Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
IMG 3945
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Օծվեց Նոր Հաճըն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (նկարներ)
Նորություններ

Օծվեց Նոր Հաճըն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (նկարներ)

Published 22 Հուլիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հուլիսի 22-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Նոր Հաճըն քաղաքի նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:

Եկեղեցին, որի  հիմնարկեքը կատարվել էր 2011 թվականին, կառուցվել է տիար Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ: Եկեղեցու նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ նախագահին  եկեղեցու առջև դիմավորեցին Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Նոր Հաճընի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը և բազում ուխտավոր հայորդիներ:

   Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, հոգևորականաց դասի ուղեկցությամբ մուտք գործեց նորակառույց եկեղեցի, ուր սկսվեց եկեղեցու օծման կարգը:

  Շարականների և սաղմոսների երգեցողությունից, աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը: Խորանի սյուների, Մկրտության ս. ավազանի և խորանի շուրթի օծումը կատարվեց ձեռամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տավուշի թեմի առաջնորդ և Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:

Օծումից հետո կատարվեց եկեղեցու անվանակոչությունը: Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Ս. Ամենափրկիչ:

Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս ուրախալի առիթով իր օրհնության պատգամը բերեց արարողության մասնակիցներին և Նոր Հաճընի բնակիչներին:

«Մեծ է բոլորիս ուրախությունն այսօր. Հայոց աստվածօրհնյալ երկնակամարի ներքո մի նոր աղոթատուն` Նոր Հաճընի շքեղաշուք Սուրբ Ամենափրկիչ այս եկեղեցին, իր դռներն է բացում հավատավոր մեր ժողովրդի առջև: Գոհություն ենք մատուցում Երկնավոր Տիրոջը, որ հերթական անգամ Մեզ առիթն ու հնարավորությունն է ընձեռում կատարելու նորակառույց եկեղեցու օծման հոգենորոգ արարողությունը:

Սիրելինե՛ր, Եկեղեցին փրկության տապանն է, որը այս կյանքի խռովահույզ ծովում մեզ առաջնորդում է դեպի խաղաղության հանգրվան՝ դեպի բաղձալի նավահանգիստը փրկության, որն Աստված է պարգևում: Քրիստոնյայի երկրավոր կյանքի ճանապարհը ուղևորություն է դեպի այդ օրհնյալ հանգրվանը, որին առանց Եկեղեցու առաջնորդության անհնար է հասնել: Ինչպես Ընդհանրական Եկեղեցու հայրերից Սուրբ Կիպրիանոսն է ասում. «Չիք փրկութիւն յարտաքոյ Եկեղեցւոյ» (Եկեղեցուց դուրս փրկություն չկա): Յուրաքանչյուր նորաօծ եկեղեցու հետ մեր կյանքում բացվում է երկնային շնորհների և օրհնության մի նոր աղբյուր` զորացնելով առ Աստված հավատքը և առավել հաստատուն դարձնելով հույսը դեպի փրկություն: Փառք Տիրոջը, որ Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցու միջոցով փրկագործ այս առաքելությունը զորանալու և արգասավորվելու է նաև Նոր Հաճըն քաղաքում:

Մենք Աստծո նախախնամությունն ենք տեսնում, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական այս օրերին է օծվում և մեր ժողովրդի կյանքում իր առաքելությունն սկսում Նոր Հաճընի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Հաճընը պատմական Կիլիկիայի ծաղկուն քաղաքներից էր, որի հայ բնակչությունը` շուրջ 30.000, հարյուր տարի առաջ տարհանվեց և աքսորվեց դեպի Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը դաժանաբար կոտորվեց: Փրկվածները վերադարձան իրենց հայրենի բնաշխարհ, ձեռնամուխ եղան վերականգնելու իրենց տները, շարունակելու իրենց խաղաղ կյանքը, սակայն 1920 թ. կրկին հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի առջև: Քեմալական գերակշիռ ուժերի դեմ 8 ամիս շարունակվեց Հաճընի հերոսամարտը: Եվ հատկանշական է, որ քաղաքի ինքնապաշտպանությունը գլխավորում էր Հաճընի արիասիրտ առաջնորդ Պետրոս եպիսկոպոս Սարաճյանը, ով Քրիստոսի օրինակին հետևելով, պատրաստ էր իր կյանքը տալու հանուն իր հոտի փրկության: Քաջարի հայորդիք` հավատարիմ իրենց հայրենիքին ու հավատքին, աղոթքը շուրթներին կյանքի գնով պաշտպանում էին հայրենի սրբությունները: Շնորհիվ ինքնապաշտպանության փրկվեցին մեր ժողովրդի շատ զավակներ, իսկ տասնամյակ անց հաստատվեց Նոր Հաճըն ավանը, որն ընդարձակվել, քաղաք է դարձել` վկայելով մեր ժողովրդի վերածնունդը և հավատքով նորոգվող կյանքը:

Այսօր Նոր Հաճընում վեր է հառնել և մեր աղոթքները երկինք է բարձրացնում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որի օծման այս հոգեզվարթ և լուսավոր օրը Մեր միտքն են գալիս առաքյալի աստվածաշունչ խոսքերը, թե «…ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի» (Հռոմ. 10.13): Այս հավատքով մեր ժողովուրդը դիմակայել է պատմության փորձություններին, ի զորու եղել վեր հառնել մահվան ճիրաններից և նոր կյանք կառուցել: Հայոց Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայությունը Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ համախմբված կարողացավ պահպանել ազգային իր դիմագիծը, Աստուծո անունը կանչելով հաղթահարեց նեղությունները և հավատաց իր լուսավոր ապագային: Այսօր, երբ ազատ է մեր Հայրենիքը, երբ նոր շունչ է առնում մեր հոգևոր և ազգային կյանքը, մեզ առավել ևս պիտի միավորի մեր հավատքը, որպեսզի մեր ամեն կարելիությամբ շենացնենք մեր երկիրը ու պայծառ պահենք մեզ դեպի փրկություն առաջնորդող մեր Սուրբ Եկեղեցին:

Հավատում ենք, որ Ամենափրկիչ մեր Տիրոջ Սուրբ Անունը կրող այս նորաշուք եկեղեցին միշտ լեցուն պիտի լինի հավատացյալներով և ձեր աղոթքներով, ձեր արդար, քաջ ու դրվատելի գործերով, ձեր հավատավոր ընթացքով Աստծո շնորհներն ու օրհնությունը պիտի առատանան մեր կյանքում», – ասաց Գարեգին Բ Հայրապետը:

Նորին Սրբությունը նաև ողջունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այրերի ներկայությունը:

Այնուհետև Հայոց Հայրապետն իր բարձր գնահատանքը բերեց տեր և տիկին Կոլյա և Ռոզա Ծառուկյաններին և նրանց զավակին՝ Գագիկ Ծառուկյանին, որոնց ազնիվ հանձնառություններով հայրենի երկրում վեր խոյացավ վեցերորդ եկեղեցին: Բարձր գնահատելով Ծառուկյան ընտանիքի եկեղեցաշեն գործունեությունը և Հայ Եկեղեցուն մատուցած օգտաշատ ծառայությունները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական սրբատառ կոնդակով տեր և տիկին Կոլյա և Ռոզա Ծառուկյաններին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:

Շքանշանի հանձնումից հետո Հայոց Հովվապետը  նվիրյալ ծառայության համար իր օրհնությունը փոխանցեց Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին և հոգևոր դասին, ինչպես նաև գնահատանքը բերեց եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանին, շինարարներին և բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել հոյակերտ եկեղեցու կառուցման և բարեզարդման աշխատանքներին:

Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին՝ հայցելով, որ Բարին Աստված Իր Ամենազոր Աջի հովանու ներքո միշտ խաղաղ ու ապահով, շեն ու պայծառ պահպանի հայրենի երկիրը և  Հայոց Եկեղեցին, Իր երկնային շնորհներով առատապես օրհնի, զորացնի Նոր Հաճընի հավատավոր ժողովրդին և եկեղեցու բարերարներին:

 Վերջում Նորին Սրբությունը նորակառույց եկեղեցուն նվիրեց Տիրոջ Ս. Խաչելության պատկեր:

Արարողությանը ներկա էին ՀՀ պետական այրեր, ԱԺ պատգամավորներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և բազում ուխտավորներ:

IMG_3936

IMG_3937

IMG_3938

IMG_3939

IMG_3940

IMG_3941

IMG_3942

IMG_3944

IMG_3945

IMG_3946

IMG_3947

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 19 Catholics Spain 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորներին
Հաջորդ նյութը 11693803 10153518896112853 2402812332434775290 n Ինչո՞ւ չեն մկրտվել ծպտյալ հայերը Հայաստանում. պարզաբանում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025
xixvh 1 e1758719085167
Քրիստոնեական

Մի կորցրեք ձեր խիղճը

24 Սեպտեմբերի, 2025
Hogehangist
Քրիստոնեական

Կարևոր է արդյոք հոգեհանգիստը կամ ննջեցյալների համար աղոթքը

14 Օգոստոսի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?