Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Draght
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Դրախտ. բարուց եւ չարից անդին
Քրիստոնեական

Դրախտ. բարուց եւ չարից անդին

Published 11 Հուլիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Դրախտի մասին մեր մտքերը հակասական են:
Հիմնական հակասությունն այն է, որ մարդը սարսափելիորեն երազում է դրախտի, դրախտային երանության մասին եւ, դրա հետ մեկտեղ, վախենում է դրանից՝ իբրեւ ձանձրույթից, միաձեւությունից, անշարժությունից, վերջնականությունից:
Այդ հակասությունը կապված է ժամանակի եւ հավիտենականության պարադոքսի հետ: Մենք հավիտենականություն ենք տեղափոխում այն, ինչը վերաբերում է միայն ժամանակին:
Չի կարելի մտապատկերել կատարելությունները, ամբողջականությունները, լիությունները ժամանակի մեջ: Կատարելության մասին միտքը ժամանակի մեջ առաջացնում է հոգեմաշ ձանձրույթ, ներկայանում է որպես ստեղծագործական դադար, ինքնաբավություն: Այստեղից առաջանում է երկրի վրա դրախտի մասին բոլոր տեսակի պարադոքսների ձանձրույթը, պարադոքսի սուտն ու հավիտենությունից ժամանակի մեջ լիության փոխանցման սուտը: Ժամանակի մեջ լիությունը, ամբողջությունն ու կատարելությունն անիրագործելի են, որովհետեւ դրանք նշանակում են ժամանակի ավարտը, դրա հաղթահարումը, մուտքը դեպի հավիտենականություն: Ժամանակը դա անկատարություն, մասնատվածություն եւ բաժանվածություն է: Հենց ժամանակի մեջ տեղափոխված կատարելությունն էլ առաջացնում է ձանձրույթի հոգեմաշ զգացում: Ժամանակի մեջ կատարելությունը միշտ ավարտուն է, իսկ հավիտենության մեջ՝ դրական անվերջություն: Դրախտային կյանքը մեր ժամանակներում, մեր երկիր վրա կնշանակեր կյանքի ստեղծագործ ընթացքի, անվերջ ձգտումների դադար եւ այդ իսկ պատճառով՝ ձանձրույթ: Եվ հենց այս գծերն էլ մարդը հաջողացրել է վերագրել անդրկողմյան դրախտին: Մենք մտածում ենք ժամանակի մեջ եւ ուրվագծում ենք դրախտն ապագայում: Եվ այդ պատճառով դրախտը ներկայանում է որպես կանգառ ապագայում, անվերջ ընթացքի, անվերջ փնտրտուքի, անվերջ արարումի ավարտ, վերջնական բավարարվածության ձեռքբերում: Դրախտում, կարծես թե, ազատություն այլեւս չկա: Եվ մենք, Դոստոեւսկու «անհամաչափ եւ ծիծաղաշարժ դիմագծերով մարդու» նման, պատրաստ ենք դրախտը գրողի ծոցն ուղարկել, որպեսզի ապրենք ըստ մեր կամքի: Մարդը եւ՛ երազում է դրախտի մասին, եւ՛ վախենում է դրանից, վերադառնում է համաշխարհային կյանքի ողբերգական ազատությանը: Համաշխարհային կարգն ու համաչափությունը, որոնց զոհաբերվում է անհատի ազատությունը, անտանելի է:
Բայց դրախտն ամենեւին էլ ապագայում, ժամանակի մեջ չէ. այն հավիտենության մեջ է: Իսկ հավիտենությունը ձեռք է բերվում ներկայի ակնթարթի մեջ. այն գալիս է ոչ թե այն ներկայում, որը մասնատված ժամանակի մի մասն է, այլ այն ներկայի, որն ելքն է ժամանակից: Բայց հավերժությունը դա ամենեւին էլ գործողության դադար, ստեղծագործ կյանքի ավարտ չէ. հավերժությունը նոր կարգավորվածության ստեղծագործ կյանք է, գործողություն է ոչ թե ժամանակի ու տարածության մեջ, այլ ներքին գործողություն է, որ պատկերվում է իբրեւ շարժում շրջանագծով, եւ ոչ թե ուղիղ գծով, այսինքն՝ կյանքի ներքին ոգեկանության, հոգու ոգեկանության, որում եւ հավաքված է համաշխարհային կյանքի ողջ ողբերգությունը: Դրախտում, պետք է մտածել, ոչ թե քիչ, այլ շատ ավելի կյանք կա, քան մեր մեղսալից կյանքում է, ոչ թե քիչ, այլ շատ ավելի շարժում կա, բայց շարժում, որը հիմնված չէ մասնատված ժամանակի վրա. «հոգու» շարժում, եւ ոչ թե «բնության»: Կատարելության մասին անհնարին է մտածել իբրեւ ստեղծագործ ընթացքի բացառում: Կատարյալ դրախտային կյանքը ժամանակից ծնված աշխարհի ունայնության եւ ձանձրույթի, անհանգստության եւ հոգսի բացառումն է:

Թարգմանությունը ռուսերենից կատարեց Տեր Պարգեւ քհն. Զեյնալյանը
Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #41 (75)

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astco goyutyun Աստծո գոյության գիտական ապացույցներ
Հաջորդ նյութը 11 3 7 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիժնի Նովգորոդի և Արզամասի միտրոպոլիտին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?