Սահմանամերձ համայնքների բնակիչների ամանորը շնորհավորելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնը հատուկ ծրագիր է իրականացնում: «Ուրախ Ամանոր՝ սահմանում» ծրագիրը նրանց տոնը շնորհավորելու եւ նվեր մատուցելու հնարավոություն է ընձեռում Երեւանցիներին եւ հյուրերին: Դեկտեմբերի 19-ին, Երեւանի 5 սուպերմարկետներից գնումներ կատարելիս, քաղաքացիները հնարավորություն կունենան որեւէ բան գնելու նաեւ սահմանամերձ համայնքների բնակիչների համար: Քաղցրավենիքի, գրենական պիտույքների, խաղալիքների, տնտեսական ապրանքների կամ պարենային սննդամթերիքի տեսքով նվերները հասցեատերերին կփոխանցեն Մայր Աթոռի սոցիալական ծառայության կենտրոնի կամավորները:
![Մեկնարկում է Մայր Աթոռի «Ուրախ Ամանոր՝ սահմանում» ծրագիրը 11 urax amanor](https://ter-hambardzum.net/wp-content/uploads/2015/12/urax-amanor.jpg)
Մեկնարկում է Մայր Աթոռի «Ուրախ Ամանոր՝ սահմանում» ծրագիրը
Կարդալու տևողություն՝ 1 րոպե: