Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 Memorial day 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հայոց Ցեղասպանության ս. նահատակների ոգեկոչման արարողությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Հայոց Ցեղասպանության ս. նահատակների ոգեկոչման արարողությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

Published 24 Ապրիլի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 24-ին Հայաստանում և Սփյուռքի հայկական համայնքներում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ: Դեռևս 2015 թ. ապրիլի 23-ին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման արարողությունը, ապրիլի 24-ը հռչակվեց «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»:

Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ,  նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի,  կատարվեց մասնավոր արարողություն, որով հայցվեց Հայոց Եղեռնի սուրբ նահատակների  բարեխոսությունը:

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Սրբազան արարողության ընթացքում Գևորգ եպիսկոպոսն անդրադարձավ օրվա խորհրդին:

«Այս առավոտ օրացույցը հայ ժողովրդի համար ամենատխուր հանգրվաններից մեկն է ազդարարում, Հայկազյան տոհմի հազարամյա գոյության ամենասև էջը, Ապրիլ 24:

…Այս օրը առավոտ կանուխ սկսվում է մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշարձան, գնում են բոլորն անխտիր, անկախ սեռից և տարիքից, տպավորությունն այնպիսին է ասես հազարամյակներով սրբագործված կարևոր ծեսի են մասնակցում, կարծես միշտ քայլել են այս ճանապարհով, քայլել են համառ, քայլել անկոտրում: Բոլորի հոգիներում խորհրդավոր լռություն է, մարդիկ մտովի մենախոսության մեջ են, ամեն մեկը հիշում է իր մեծ ծնողներից լսած պատմությունները, հիշում է ու քայլում առաջ, հաղթահարելով Ծիծեռնակաբերդի բարձունքը: Կարծես թե հայ ժողովրդի ճակատագրի անբաժանելի մասն է եղել բարձունքներ հաղթահարելը, և ամենակարևորը՝ միշտ անշեղ քայլել առաջ, առաջ մինչև բաղձալի երազի իրականացում:

Ասում են, որ ժամանակը բուժում է վերքը, ճիշտ է, ամենացավոտ կորուստներն անգամ սպիանում են տարիների հետ, բայց կան նաև վերքեր, որ ժամանակը պարզապես անզոր է բուժելու. միայն անկեղծ զղջումն ու ներողությունը կարող են դարմանել դրանք:

Սրանից 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության արհավիրքը հայ ժողովրդի մարմնի վրա բացված այդպիսի մի վերք է, որ ժառանգել ենք մեր արյան հիշողությամբ, այսօր այն անժխտելիորեն մեր ինքնության մի մասն է:

Յուրաքանչյուր հայ գիտի, թե ինչ եղավ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում ապրող մեկ ու կես միլիոն ժողովրդի հետ, գիտեն, որ ուրիշ հարյուրավոր հազարներ դարձան վտարանդի, ճակատագրի սև հողմերից քշվեցին աշխարհով մեկ, ոմանք էլ բռնաճնշումների ներքո ստիպված եղան ուրանալու հավատ և ազգություն: Այսօր արդեն ողջ աշխարհը գիտի այս մասին…», – ասաց պատարագիչը:

Սրբազան Հայրը, անդրադառնալով 2015 թ. նշված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին, երբ անկախ ազգությունից և դավանանքից շատ պետություններ, մարդասիրական կազմակերպություններ և ազնիվ հոգիներ իրենց բողոքի ձայնը միացրեցին հանուն հայ ժողովրդի արդար դատի, ընդգծեց, որ միջոցառումների տրամաբանական լրումը հանդիսացավ «վասն հավատոյ եւ հայրենեաց» նահատակված հայորդիների սրբադասման հանդիսավոր արարողությունը, որով արդարության համար մղվող պայքարի մի նոր սկիզբ ազդարարվեց հայ կյանքում:

«Եղեռնի նահատակների սրբադասումը հայոց համազգական կամքի արտահայտությունն էր, որ այլևս դարձել էր հրամայական. այն գալիս է նոր ներշնչում և ուժ հաղորդելու մեզ՝ լսելի դարձնելու արդարության ձայնն աշխարհին, հաղթանակով պսակելու մեր ուղին:

Այսօր ոգեկոչում ենք նրանց հավատի ամրությունն ու անկոտրում կամքը, որ արհամարհելով ամեն տեսակի տանջանք ու հալածանք նախընտրեցին մահը կյանքի փոխարեն. նրանք կարող էին ազատվել թուրքի սրից, եթե համաձայնեին ուրանալ իրենց կրոնն ու ազգությունը. պատմությունը փաստում է, որ ոմանք այդ ճանապարհով փրկեցին իրենց կյանքը, իսկ ավելի ճիշտ գոյությունը:

Սուրբ նահատակների հավատքի օրինակն օգնում է վերաարժևորելու մեր ինքնությունը նոր լույսի ներքո, այն սովորեցնում է մեզ, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքն ազատությունն է… Մա՛հ կամ ազատություն: Այսուհետև ապրիլյան վկաները մեզ համար Վարդանանց շարքում են, քանզի նույն ոգուց թելադրված զոհեցին իրենց կյանքը: Արարատի հանդիման վեր խոյացող Ծիծեռնակաբերդի հուշարձանն այլևս կորուստի զգացում չպիտի ծնի մեր մեջ, այլ հաղթանակի կամք պիտի դաստիարակի մեր ոգում՝ շարունակելու պայքարը, լծվելու անկախ Հայաստանի, ազատագրված Արցախի վերաշինության սրբազան առաքելությանը, սփյուռքի զարթոնքի ազգաշեն գործին…:

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Մեզ համար բացարձակ մերժելի է այն պառակտող գաղափարը, որ հայ ժողովուրդը կոտորվել է, կոտորվող ազգն անընդունակ է վերածնվելու, միայն նահատակությանը պատրաստ ժողովուրդը կարող էր ուժ գտնել իր մեջ հաղթահարելու անասելի ցավն ու կորուստի զգացումը: Մենք այսօր պետք է հպարտանանք հայոց նոր վկաներով, քանզի նրանք զոհեցին իրենց կյանքը համոզումից դրդված: Նրանց հավատի արիությունն այսօր ավելի է ամրացրել մեր ոգին, դարձրել անպարտելի», – ընդգծեց Գևորգ Սրբազանը` կոչ անելով միասնության ոգով շարունակել ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված պայքարը, որը, Սրբազան Հոր համոզմամբ, այլևս ազգայինից վերաճել է համամարդկայինի, դարձել է պայքար հանուն մարդու, հանուն նրա կյանքի իրավունքի:

Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Բարեխոսական կարգ:

Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, վանաբնակ միաբաններ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Չենբերջյանը և Հրաչ Թուֆայանը, բազում հավատավոր հայորդիներ:

24-Memorial day 1 24-Memorial day 2 24-Memorial day 3 24-Memorial day 4 24-Memorial day 5 24-Memorial day 6 24-Memorial day 7 24-Memorial day 8 24-Memorial day 9 24-Memorial day 10 24-Memorial day 11

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gandzasar Գանձասարի հոգեւոր հովիվին 90-ականներին «Տեր Ռեմբո» էին ասում
Հաջորդ նյութը 24 Cyprus 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի պատվիրակությանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?