Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 30 Եշ․ ԱԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10566
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գլխի բեկորային վնասվածքով զինվորը կոմայից դուրս է եկել մկրտությունից հետո
Նորություններ

Գլխի բեկորային վնասվածքով զինվորը կոմայից դուրս է եկել մկրտությունից հետո

Published 27 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մարդու ուղեղում «ավելորդ» ոչինչ չկա. յուրաքանչյուր հատված պատասխանատու է օրգանիզմում որեւէ կարեւոր գործառույթի համար, այդ պատճառով ուղեղի ցանկացած վնասվածք մահացու վտանգավոր է: 21-ամյա տանկիստ–մեխանիկ Դանիել Դավթյանը, այնուամենայնիվ, ողջ է մնացել ծանրագույն վնասվածքից հետո. պայթած արկի բեկորը ներթափանցել է նրա ուղեղ: Նրան մկրտելուց կարճ ժամանակ անց` հենց վերակենդանացման բաժանմունքում, նա կոմայից դուրս է եկել եւ սկսել է ապաքինվել:

Դանիելը վնասվածք է ստացել ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով: Բազմաթիվ մանր բեկորներ են հայտնվել նրա պարանոցում, կրծքում, ուսերում եւ ձեռքերում, բեկորներից մեկը, գանգը ծակելով, հայտնվել է ուղեղում:

Դանիելը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ հիշում է, թե ինչպես է տանկից իրեն հանել Գյումրիից իր ընկերը, իսկ առաջին օգնությունը տրամադրել են բուժկետի տղաները: Շուտով նրան տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ հետո` Երեւան:

Արդեն Երեւանում նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը վիրահատություն է կատարել եւ հեռացրել է ուղեղային դետրիտը (ուղեղի վնասված հյուսավածքները` խյուսանման ջախջախված ուղեղային հյուսվածքը, որը ուղեղի գորշ եւ սպիտակ նյութի մասնիկներ է պարունակում, մանր օտարածին մարմիններ), ինչը պետք է օգներ ապահովելու ուղեղի մնացած մասի նորմալ աշխատանքը: Ինքը` բեկորը չի հեռացվել. դրա հեռացումը, վիրաբույժի խոսքով, կապված էր մեծ ռիսկերի հետ եւ  հեռացման ցուցումներ չկային:

Դանիելի վիճակն այն ժամանակ ծայրաստիճան ծանր էր, եւ ոչ ոք հույս չուներ, թե նա ողջ կմնա: Երկար ժամանակ նա կոմայում էր, այժմ վերհիշում են նրա ազգականները: Մի անգամ զինվորական հիվանդանոցում հոգեւորականը, որտեղ պառկած էր Դանիելը, կապվեց նրա ազգականների հետ եւ առաջարկեց մկրտության ծես կատարել:

Հենց վերակենդանացման բաժանմունքում Դանիելին մկրտեցին եւ երկու օր անց, ինչպես պատմել են նրա ազգականները, նա կոմայից դուրս է եկել եւ սկսել է հետեւողականորեն ապաքինվել:

«Մկրտությունից հետո Աստված նրան ուժ է տվել, եւ նա բացել է աչքերը: Աստված նրան երկրորդ կյանք է տվել», – վստահ է Դանիելի մայրը:

Ինքը` Դանիելը մտածում է, որ չնայած գերբնական ուժերն անկասկած իրենց դերը խաղացել են, իր փրկության գործում ավելի մեծ դեր է խաղացել նյարդավիրաբույժը: Չի բացառվում, որ մի օր, ամուսնանալով եւ հայր դառնաով, նա իր առաջնեկին Հրայր կկոչի` վիրաբույժի պատվին:

Այժմ Դանիելն իրեն անհամեմատ ավելի լավ է զգում: Նա գիտակից է, նրա մտածողական գործառույթները չեն խախտվել: Նրան արդեն դուրս են գրել վերակենդանացման բաժանմունքից եւ նա իր բուժումը շարունակում է սովորական պալատում:  Վնասվածքից հետո նա առայժմ չի կարողանում շարժել ձախ ձեռքը եւ ոտքը, բայց հույս կա, որ կկարողանա վերականգնվել համապատասխան բուժումից եւ վերականգնումից հետո:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը հայտնել է, որ Դանիելը դեռ երկար պետք է բուժվի: Այժմ նա գանգի դեֆեկտ ունի, որն ապագայում անհրաժեշտ կլինի շտկել:

Դանիելի վերականգնումը կկազմակերպվի Կարմիր Խաչի կլինիկայում, իսկ վերականգնման արդյունքները կախված կլինեն նրա օրգանիզմից: Հայտնի են շատ դեպքեր, երբ ուղեղի համանման վնասվածքներով մարդիկ վերադարձել են լիարժեք կյանքի, եղել են նաեւ դեպքեր, երբ մարդիկ մասամբ են վերականգնվել, բայց գոնե կարողացել են հոգ տանել իրենց առանց կողմնակի օգնության:

Դանիելը վստահ է, որ կկարողանա վերականգնվել, ինչպես իրեն խոստանում են բժիշկները:

Աղբյուր՝ http://med.news.am/

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kyanqi arancqy Նրանց համար ովքեր ասում են. «Ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք»
Հաջորդ նյութը Bulxaria 1 Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդը սլավոնական այբուբենի տոնի առիթով նախագահի նստավայրում մասնակցել է ավանդական ընդունելությանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?