Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 31 Ուր. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 30 Եշ․ ԱԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
18 Yeghiche Gizirian
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Վախճանվել է Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը
Նորություններ

Վախճանվել է Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը

Published 18 Մարտի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տեղեկացվել է, որ մարտի 18-ին` կյանքի 90-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը:
Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Եղիշե Սրբազանի մահը:
Սրբազան Հոր հուղարկավորության հետ առնչված անհրաժեշտ տեղեկությունները կհաղորդվեն առաջիկային:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը (ավազանի անունը` Զավեն) ծնվել է 1926 թ. հուլիսի 15-ին, Դամասկոսում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ազգային Թարգմանչաց վարժարանում, փոքր տարիքից երգել է եկեղեցու դպրաց դասում:
1940 թ. Դամասկոսի Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Եփրեմ արքեպիսկոպոս Տոհմունու միջնորդությամբ ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանք:
1944 թ. հուլիսի 11-ին, ձեռամբ Տ. Եփրեմ արքեպիսկոպոս Տոհմունու, ձեռնադրվել է սարկավագ:
1947 թ., ավարտելով դպրեվանքի ուսումնառության յոթամյա շրջանը, ձեռամբ Գերաշնորհ Տ. Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
1947-51 թթ. դասավանդել է դպրեվանքում և Մեսրոպյան նախակրթարանում` միաժամանակ վարելով մի շարք վարչական պաշտոններ:
1951 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի արտոնությամբ և Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի հրավերով հովվական ծառայության է մեկնել ԱՄՆ:
1951-81 թթ. պաշտոնավարել է ԱՄՆ Արևելյան թեմի Նյու Յորքի Ս. Խաչ, Լիվինգստոնի Նյու Ջերսիի Ս. Աստվածածին, Մասաչուսեթս նահանգի Ուստրի Ս. Փրկիչ, Սաութֆիլդ Միչիգանի Ս. Հովհաննես, Ֆիլադելֆիայի Ուինվուտ քաղաքի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ, Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջի Ս. Երրորդություն և կարճ ժամանակով Կանադայի Տորոնտո քաղաքի Ս. Երրորդություն եկեղեցիներում: ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից մեկ տարի ժամկետով կոչվել է Նյու Յորքի Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետի պաշտոնին:
1958 թ. ապրիլին ստացել է մասնավոր վարդապետության աստիճան` ձեռամբ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մամբրե արքեպիսկոպոս Գալֆայանի:
1966 թ. ծայրագույն վարդապետության աստիճան է ստացել ձեռամբ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Մանուկյանի:
1963-65 թթ. ստանձնել է ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդությունը: Պաշտոնի հանգամանքով վարել է «Հայաստանեայց եկեղեցի» թերթի խմբագրությունը և թեմի կիրակնօրյա դպրոցների տեսչությունը: Հովվական պաշտոններին առընթեր, աշխատակցել է ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի Հայ Եկեղեցու Երիտասարդաց կազմակերպության «Արմինիան Գարդիըն» ամսաթերթին:
1961-68 թթ. իր ծառայությունն է բերել ԱՄՆ Արևելյան թեմի Դպրաց դասերի ընկերակցության կենտրոնական վարչությանը` որպես խորհրդական և ատենապետ, ինչպես նաև 1963-67 թթ. թեմական խորհրդին:
1982 թ. փետրվար 14-ին, ձեռամբ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս:
1982 թ. ապրիլին նշանակվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ:
1993 թ. հունվարին Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի կողմից արժանացել է արքության տիտղոսի:
Անգլիայում, որպես առաջնորդ և հայրապետական պատվիրակ, Հայ Եկեղեցին ներկայացրել է Քենթրբերիի արքեպիսկոպոսությունում, մասնակցել է միջեկեղեցական ժողովների և հավաքների, ինչպես նաև Անգլիկան Եկեղեցու Լամբերթի ժողովին:
12 տարի նախագահել է Անգլիայի Արևելյան Ուղղափառ Հայ, Ղպտի, Ասորի, Եթովպական և Հնդիկ Մալաբար Եկեղեցիների խորհուրդը:
2000 թ. հոկտեմբերին առողջական պատճառներով հրաժարվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պարտականություններից և հանգստի կոչվել:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 3 Մայր Աթոռում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց
Հաջորդ նյութը Vahram meliqyan Որ պարագաներում կարելի է մկրտությունը կատարել տանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?