Քրիստոնեական սերը միմյանց հանդեպ արտահայտվում է նախ և առաջ գործերով և միասնականությամբ: Այս կարգախոսով այսօր Արթիկի թեմի հոգևորականներ Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը, Տեր Եղիշե քահանա Նազարյանը և Տեր Վիգեն քահանա Ղազարյանը, Շիրակի թեմի եկեղեցասիրաց երիտասարդաց միությունը և Կարեն Պետրոսյանը՝ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի առաջնորդությամբ, իրենց օգնությունը ցուցաբերեցին հունիս ամսին ջրհեղեղից տուժած բնակիչներից մեկին և իրականացրեցին անասնագոմի մաքրման աշխատանքները: Աստված օրհնի ամենքին և օրինակ ծառայեցնի՝ դժվարության ընթացքին կարիքավորի կողքին լինելու համար: