Արմավիրի թեմի Դալարիկ գյուղը հիմնադրվել է 1901 թվականին: Հետագայում համայնքն ընդարձակվել է, ավելացել են նոր շինություններ, սակայն եկեղեցի այդպես էլ չի կառուցվել: Այսօր արդեն կանգուն է օծյալ աղոթատունը: Թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը, օծման արարողությունից հետո նշեց, որ աղոթատան կառուցումով գործը չի ավարտվում, այլ սկսվում է: