկելու է Ամերիկայում հաստատված հայության կյանքի մարտահրավերներին և իրողություններին, Ամերիկայում Հայ Եկեղեցու հովվական ծառայությանը, Եկեղեցի-երիտասարդություն հարաբերություններին վերաբերող հարցեր։
Միասնական Տերունական աղոթքից հետո ժողովականներին իր ուղերձը հղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց համատեղ ժողովի գումարման առիթով՝ իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերելով Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի առաջնորդներին` Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանին, ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանին, ԳՀԽ անդամներին, թեմերի թեմական խորհուրդների և ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամներին:
««Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» վերնագրված կարգախոսը հստակ ուղենշում է այն ճանապարհը, որով պիտի ընթանանք համատեղ այս ժողովին և միասնաբար խորհրդածենք այն խնդիրների ու մարտահրավերների շուրջ, որոնք այսօր ծառացած են Հյուսիսային Ամերիկայում կայք հաստատած մեր ժողովրդի զավակների ազգային ու եկեղեցական կյանքի առջև:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որ դարեր շարունակ եղել է հայի հոգու ծննդավայրը և հայի ինքնության երաշխավորն ու պաշտպանը, կոչված է ծառայել աշխարհասփյուռ մեր ժողովրդին, նրանց ազգային ու հոգևոր կյանքում միշտ կենդանի պահել Տիրոջ Ավետարանի կենարար խոսքը և առաջնորդել նրանց դեպի փրկություն: Մեր Եկեղեցու տերունավանդ առաքելությունը միշտ եղել և մնում է նույնը, սակայն նույնը չեն ժամանակի և մարդկային կյանքի պայմանները», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նշելով, որ 21-րդ դարը նոր մարտահրավերներ է նետում մարդկությանը և նոր իրավիճակներ ստեղծում աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար:
Նորին Սրբությունը հաստատեց, որ օրեցօր համաշխարհայնացվող, աշխարհիկացման ու նյութապաշտության ընթացքներ որդեգրած արդի աշխարհը մարդկային հասարակություններին թելադրում, իսկ հաճախ էլ պարտադրում է իր օրենքներն ու կանոնները, որոնք երբեմն խորթ են քրիստոնեական ավանդական ընկալումներին ու պատկերացումներին և հետևանք են դառնում բարոյական արժեքների անկման, մարդու իրավունքների և ազատության ճիշտ ընկալման աղճատման, ազգային ինքնության և ընտանեկան արժեքների խաթարման:
Այսպիսի մարտահրավերների դիմագրավման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ ժողովրդի և հատկապես երիտասարդության հոգում արթուն պահվի սերն ու վստահությունը հանդեպ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, նախանձախնդրությունը` հանդեպ քրիստոնեական սուրբ հավատքը և ազգային նվիրական արժեքները:
«Ներկա ժամանակի արմատական ու արագ փոփոխություններում հառնող խնդիրները, ըստ էության, անջրպետ են ստեղծում մեր ազգային ավանդույթների ու ժամանակակից կյանքի դրսևորումների միջև: Այսպիսի երևույթներ վառ արտահայտված են նաև Հյուսիսային Ամերիկայի հասարակության մեջ, որի անբաժանելի մաս կազմող հայությունը հաճախ կանգնում է ազգային ավանդույթը պահելու համար նոր կենսակերպի մեջ հառնած մարտահրավերներին դիմագրավելու հրամայականի առջև: Մեր ժողովրդի կյանքում այսպիսի իրողությունները նորույթ չեն, քանզի հայն իր պատմական ճակատագրի բերումով Հայրենիքից դուրս միշտ ստիպված է եղել ապրել օտար ազգերի ու ժողովուրդների մեջ` ազգային սեփական ավանդույթներն ու ինքնությունը համադրելով տեղական մշակույթի ու սովորույթների հետ:
Անցյալի փորձը ցույց է տալիս, որ այսպիսի իրավիճակները հաղթահարելի են», – նշեց իր խոսքում Գարեգին Բ Հայրապետը՝ հավելելով, որ հարկ է, շրջահայաց ու ստեղծագործ մոտեցումով յուրացնելով սուրբ հայրերի մտածելակերպը, ժամանակակից մարդու աշխարահայացքին ու հոգևոր պահանջմունքներին ներդաշնակ թարգմանել ու վերաիմաստավորել ազգային ու եկեղեցական սրբազան ավանդույթները:
Խոսքի ավարտին Նորին Սրբությունը Սուրբ Հոգու առաջնորդությունը հայցեց ժողովի աշխատանքներին, որպեսզի քննարկումները ծառայեն Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանը և ամերիկաբնակ հայորդիների բարօրությանը։
Ժողովի ժողովավար, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական խորհրդի ատենապետ Ջեյմս սարկավագ Գալուստյանի ողջույնի խոսքից հետո ժողովի մասնակիցներին իր խոսքն ուղղեց նաև ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։
ՀԲԸՄ նախագահը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին Ամերիկայի երեք թեմերի հետ միասին ժողովին մասնակցելու և Հյուսիսային Ամերիկայի հայության կյանքում Հայոց Եկեղեցու ծառայության առավել արդյունավորմանն առնչվող հարցերը քննարկելու հնարավորության համար։
Նշելով, որ ՀԲԸՄ-ն իր հիմնադրման առաջին օրվանից Հայոց Եկեղեցին նկատել է ազգային կյանքի ամենակարևոր հաստատությունը՝ տիար Պերճ Սեդրակյանը հավաստիացրեց, որ ՀԲԸՄ շարունակելու է իր զորակցությունը բերել Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցուն և նրա առաքելությանը հայ ժողովրդի կյանքում։ «Մեզ համար ամենն երկրորդական կնկատվի, եթե մեր Եկեղեցին չզորանա, մենք հզոր Հայրենիք և ազգ չենք ունենա, եթե մեր Եկեղեցին չզորանա։ Եթե մեր ինքնությունը պահել ենք դարերի ընթացքում, ապա դա միմիայն Եկեղեցու ծառայության շնորհիվ է եղել։ Պիտի տեսնենք, թե ինչպես կարող ենք Եկեղեցու առաքելությունը զորացնել, որովհետև Հայոց Եկեղեցու առաքելության զորացումը մեր զորացումն է», – ընդգծեց ՀԲԸՄ նախագահը։
Երկօրյա ժողովի ընթացքում տարբեր նյութերի շուրջ կներկայացվեն զեկույցներ և ուսումնասիրություններ, տեղի կունենան քննարկումներ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ։

dsc_7983 dsc_8029 dsc_8069 dsc_8071 dsc_8103 dsc_8150 dsc_8168 dsc_8170 dsc_8174 dsc_8178 dsc_8273 dsc_8294 dsc_8303

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekeghecaan kyanq 31.10.2016 Եկեղեցական կյանք (31.10.2016)
Հաջորդ նյութը Mshushy Մշուշը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?