Պատմության մեջ հայտնի մարդկանցից մեկը, ում անունը իմաստության հոմանիշ է դարձել, հրեաների 3-րդ արքա Սողոմոն թագավորն է (մ.թ.ա. 975-928), ում խոսքերում արտահայտվում է հազարամյակներով փորձված իմաստությունը:
1. Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի՝ կա ծնվելու և մահանալու ժամանակ, քանդելու և կառուցելու ժամանակ. լռելու և խոսելու ժամանակ:
2. Հիմարն էլ կարող է իմաստուն թվալ, երբ լռում է:
3. Խոսք ես տվել, կատարիր: Ավելի լավ է չխոստանալ, քան խոստանալ և չկատարել:
4. Ով փոս է փորում, նա էլ ընկնում է փոսը: Իսկ ով կգլորի քարը վերև, նրա վրա էլ ետ կգլորվի այն:
5. Համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը: Իսկ ինքնատիրապետող մարդն ավելի հզոր է, քան քաղաք զավթողը:
6. Կարևորը իմաստությունն է. իմաստություն ձեռք բեր և ամեն գնով փորձիր զարգացնել միտքդ:
7. Ատելությունը խնդիրներ ու տարաձայնություններ է ստեղծում, իսկ սերը ծածկում է բոլոր մեղքերը:
8. Ավելի օգտակար է իմաստությունը, քան հիմարությունը. ինչպես օգտակար է լույսը, քան խավարը: Բայց միևնույն ճակատագրին կարժանանան և՛ իմաստունը, և՛ հիմարը:
Գրառում՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան