Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Վռամ աբեղա Ղազարյանը (Մեծ Բրիտանիայի հայոց թեմ) և Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանը (Արարատյան Հայրապետական թեմ):
Վռամ աբեղայի տնօրինության համար հիմք է հանդիսացել իր դիմումը, իսկ Նիկողոս քահանայի պարագային` Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը վերջինիս փաստացի ամուսնալուծության և հոգևորականին անհարիր պահվածքի վերաբերյալ:
Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ դասվելու են աշխարհականների շարքը և կկոչվեն իրենց ավազանի անուններով` Ավետիք Ղազարյան և Ավետիք Հովհաննիսյան: