Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
IMG 2959 копия
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)

Published 2 Փետրվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 2-ին` Ս. Ղևոնդյանց քահանաների տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն:
Պատարագիչն էր Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան տասներկու սարկավագներ:
Ս. Պատարագի ընթացքում Մկրտիչ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և շնորհեց հոգևոր նոր անուններ:
Ռաֆայել սրկ. Պետրոսյանը վերակոչվեց Տ. Վազգեն քահանա, Գագիկ սրկ. Հովհաննիսյանը` Տ. Գեղարդ քահանա, Սարգիս սրկ. Գալամդարյանը` Տ.Մակար քահանա, Ռաֆիկ սրկ. Խաչատրյանը` Տ. Արիս քահանա, Դավիթ սրկ. Սարիբեկյանը` Տ. Սևակ քահանա, Գևորգ սրկ. Գյոզալյանը` Տ. Հրաչյա քահանա, Նորվան սրկ. Իսախանյանը` Տ. Վաղարշ քահանա, Սևակ սրկ. Դերմենջյանը` Տ. Գրիգորիս քահանա, Մեսրոպ սրկ. Աշուրյանը` Տ. Զարեհ քահանա, Հրանտ սրկ. Աղասյանը` Տ.Սեդրակ քահանա, Պողոս սրկ. Բալայանը` Տ. Ղուկաս քահանա, Արթուր սրկ. Միքայելյանը` Տ. Արծրուն քահանա:
Հավարտ ձեռնադրության արարողության, նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Այնուհետև ձեռնադրող Սրբազանը քարոզեց տոնի և ձեռնադրության խորհրդի մասին: Մկրտիչ Սրբազանը մասնավորաբար նշեց. «Այսօր այս սուրբ տաճարում ուխտով միաբանվածներիս համար օրվա խորհուրդը երիցս կարևորվում է, երբ ազգիս Հայրապետի ստեղծարար իմաստությամբ սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին զուգակցվում է քահանայական ձեռնադրության սրբազան խորհուրդը, որին աղոթակից է դառնում Հայաստանի և Արցախի ողջ քահանայից դասը` առաջնորդ Սրբազան հայրերի գլխավորությամբ: Յուրաքանչյուր անհատ, ազգ կամ հասարակություն իր գերակա գաղափարն ու այս աշխարհում ապրելու բանաձևն ունի: Գարեգին Հովսեփյանց Կաթողիկոսը հետևյալ կերպ է այն բնութագրում. «Գերակա գաղափարն այն լուսավոր նպատակն է, որին ձգտել է կամենում անհատը, հասարակությունը կամ ազգը: Առանց գերակայի կյանքը մեռելություն է, անիմաստ դատարկություն: Մեր կյանքն անխորհուրդ կլիներ, առանց այդ ձգտման միայն անլույս լապտեր կդառնար»:
Եվ, իսկապես, մեր կյանքն անխորհուրդ կդառնար, մի անհույս լապտեր, եթե Ս. Ղևոնդյանց արյունով թրծված ոգու կենարար գաղափարը չդառնար մեր հավաքական, ազգային հոգու կենսատու ավյունը: Ասել է, թե` պետք է վախենալ ոչ թե մահից, այլ թե ի՛նչ է լինում մարդուս հետ մահվանից հետո: Ասել է, թե մահը, որ մարդկային կյանքի, թերևս, ամենամեծ չարիքն է, դադարում է այդպիսին լինել հավատքի վկայված երաշխիքով, քանի որ այն ոչ միայն սկիզբ չէ, այլև վերջ չէ: Իսկ եթե մահը մի բան է, որ հանդիպում է մեզ մեր կյանքի ոչ սկզբում և ոչ էլ վերջում, ուրեմն` մահն ինքնին վերջավոր է: Մարդուն շնորհված անմահությանն առերեսվելիս մահն ինքնին մահանալու վախ ունի. այն ինքնին ենթակա է մահվան: Ուրեմն` մահից չի վախենում նա, ով գիտի` ի՛նչ է մահը, և վախենում է նա, ով չգիտի` ի՛նչ է մահը: Մենք, որ կյանքում մի անգամ ենք հանդիպում մահվանը ու թողնում նրան կես ճանապարհին, ըստ էության, հաղթում ենք նրան: Ուրեմն` մենք կանք և մահը չկա, քանզի կա Նա, Ով հավիտենապես մեզ հետ է` համաձայն Իր անսուտ խոսքի, թե «Ահավասիկ Ես ընդ ձեզ եմ»: Նա ինքն է Սկիզբն ու Վախճանը: Քրիստոսն է, որ հանուն մարդկության հանդեպ ունեցած մեծագույն սիրո «մահուամբ զմահ կոխեաց»: Ս. Ղևոնդյանց համար այդ հավատքն է և այն տվողի նկատմամբ սերը, որ զորացրեց նրանց` տկարացնելով մահվան երկյուղը նրանց մեջ, մահվանը զրկեց իր զորությունից, իր զարհուրեցնող ներկայությունից, պարզ ու վճիտ պահեց նրանց մտքի տեսողությունը և «տգիտութեան խաւարը նոցա ոչ եղեւ հասու»: Այս հավատքն է, որով ասացին. «Եթե նույնիսկ անմահ լինեինք և պետք լիներ մեռնել վասն սիրույն Քրիստոսի, արժան էր»:
…Այս հավատը և այն ներշնչողի նկատմամբ սերն էր, որ այսօր` այս նվիրական օրը, Ձերդ Սրբության նկատմամբ երախտագետ և որդիական սիրով լցված, այս նվիրագործված Ս. Խորանում քահանայական օծման արժանացան մերօրյա Ղևոնդները: Լիահույս ենք, որ իրենց հոգիները թափուր չեն երկնային առաքինությունից, ուստի` աներկյուղ են. ամեն հողմից չեն շարժվում, ամեն խոսքից չեն վրդովվում, ամեն բանից չեն դողում, քանզի ինչպես որ իրենց հոգին է մեծ մարմնից, այնպես էլ իրենց մտքի տեսողությունն է մեծ մարմնի տեսողությունից: Հավատում ենք, որ իրենց առաջնորդելու են Ղևոնդյանց սուրբ քահանանների մեծաշունչ ոգին և անմռունչ հեծությամբ, անընդհատ կրթելու են իրենց աստվածային այն իմաստությամբ, ըստ որի, հոգին է կենդանարար»:
Այնուհետև պատարագիչ Սրբազանն իր պատգամը փոխանցեց նորաձեռնադրյալներին. «Սիրելի՛ նորաօծ քահանաներ, հոգևո՛ր եղբայրներ, 451 թ.-ից ցայսօր աշխարհը շատ չի փոխվել, որովհետև աշխարհի իշխանը` բանսարկուն, ստի հայրը չի փոխվել: Պարզապես դարձել է առավել անընթեռնելի և փորձառու, իսկ սա նշանակում է, որ մենք ձեզ ուղարկում ենք աշխարհ` որպես գառներ գայլերի մեջ: Այսուհետև խորագետ եղե՛ք օձերի պես և միամիտ աղավնիների նման, զգուշացե՛ք մարդկանցից, որովհետև պիտի մատնեն ձեզ ատյանների և պիտի ձեզ տանջեն իրենց ժողովարաններում Քրիստոսի պատճառով:
Այսօր Ս. Եկեղեցու ճշմարտությանը հակառակ են կյանքի որոշ սկզբունքներ, որոնք ժամանակի ընթացքում աներևույթ կերպով ներխուժել են մեր կյանք, ինչպես այն ժամանակ մոգպետական կրոնն էր ներխուժում Հայաստան` ցանկանալով մեզ զրկել Քրիստոսի հավատքից: Այսօրվա նյութապաշտ աշխարհում նրանց համար, ում հոգիները թուլացած են երկնավոր առաքինությունից, ճշմարտությունն այն է, ինչ իրենց է դուր գալիս. ինքնուրացությունը փոխարինվել է ինքնահաստատմամբ, իսկ խոնարհ հնազանդությունը` հպարտ կամայականությամբ: …Հատկապես այս ամենը հստակ երևում է հավատի և Եկեղեցու հարցերում: Այսպիսիններն իրենց նյութական միջոցների համար միջոցներ են հայթայթում բացառապես մեր Եկեղեցու և նրա սպասավորներին փնովելու ճանապարհով: Զրպարտությունը շատերի համար դարձել է շահավետ արվեստ, սակայն, ցավալին այս չէ, այլ այն, որ այդ ակնհայտ կեղծիքին առանց կասկածելու հավատում են նույնիսկ նրանք, ովքեր իրենց ճշմարիտ քրիստոնյա են նկատում: Ուրեմն` աշխարհը նույնն է մնացել, պարզապես փոխվել են դեպքերն ու դեմքերը, միջոցներն ու մարտավարական մեթոդները»:
Մկրտիչ Սրբազանը հորդորեց ներկա հոգևոր դասին առանց քաջությանը վախկոտություն խառնելու առաջ քայլել` Քրիստոսից ավանդված և Ս. Ավետարանից ժառանգություն ստացած հավատի ու արիության, ճշմարտության լապտերները ձեռքներին: Նա նաև ընդգծեց, որ հայոց հավատքի ուխտը ոչ թե մարդու, այլ Աստծու հետ է, ինչն անհնար է քանդել:
Սրբազանը, տոնի առիթով շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին և հոգևորականաց ողջ դասին, մաղթեց շարունակել ապրել Ղևոնդյանց նահատակության գիտակցությամբ:
Ապա «Ողջույնի» ժամանակ Մայր Աթոռի միաբաններն առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացան Ս. Խորան` շնորհավորելու քահանաներին և համբուրելու նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:
Երեկոյան կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն: Տ. Վազգեն և Տ. Գեղարդ քահանաները կստանան վեղար և կհամալրեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պահեցողությունից և պատրաստության շրջանից հետո նորընծաներն Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

IMG_2884 копия IMG_2894 копия IMG_2896 копия IMG_2906 копия IMG_2911 копия IMG_2917 копия IMG_2923 копия IMG_2934 копия IMG_2945 копия IMG_2959 копия IMG_2997 копия IMG_3012 копия IMG_3016 копия IMG_3018 копия IMG_3025 копия IMG_3037 копия IMG_3039 копия IMG_3041 копия IMG_3045 копия IMG_3056 копия IMG_3057 копия IMG_3069 копия IMG_3074 копия IMG_3096 копия IMG_3103 копия IMG_3111 копия IMG_3116 копия IMG_3117 копия IMG_3126 копия IMG_3132 копия IMG_3146 копия IMG_3151 копия IMG_3162 копия IMG_3164 копия IMG_3167 копия IMG_3176 копия IMG_3178 копия IMG_3183 копия IMG_3184 копия IMG_3196 копия IMG_3200 копия IMG_3209 копия IMG_3211 копия IMG_3218 копия IMG_3222 копия IMG_3226 копия IMG_3230 копия IMG_3233 копия IMG_3237 копия IMG_3239 копия IMG_3245 копия IMG_3248 копия IMG_3251 копия IMG_3254 копия IMG_3255 копия IMG_3257 копия IMG_3258 копия IMG_3262 копия IMG_3263 копия IMG_3265 копия IMG_3272 копия IMG_3275 копия IMG_3279 копия IMG_3280 копия IMG_3286 копия IMG_3287 копия IMG_3292 копия IMG_3293 копия IMG_3298 копия IMG_3299 копия IMG_3301 копия IMG_3304 копия IMG_3305 копия IMG_3306 копия IMG_3313 копия IMG_3322 копия IMG_3328 копия

Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Qahanayagorcutyan masin ԱՂՔԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՔԱՀԱՆԱՆ
Հաջորդ նյութը 03 7 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ 12 քահանաներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?