– Մեկին հարցնում են, եթե մի պարկ ոսկի գտնես, ի՞նչ կանես,
մարդը պատասխանում է.
«Տուն, շքեղ մեքենա և վայելքների վրա կծախսեմ»:
Մյուսին են նույն հարցը տալիս` սա ասում է.
«Սկզբից ինձ կապահովեմ ամեն ինչով, հետո միքիչ կօգնեմ սրան, նրան»:
Երրորդին են հարցնում. սա թե`
«Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև եթե ես մի պարկ
ոսկի գտնեմ, չգիտեմ, թե ես ով կդառնամ, հանցագո՞րծ, թե՞ բարերար»:
Սա յուրաքանչյուրիս հետ առնչվող մի հարց է մեր կյանքում: Մեկի մոտ ոսկու տեսքով, մյուսի մոտ շքեղ բնակարանի, մյուսի մոտ վերջին
մակնիշի մեքենաների և այլն: Կարևորը դարձյալ մեր դիրքորոշումն է
Աստծո խոսքի լույսի ներքո և ողջախոհությունը` երկու դեպքում էլ:
Իսկ Հակոբոս առաքյալը հստակ գիտե մեր Տիրոջ դիրքորոշումը` թե
(Դուք, որ ոչինչ չգիտէք վաղուայ մասին. որովհետեւ ի՞նչ է ձեր կեանքը.
յիրաւի մի մշուշ է այն, որ մի պահ երեւում է եւ ապա անհետանում)։
Մինչդեռ դուք պիտի ասեք. «Եթէ Տէրը կամենայ, եւ ապրենք, կ՚անենք այս կամ այն բանը»։
Աղբյուր՝ https://web.facebook.com/permalink.php?story_fbid=1042266285887620&id=1