Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Երուսաղեմի Հայոց Պատրիարք հոգելույս Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան 3-րդ տարելիցի առիթով Հայր Սուրբն իր քարոզում հրավիրեց ներկաներին աղոթքով հիշել Հայ Եկեղեցու նվիրյալ սպասավորին:
Ս. Պատարագի ավարտին կատարվեց մասնավոր հոգեհանգստյան արարողություն երջանկահիշատակ Թորգոմ Պատրիարքի հոգու խաղաղության համար:
![Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արք. Մանուկյանի համար 11 13 Hogehangist 2](https://ter-hambardzum.net/wp-content/uploads/2015/10/13-Hogehangist-2.jpg)