Տավուշի թեմում 2016թ-2019թթ-երին 70 կիրակնօրյա դպրոց կհիմնվի: Առաջնորդարանի նախաձեռնությամբ սկսված ծրագիրը կոչվում է «մեկ համայնք, մեկ դպրոց»: Ծրագիրն ուղղված է Տավուշում հոգևոր կյանքի վերաշխուժացմանը: Մեկնարկել են կիրակնօրյաների ուսուցիչների պատրաստման դասընթացները: