Ավագ շաբաթվա առաջին օրն է: Անիծված թզենու մասին ավետարանական դրվագի հիշատակության օրը: Ինչու՞ Հիսուս անիծեց թզենուն և ասաց` հավիտյան թող որ քեզնից ոչ ոք պտուղ չքաղի: Ի՞նչ է մատնանշում «պտուղը»:
Արտաքին ցուցամոլության և ներքին հոգևոր դատարկության հակադրությունը բնորոշ է նաև ժամանակակաից հասարակություններին: Միայն արտաքին հատկանիշերով քրիստոնյա ներկայանալը հատուկ է այսօր մեզանից շատերին` մեկնում է Տ. Շահե աբեղա Անանյանը: