Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծ Պահքի շրջանում` ուրբաթ օրերին, Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտներ Մայր Տաճարում կընթերցեն Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի «Հաւատով խոստովանիմ» աղոթքները:
Փետրվարի 19-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարված Հանգստյան ժամերգության ընթացքում, Ս. Ներսես Հայրապետի աղոթքներն ասացին Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի սաները:
Արարողության ավարտին Նորին Սրբությունը մանուկներին ու պատանիներին բերեց իր հայրական օրհնությունն ու գնահատանքը:
Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ