Այսօր մի շարք կայքերում շրջանառվում է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի նամակը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը «Արևելքի» հետ զրույցում հայտնեց, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքը Ամենայն Հայոց կաթողիկոսին նոր նամակ չի գրել, դա նրա գրած հին նամակն է, որը մամուլը չգիտես ինչ նկատառումներով դրել է շրջանառության մեջ:
«Քանի որ վերջերս երկու նոր հոգևորականներ են կարգալույծ եղել, հին նամակը դրվել է Համացանցի վրա, հավանաբար կարգալույծ եղած հոգևորականներն են դա արել կամ այլ շահագրգիռ խմբեր: Հին նամակն է: Նոր նամակ չկա, պատրիարքի հին նամակն էլ այդ վերնագիրը չի ունեցել»,-նշեց դիվանապետը, ակնարկելով այսօր հրապարակված «Նուրհան պատրիարքը կաթողիկոսին կոչ է անում կարգազուրկ լինել և եկեղեցին փրկել կործանումից» նոր վերնագրով, բայց հին բովանդակությամբ նամակը:
Աղբյուր՝ arevelk.am