Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 9
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ս. Գևորգ զորավարի տոնին նվիրված հանդիսություն (նկարներ)
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ս. Գևորգ զորավարի տոնին նվիրված հանդիսություն (նկարներ)

Published 24 Սեպտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Սեպտեմբերի 24-ին` Ս. Գևորգ զորավարի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն: Երջանկահիշատակ Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հիմնադրված հոգևոր ճեմարանը կրում է Ս. Գևորգ զորավարի անունը:

 Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և այլ հրավիրյալներ:

 Հանդիսությունը, որի ընթացքում նաև հանձնվեցին 2015-2016 ուսումնական տարեշրջանի ավարտական լսարանի դիպլոմները, բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

 Խոսքն ուղղելով շրջանավարտներին` տեսուչ Հայր Սուրբն ասաց. «Շատ հաճախ մենք մոռանում ենք երազի զորության մասին և այն մեծ ազդեցության մասին, որ երազը կարող է ունենալ մեր կյանքի և այլոց վրա: Ամեն մի ճեմարանականի երազն է լինում ավարտել ճեմարանը և կոչվել ծառայության: Ահա այսօր Ձեր այդ երազն իրականացված է: Դուք այնպիսի կրթություն եք ստացել այստեղ, որը ձեզ այսօր հնարավորություն է ընձեռում ձեր ծառայությունը բերելու մեր Եկեղեցու ամենատարբեր կառույցներից ներս: Վստահ ենք, որ պիտի շարունակեք կերտել ձեր լուսավոր ապագան այն ամուր հիմքի վրա, որ ստացել եք այստեղ:

 Բոլորս գիտենք, որ այսօր մեր առաքելությունն ավելի քան մեծ է մեր հայրենիքում և սփյուռքում: Երբ մենք նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, անբարո վարքի տարածում հասարակության մեջ, քանդված ընտանիքներ, ցասում և ատելություն… Շատերը կորցրել են իրենց հոգևոր անդորրը, ոմանք անգամ իրենց հավատքն առ Աստված և կամքի զորությունն` անելու արդարն ու ճշմարիտը: Այսօր մենք մեր ծառայության միջոցով կոչված ենք մարդկանց փոխանցելու Տիրոջ պատգամը հույսի, Նրա հորդորը խաղաղության և Նրա կամքը ապաշխարության:

 Հոգևոր մեր ճեմարանը կրում է Ս. Գևորգի անունը, ժամանակ կար, որ այն կոչվում էր Սուրբ Գևորգյան ճեմարան: Թերևս հավատքի վկայության ավելի մեծ օրինակ դժվար պիտի լիներ մեզ գտնելու, քան Ս. Գևորգի օրինակը, ով քրիստոնյայի կոչումն իր համար դարձրել էր անուն և Աստուծո ծառայությունը` անկոտրուն առաքելություն»:

  Հայր Գարեգինը ճեմարանի տեսչության, դասախոսական կազմի և ուսանողության անունից շնորհավորեց տասնութ շրջանավարտ սարկավագներին` մաղթելով, որ Վեհափառ Հայրապետի ձեռքից ստացվելիք իրենց դիպլոմները հոգևոր ու ինքնակրթական նոր ճամփորդության խթան դառնան:

 Հավարտ Հայր Սուրբի խոսքի ճեմարանի երգչախումբը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ կատարեց Ս. Գևորգ զորավարին նվիրված շարականը:

 Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսների անունից խոսքով հանդես եկան Արժանապատիվ Տ. Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը և բ. գ. թ. Նորայր Պողոսյանը:

 Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2015-2016 թթ. ուսումնական տարվա 18 շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները:

 Շրջանավարտների անունից ներկաներին իր երախտագիտության խոսքն ուղղեց Բարեշնորհ Սամվել սարկավագ Պողոսյանը:

 Ցերեկույթի ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկավ «Ինռոք» լարային հնգյակը, որից հետո հանդիսությունն եզրափակվեց Նորին Սրբության պատգամով և օրհնությամբ:

 «Տարիներ առաջ հաստատեցինք, որ Ս. Գևորգ զորավարի տոնը նշվի մեր հաստատության հարկի ներքո, իբրև Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրության օր: Ս. Գևորգ զորավարի անվամբ է կոչվել այս հաստատությունը Երջանկահիշատակ Գևորգ Դ Հայրապետի կողմից: Այսօր մենք փառք և գոհություն ենք առ Աստված բարձրացնում, որ այս հաստատությունը արդեն 142 տարի իր առաքելությունն է իրականացնում ազգային մեր կյանքում: 142 տարի այն իր հարկից դուրս է բերել լուսամիտ ազգային գործիչներ, ովքեր իրենց  ծառայությունն են բերել մեր ժողովրդին թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր հանգամանքի մեջ: …Փառահեղ անձինք, որ իրենց լուսավոր հետքն են թողել ազգային մեր պատմության մեջ` իրենց վաստակով ու ինքնատիպ դրոշմով: Այսօր այդ ավանդույթը շարունակվում է. մեր առջև նստած են 18 նոր շրջանվարտներ», – ասաց Վեհափառ Հայրապետը:

 Այս առիթով Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ճեմարանի տեսչությանը և դասախոսներին իրենց նվիրյալ ջանքերի և պտղաբեր աշխատանքի համար:

 Շրջանավարտներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց լինել Տիրոջ այգու արժանավոր մշակներ և այլևս հոգատարել իրենց խնամքին հանձնվող այգեստանը, որպեսզի բարեբեր պտուղներ պարգևի: Նորին Սրբությունը հորդորեց, նույն փառավոր ավանդների կրողը լինելով, նոր փայլ և պայծառություն հավելել ճեմարանի դարավոր պատմությանը և իրենց անձերի մեջ փառավորել հոգևոր հաստատության անունը:

 Նշելով, որ երիտասարդ եկեղեցականները, իբրև Առաքելական Ս. Եկեղեցու սպասավորներ, դժվարին առաքելություն են ստանձնում` Նորին Սրբությունը Երկնավորի զորակցությունը հայցեց նրանց համար` բարի ծառայություն իրականացնելու և միշտ բարձր պահելու Հայոց Եկեղեցու հեղինակությունը հայոց կյանքում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց զորանալ Տիրոջով, հավատքի մեջ ամուր և նվիրումով իրականացնել իրենց ծառայությունը Եկեղեցու լուսավոր անդաստանից ներս:

 Հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:

24-1 24-2 24-3 24-4 24-5 24-6 24-7 24-8 24-9

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը ekexecakan kyanq 23.09.0216 Եկեղեցական կյանք (23.09.2016)
Հաջորդ նյութը 25 1 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի տիկնանց միության անդամներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?