Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, լույս է ընծայել 14-րդ դարի մեծանուն մատենագիր Մատթեոս վարդապետ Ջուղայեցու քարոզները` աշխատասիրությամբ Արժանապատիվ Տ. Խադ քահանա Ղազարյանի:
Գրքում ներկայացված է վեց ձեռագրերի հիման վրա կազմված քսանինը քարոզների համեմատական-գիտական բնագիրը: Ներկա աշխատությունը կազմված է ներածությունից, որը համառոտ ակնարկն է Մատթեոս վարդապետ Ջուղայեցու կյանքի, գործունեության և մատենագրական վաստակի մասին: «Ուսումնասիրություն» բաժնում ներկայացված են Մատթեոս վարդապետի քարոզները, քարոզների նախկին ու նոր ցանկերը, իսկ «Բնագրեր» բաժնում` օգտագործված ձեռագրերի նկարագրությունը:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ