Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin A.
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ․ «Ո՞Վ Է ԿԱՄ Ի՞ՆՉ Է ԱՍՏՎԱԾ»
Քրիստոնեական

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ․ «Ո՞Վ Է ԿԱՄ Ի՞ՆՉ Է ԱՍՏՎԱԾ»

Published 29 Հունվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Աստծո մասին պատկերացումները տարբեր կրոններում, իմաստասիրական տարատեսակ հոսանքներում ամենատարբեր կերպերով են արտահայտվում։ Անժխտելի է՝ յուրաքանչյուր կրոնի մեջ կարելի է գտնել աստվածային ճշմարտության և իմաստության սերմեր։ Ու թեև աթենական ազնիվ փիլիսոփաներն իրենց դերն ունեն Ճշմարտության ճանաչման համաշխարհային գործում, սակայն, ինչպես եղծում է հանճարեղ Կողբացին․ «Սիրում եմ նրա Աստված փնտրելու պատրաստակամությունը, բայց ամբարտավանությունը չեմ գովերգում» (Պլատոնի մասին), ապա թե՝ «նրանք ոչ թե պաշտում են Պատճառը, այլ հետևանքները»։
Երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի թողած բազմաժառանգ գիտական, գրական, քարոզչական ժառանգության մեջ յուրահատուկ ոգեկանությամբ, զգայականից վեր՝ զգացական լծակներով են ներկայացվում և բացատրվում քրիստոնեական աստվածաբանության խարիսխ կազմող գրեթե բոլոր հիմքերը։ Երանաշնորհ Հայրապետը նրբությամբ և մարդկային աստվածակնիք ոգեկան լեզվով դառնում է Աստծո «թարգմանը», բացահայտում Նրան Իր տարբեր կողմերով։
«Ո՞վ է կամ Ի՞նչ է Աստված», – հարցադրում է Հայրապետը։ Այս հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է գիտակցել Աստծո գոյությունը՝ որպես տիեզերքի և մարդու Արարչի․ մարդուն և նրան շրջապատող աշխարհի ճանաչումով է սկսվում գիտակցումն ու հավատն առ Աստված՝ որպես Արարչի, Սիրո, Ամենազորության և Պարզության կատարյալ դրսևորման։ Դրանց մասին գիտելիքը, սակայն, մեզ տրվում է աստվածային հայտնությամբ, գիտակցված շնորհով, Սուրբ Հոգու ներգործությամբ։
Բանիբուն Հայրապետն Աստծուն մարդկային սահմաններում՝ «Անժամանակը ժամանակի մեջ», բանաձևում է որպես Պատճառ տիեզերքի և մարդու, որի համար բանականությունը բնութենական հատկանիշ է, այլապես տիեզերքի կարգն ու կանոնը անբացատրելի պիտի լինեին։ Սակայն Աստծո մասին նման բացատրությունները թե՛ իմաստասիրական շրջանում, թե՛ այսօր անհրաժեշտ են լոկ խստասիրտ և գիտական բացատրություններ փնտրելու հիվանդագին մոլուցք ունեցող մտքերի համար:
Հոգեկիր Հայրապետը նշում է, որ թեև Աստված մշտապես անճանաչելի է և մարդկային ամենապերճախոս լեզուն չի կարող ներկայացնել Նրան և Նրա կատարած անքննելի գործերն ամենաչնչին չափով անգամ, սակայն, դրա հետ մեկտեղ այնքան մեծ է, որ Նրա առատ Սերը մշտապես հասանելի է մեր հոգիներին և մենք ամենուր և ամեն ժամ կարող ենք մեր կյանքում զգալ Անհասանելիի ներկայությունը։
«Մեր Աստված Իր մեծությանը նախանձախնդիր, փղոսկրե աշտարակում կամ յոթներորդ երկնքում ապրող աստված չէ, նա իր անսահման Մեծությունը դրսևորում է մարդկանց հանդեպ Սիրուց խաչ բարձրանալով», – ասում է Հայրապետը։ Ուրեմն Աստուած Սեր է. «Այն ատեն մենք, եթե մարդ ենք, չենք կըրնար չըլլալ Սիրո Ճառագայթ» (Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց):

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 5-րդ համարից

Պատրաստեց Նարեկ սրկ. Վարդանյանը

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin b 2 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Հաջորդ նյութը Sahak A Partev Մեր մեծերը – Սահակ Ա Պարթև (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?