Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
IMG 9385 copy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց հաղթության Մյուռոնը (նկարներ)
Նորություններ

Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց հաղթության Մյուռոնը (նկարներ)

Published 27 Սեպտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 13 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ 21-րդ դարի երրորդ Մյուռոնօրհնեքը:
Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, թեմակալ առաջնորդներ ու թեմական պատվիրակություններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, ազգային բարերարներ, մշակույթի և գիտության գործիչներ և Հայաստանից ու աշխարհասփյուռ համայնքներից ժամանած բազմահազար ուխտավոր հայորդիներ:
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կյանքի այս կարևոր պատմական իրադարձությանը Հայոց Եկեղեցու հոգևոր դասին և համայն հայ ժողովրդին աղոթակից էին Ղպտի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Ուղղափառ Եկեղեցու, Հնդիկ Մալաբար Եկեղեցու, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Հույն Ուղղափառ Պատրիարքության, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքության, Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու, Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու, Չեխիայի Ուղղափառ Եկեղեցու, Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու, Հույն Կաթոլիկ Եկեղեցու, Ասորի Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Կաթողիկե Եկեղեցու, Անգլիկան Եկեղեցու, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու, Սան Էջիդիո համայնքի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակներն ու ներկայացուցիչները:
Արարողությունն սկսվեց երեկոյան ժամը 17:00-ին: Տերունական աղոթքից հետո Հայրապետական հանդիսավոր թափորը Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջևից շարժվեց դեպի Մայր Աթոռի` Ս. Տրդատ արքայի անունը կրող Բաց Խորանը: «Խորհուրդ խորին» և «Ուրախ լեր» շարականների երգեցողության և Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո, խաչերի և խաչվառների առաջնորդությամբ, ուխտավորների ծափողջույնների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը, օրհնելով ներկա ժողովրդին, ամպհովանու ներքո ուղեկցվեց դեպի Բաց Խորան:
Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Հայրապետական թափորի մեջ տարվում էին Մյուռոնօրհնության արարողության ժամանակ գործածվող սրբազան մասունքները, Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակը և Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասանց պահարանը, Սրբալույս Մյուռոնի նյութերը և այլ սրբություններ: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կրում էր Կենաց Փայտի մասունքով խաչը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` Ս. Գեղարդը, ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը կրում էր Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը` Ծաղկանց նյութի սափորը, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` Բալասանի սափորը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը` Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից այս առիթով դուրս բերված Վեհափառի Ավետարանը, Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը` Ս. Անդրեաս առաքյալի մասունքով Աջը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` Ս. Ղուկաս Ավետարանչի մասունքով Աջը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը` հին Մյուռոնով Մյուռոնաթափ մեծ աղավնին, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը կրում էր Ս. Թադեոս առաքյալի մասունքով Աջը:
Զույգ բուռվարակիրներ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանի և Հոգեշնորհ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի առջևից եկեղեցական շապիկով քայլում էր Ս. Մյուռոնի կնքահայրը` Մայր Աթոռի բարերար տիար Հայկ Տիտիզյանը:
Մայր Տաճարի երգչախումբը «Հրաշափառ» շարականի հանդիսավոր կատարումով Բաց Խորանի մատույցներում դիմավորեց Հայրապետական թափորին, ապա միասնական Տերունական աղոթքով սկսվեց Մյուռոնօրհնության խորհրդավոր արարողությունը:
Սկզբում «Որ զշնորհս» շարականի երգեցողության ներքո բուրվառակիրները խնկարկեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած եպիսկոպոսաց դասը և Սրբալույս Մյուռոնի կաթսան, ապա Հին ու Նոր Կտակարաններից հատվածներ և Ս. Մյուռոնին նվիրված աղոթքներ ընթերցվեցին:
Ավետարանից հետո հնչեց «Բաց մեզ Տէր» շարականը, որի ժամանակ խորան հրավիրվեց Մյուռոնի կնքահայր տիար Հայկ Տիտիզյանը, ով Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ միասին բացեց Ս. Մյուռոնի կաթսան:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մյուռոնի կաթսայի մեջ հեղեց ծաղկանց նյութը և բալասանը, որից հետո ձեռամբ Նորին Սրբության կաթսայի մեջ լցվեց նաև Անթիլիասում օրհնված նոր Մյուռոնը, որ Վեհափառ Հայրապետին էր մատուցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը:
Սրբազան Ավանդության համաձայն` «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեռոնաթափ աղավնիով կաթսայի մեջ հեղեց նաև հին Մյուռոնը` նորին փոխանցելով Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով օրհնված սրբալույս Մյուռոնի զորությունը:
Նորին Սրբությունն օրհնեց նոր Մյուռոնը, տյառնագրեց և խառնեց նաև Կենաց Փայտի մասունքով խաչով, Աստվածամուխ Ս. Գեղարդով և հայոց հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով։
Այնուհետև Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամն ուղղեց ներկաներին և համայն հայությանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի ներքո Նորին Սրբությունը, եպիսկոպոսաց դասը և Մյուռոնօրհնության կնքահայրը համբուրեցին նորօրհնյալ Մյուռոնի կաթսան:
Արարողությունը փակվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Գեղարդով օրհնեց ներկաներին:
Ուխտավոր ժողովրդին և Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց հպվելու Ս. Մյուռոնի կաթսային և ստանալու նոր Մյուռոնի օրհնությունը:
Մյուռոնօրհնության արարողության ավարտին թափորը Հայրապետական մաղթերգի ներքո ուղղվեց դեպի Մայր Տաճար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Զօրութեամբ ամենասուրբ Հոգւոյդ եղիցի իւղս այս՝ իւղ ցնծութեան, զգեստ լուսաւոր…, սրբութիւն հոգւոց և մարմնոց …, կնիք արդարութեան, զէն հաւատոյ, նահատակ յաղթող ընդդէմ ամենայն գործոց բանսարկուին»
(Աղոթք սուրբ Մյուռոնի օրհնության):

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Ողորմած Աստծո նախախնամությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Մյուռոնի օրհնությամբ հոգևոր մի նոր ուրախություն է հեղվում մեր կյանքին: Տոնական մեծ օր է: Վարագա Սուրբ Խաչի տոնն է՝ նվիրական հիշատակը Հայաստան բերված տերունական Խաչափայտի մասունքի հրաշքով հայտնվելու: Այս մեծասքանչ օրը հոգևոր անհուն ուրախության զգացումներով համայն հայոց հոգևոր կենտրոնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարեցինք սրբալույս Մյուռոնի օրհնությունը:
Մեր աղոթքը բարձրացրեցինք առ Երկնավոր մեր Հայրը, որ Իր Սուրբ Հոգու շնորհով նյութեղեն այս յուղը վերափոխվի սրբության ու շնորհաբաշխ զորության: Մեր հայրերի օրհնության աղոթքով խնդրեցինք, որ «լինի յուղ ցնծության, զգեստ լուսավոր…, սրբություն հոգիների և մարմինների… կնիք արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ ընդդեմ ամենայն գործոց բանսարկուի»: Խնդրեցինք, որ նրա սրբարար օծումով շարունակվի աստվածային պարգևների հեղումը հավատացյալների հոգիներին, հայոց մեր աշխարհին, համայն մեր ժողովրդի կյանքին:
Սրբալույս Մյուռոնը տեսանելի նշանն է Քրիստոսով օծման, որն ընդունում ենք մկրտության միջոցով՝ իբրև ժառանգակից Փրկչի: Մյուռոնով զգեստավորվում ենք Քրիստոսի սրբությամբ, մաքրվում մեղքից, որպեսզի ապրենք Աստծո արդարությամբ: Մյուռոնը զարթոնք և գարուն է հոգիների, ծաղկում՝ հավատքի, առաքինասեր կյանքի ու բարեպաշտ գործերի, վահան՝ ընդդեմ չարի, հաղթանակը, փառքն ու լուսեպսակը հավատացյալների, քանզի Երկնավոր մեր Հայրը Իր Որդու միջոցով, կոչեց մեզ մահվանից կյանքի, մեղքին ծառայությունից շնորհների ազատության և երկնային արքայության ժառանգության:
Աստծո ողորմությամբ այսօր աշխարհի բոլոր կողմերից ազգիս զավակները ուխտավորաբար համախմբվել են Սուրբ Էջմիածնում՝ աղոթակից լինելու սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը: Մեր ժողովրդի հազարավոր զավակների ներկայությունը այստեղ վկայում է մեր կյանքում կարևորությունն ու արժեքը սուրբ Մյուռոնի, որ կնիքն է քրիստոնեական մեր ինքնության ու շաղախը՝ ազգային մեր միասնականության: Մյուռոնում տեսնում ենք նաև մեր ժողովրդի հանդեպ Աստծո հոգածությունն ու խնամքը, Ով Իր փրկության շնորհը տարածեց Արարատի շուրջ սփռված հայոց մեր երկրի ու ազգի վրա: Մյուռոնի մեջ տեսնում ենք Սուրբ լեռն Արարատ, որի վրա հանգրվանեց Նոյ նահապետի փրկության տապանը, և աղավնու բերած ձիթենու շյուղը դարձավ խորհրդանիշը Աստծո խաղաղության, իսկ ձիթենու յուղը՝ օրհնյալ նյութը սուրբ Մյուռոնի: Մյուռոնի ամեն կաթիլում տեսնում ենք սուրբ Թադեոս առաքյալի ձեռքով Հայաստան բերված մեր Տիրոջ օծության յուղը: Տեսնում ենք սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ձեռամբ Արածանիի` Արևելյան Եփրատի ջրերում, երկնքում ծագած տերունական խաչի լուսեղեն նշանի ներքո մկրտությունը հայոց Տրդատ արքայի, արքունիքի ու ժողովրդի: Մյուռոնում պատկերն է տերունաշնորհ Սուրբ Էջմիածնի, պատկերները՝ մյուռոնաօծ մեր վանքերի ու եկեղեցիների, խաչքարերի ու մագաղաթների, պատկերները՝ իրենց կյանքով Մյուռոնի լույսը տարածած մեր սրբերի: Մյուռոնը միախառնում է մեր անցյալն ու ներկան, այո, հավատում ենք, և գալիք բոլոր դարերը, քանզի բոլոր փորձությունների հանդիման մեր ժողովուրդը անխախտ պահեց Մյուռոնի դրոշմը՝ աներկբա վստահությամբ, որ այն «յուղ է ցնծության, զգեստ լուսավոր…, սրբություն հոգիների և մարմինների… կնիք արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ ընդդեմ ամենայն գործոց բանսարկուի»:
Սուրբ Մյուռոնն իր հոգեղեն զորությամբ հավատքի զենք եղավ նաև 100 տարի առաջ Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած մեր ժողովրդի զավակների համար, ովքեր հաղթող նահատակներ եղան՝ պահելով իրենց հավատարմությունն առ Աստված ու առ հայրենին: Եղեռնահար մեր ժողովուրդը մյուռոնադրոշմ հավատքով վերապրեց Ցեղասպանությունը, հաղթեց մահին: 100-ամյա մեր ուղին եղավ վերածննդի ուղի, և այսօր մեր անկախ պետականության հովանու ներքո ազգային զարթոնքի նոր հորիզոններ են լուսավորվում: Մեր նորօրհնյալ կյանքի հուսալերությամբ նորաեփ այս Մյուռոնը՝ օրհնված Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարում, նաև՝ մեր սրբացյալ նահատակների բարեխոսության հայցով, կոչում ենք ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՌՈՆ՝ հավատով, որ այն հավատացյալների հոգիներին դրոշմելու է մեր սուրբ նահատակների, Տիրոջ բոլոր վկաների և հայրենյաց պաշտպան մեր նախնյաց հոգու արիությունն ու անպարտ ոգին:
Սիրելիներ, արժևորենք մեր Մյուռոնը որպես Մյուռոն սրբացյալ կյանքի, Մյուռոն վերազարթոնքի, որպեսզի հոգևոր նորոգությամբ, մեր արդար կյանքով ու ողորմած գործերով շարունակենք վերելքի մեր ուղին: Արժևորենք մեր Մյուռոնն իբրև շաղախ ազգային միասնականության, որպեսզի կարող լինենք հաղթահարել մեր կյանքի դժվարությունները, փարատել հոգսերն ու նեղությունները: Այսօր, երբ աշխարհը լի է տագնապներով, մարդկային կյանքեր խլող հակամարտություններով՝ հատկապես Մերձավոր Արևելքում, ուր անասելի տառապանք և կորուստներ են կրում նաև մեր ժողովրդի զավակները, երբ խաթարված է անդորրը մեր հայրենիքի սահմաններում, և տակավին արդար վճիռ չի ստացել մեր ժողովրդի իրավունքների ճանաչումը, հրամայական է ամուր միասնականությամբ զորացնել մեր հայրենիքը, որ լինի ապավենը համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի, մեր արդար դատի հաղթանակի և ոգեշնչող ուժը՝ ազգային զարթոնքի:
Սուրբ Էջմիածնից բաշխվող սրբալույս Մյուռոնը թող տարածի սրբությունը և հոգևոր առաքինությունների անուշաբույրը աշխարհում և հանուր մեր ժողովրդի կյանքում, ազգային-եկեղեցական մեր օրհնյալ անդաստաններում, հայ ընտանիքներում, մեր հայրենիքի սահմաններում, հայրենյաց պաշտպան մեր զինվորների, մեր Եկեղեցու բոլոր զավակների սրտերում՝ դառնալով հաղթանակների և բարի գործոց նոր ձեռքբերումների զորություն: Երանաշնորհ մեր Հայրապետներից Սիմեոն Երևանցին Էջմիածնից սփռվող Մյուռոնի մասին ասում է. «Ինչպես արեգակի ճառագայթն է ծանուցում արեգակի գեղեցկությունն ու օգտակարությունը, ինչի շնորհիվ կառավարվում է երկիրը և դալար մնում, ճիշտ այդպես էլ սուրբ Մյուռոնն է միշտ քարոզում Սուրբ Էջմիածնի օգտակարությունն ու գեղեցկությունը: Ահա խորհրդավոր արեգակ Սուրբ Էջմիածինը, որ լուսավորում է ձեր հոգիներն ու մարմինները»: Թող Սուրբ Էջմիածնի Մյուռոնի հավերժական լույսը միշտ դրոշմվի մեր ժողովրդի զավակաց հոգիներին, որպեսզի մշտապես նորոգեն իրենց ուխտը առ Աստված, ուխտը՝ առ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ու նվիրական հայրենիքը: Թող աղավնու բերած ձիթենու շյուղով Արարատի փեշերից ազդարարված Աստծո խաղաղությունը ամրացնի արդարության, մարդասիրության ոգին աշխարհում, զորացնի համերաշխությունը և համագործակցությունը մարդկանց և ազգերի:
Այս օրհնաբեր և հոգենորոգ օրը Մենք գոհություն ենք վերառաքում առ Ամենակալն Աստված, որ Մեզ վերստին շնորհը պարգևեց կատարելու Մյուռոնօրհնության սրբազան արարողությունը՝ մասնակցությամբ և աղոթակցությամբ Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյանի, Մեր հոգևոր եղբորը՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացնող Գերաշնորհ Տ. Մուշեղ և Շահան Արքեպիսկոպոսների, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի, քույր Եկեղեցիների Գերապատիվ Հովվապետերի և բարձրապատիվ ներկայացուցիչների, ուխտապահ մեր հոգևոր դասի, հայոց պետական ավագանու, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների և հայրենաբնակ ու Սփյուռքից ժամանած մեր ժողովրդի բազում բարեպաշտ զավակների: Հոգու բերկրությամբ եղբայրական Մեր ողջույնն ենք հղում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին և քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ աղոթքով ու մաղթանքով, որ Տերը միշտ անսասան ու պայծառ պահի Իր Սուրբ Եկեղեցին Ավետարանի կենարար պատգամներով մարդկության կյանքը լուսավորելու և փրկության առաջնորդելու առաքելության մեջ:
Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը խաղաղություն ու ապահովություն պարգևի աշխարհին և Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկրին: Եվ թող Տիրոջ Սուրբ Հոգու շնորհներով առատապես օրհնվի մեր ժողովրդի և համայն մարդկության կյանքը:
Շնորհք, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն:
5 IMG_7465 IMG_7471 IMG_7492 copy IMG_7506 copy IMG_7516 copy IMG_7520 copy IMG_7530 IMG_7546 IMG_7571 IMG_7593 IMG_7602 IMG_7612 IMG_7613 2 (1) IMG_7613 2 (2) IMG_7613 2 (3) IMG_7613 2 (4) IMG_7613 2 (5) IMG_7613 2 (6) IMG_7613 2 (8) IMG_7613 2 (9) IMG_7613 2 (10) IMG_7613 2 (11) IMG_7613 2 (12) IMG_7613 2 (13) IMG_7613 2 (14) IMG_7613 2 (15) IMG_7613 2 (16) IMG_7613 2 (17) IMG_7628 copy IMG_7640 IMG_7651 copy IMG_7660 copy IMG_7669 copy IMG_7689 copy IMG_7694 copy IMG_7695 copy IMG_7701 copy IMG_7710 copy IMG_9032 IMG_9037 IMG_9039 copy IMG_9044 IMG_9047 copy IMG_9068 copy IMG_9169 IMG_9178 copy IMG_9194 copy IMG_9197 copy IMG_9210 copy IMG_9218 copy IMG_9220 copy IMG_9246 copy IMG_9251 copy IMG_9259 copy IMG_9278 copy IMG_9325 copy IMG_9339 copy IMG_9354 IMG_9365 IMG_9377 copy IMG_9385 copy IMG_9390 copy IMG_9402 copy IMG_9416 copy IMG_9433 copy IMG_9435 copy IMG_9445 IMG_9452 copy IMG_9459 copy IMG_9462 copy IMG_9468 copy IMG_9470 copy IMG_9475 copy IMG_9478 copy IMG_9482 copy IMG_9483 copy IMG_9485 copy IMG_9487 copy IMG_9507 copy IMG_9514 copy IMG_9520 copy IMG_9524 copy IMG_9537 copy IMG_9546 copy IMG_9553 IMG_9556 copy IMG_9558 copy IMG_9561 copy IMG_9565 copy IMG_9570 copy IMG_9576 copy

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը IMG 8915 copy Վարագա Ս. Խաչի տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ)
Հաջորդ նյութը IMG 7613 2 61 Մյուռոնօրհնության արարողություն (ամբողջական տարբերակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?