Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի անդամների այցը Ծիծեռնակաբերդ (նկարներ)
Նորություններ

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի անդամների այցը Ծիծեռնակաբերդ (նկարներ)

Published 10 Հունիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի նիստի մասնակիցները հունիսի 10-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:

ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամներն անմար կրակի առջև ծաղիկներ զետեղեցին, ապա կատարվեց համատեղ հոգևոր արարողություն: Ներկաներն աղոթեցին Հայոց Ցեղասպանության ընթացքում զոհված հայորդիների, ինչպես նաև հույն և ասորի ժողովուրդների ցեղասպանության հետևանքով բոլոր նահատակվածների համար:

Քրիստոնեական տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչները իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված Մերձավոր Արևելքի երկներում, ի մասնավորի` Սիրիայում և Իրաքում, հակամարտությունների դադարեցման և շուտափույթ խաղաղության հաստատման, ինչպես նաև քրիստոնյաների անվտանգ կյանքի համար:

Ներկաներն աղոթեցին նաև 2013 թվականի ապրիլին Հալեպում առևանգված երկու եպիսկոպոսների` միտրոպոլիտ Մար Գրեգորիոս Իբրահիմի (Ասորի Ուղղափառ Եկեղեցի) և միտրոպոլիտ Պողոս Յազիգիի (Հույն Ուղղափառ Եկեղեցի) ապահով գերեդարձման համար:

Այնուհետև ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի մոդերատոր Դր. Ագնես Աբումն ընթերցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի որդեգրած հռչակագիրը, որում ասվում է.

«Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեն, հյուընկալությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, հունիսի 8-13-ն իր ժողովն է գումարում այս երկրում` հարգելու Ցեղասպանության նահատակներին և զոհերին: Մենք այցելում ենք Հայոց Ցեղասպանության հուշահամալիր հիշելու նրանց և աղոթելու հարուցյալ Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Եվ մենք փառաբանում ենք հայ ժողովրդի կյանքը և Հայոց Եկեղեցու վկայությունը:

Գործադիր կոմիտեն վերհիշում է 2013 թ.-ին Բուսանում ԵՀԽ-ի 10-րդ համաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով որդեգրված արձանագրությունը: 10-րդ hամաժողովի կողմից իրականացված այս կարևոր քայլը հաջորդեց բազում այլ առիթների, որոնցում ԵՀԽ-ի` «Եկեղեցիները միջազգային հարաբերությունների վերաբերյալ» կոմիտեն դեռևս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձաժողովի 1979 թ.-ի նիստին կոչ արեց ՄԱԿ-ին և անդամ պետություններին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: ԵՀԽ-ն տարիներ

շարունակ կարևոր դերակատարություն է ունեցել` զորակցելով Հայոց Եկեղեցուն Ցեղասպանության մասին բարձրաձայնման ու ճանաչման և հայ ժողովրդի վրա ցեղասպանության շարունակվող ազդեցությանը պատշաճ արձագանքելու գործում:

1983 թ.-ին Վանկուվերում գումարված ԵՀԽ 6-րդ համաժողովին որդեգրված արձանագրությունը ճանաչեց, որ «Համաշխարհային համայնքի լռությունը և անգամ պատմական փաստերը ժխտելու միտումնավոր փորձերը դարձել են տառապանքի և աճող հուսահատության հաստատուն սկզբնաղբյուր հայ ժողովրդի, Հայոց Եկեղեցու և շատ ուրիշների համար»: Մինչ որոշները շարունակում են ջանքեր գործադրել` մերժելու կամ նվազեցնելու այս պատմական իրադարձությունները, Գործադիր կոմիտեն մեծապես քաջալերվել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի կողմից 2015 թ.-ի ապրիլի 12-ին 1.5 միլիոն հայերի զանգվածային կոտորածի` որպես ցեղասպանություն հրապարակային ճանաչմամբ: Մենք շեշտում ենք, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի հիշատակելու Ցեղասպանության զոհերին` բուժելու այս պատմական վերքերը և ապագայում պաշտպանելու նմանատիպ վայրագությունների կրկնությունից:

ԵՀԽ-ն իր բազում անդամ Եկեղեցիների հետ միասին մասնակցել է 100-րդ տարելիցի մի քանի միջոցառումներին, ներառյալ` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական ոգեկոչմանը և նահատակների սրբադասմանը (ապրիլի 21-25-ը, Երևան, Հայաստան): ԵՀԽ-ն և նրա անդամ Եկեղեցիները կշարունակեն այս տարի մասնակցել շարունակվող հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումներին կազմակերպված Հայկական Սփյուռքի կողմից, ներառյալ` Հայ Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ հուլիսի 18-19-ը Անթիլիասում, Բեյրութում: Գործադիր կոմիտեն իր շնորհակալությունն է հայտնում աշխարհով մեկ շատ անդամ Եկեղեցիներին և էկումենիկ գործընկերներին, որ դիտարկել են կամ կդիտարկեն 100-րդ տարելիցն իրենց իսկ համատեքստում և խոսել են հանուն Ցեղասպանության ճանաչման և նրա զոհերի ոգեկոչման: Հիշատակի այս արարողությունների միջոցով մենք ճանաչում ենք, որ այս ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել. և դրանք պետք է կոչվեն իրենց ճիշտ անունով:

Հայոց Ցեղասպանությունը նույն պատմական և քաղաքական համատեքստում ուղեկցվել է ցեղասպանական գործողություններով մյուս` արամեական, քաղդեական, ասորական, սիրիական և հունական ծագման համայնքների` մեծավ մասամբ քրիստոնյաների նկատմամբ, ինչն ախտահարել է 20-րդ դարասկզբի պատմությունը:

Այսպիսի իրադարձությունների մերժումը, անպատիժ թողնելը և մոռացության մատնելը խրախուսում է դրանց կրկնությունը: Նրանք, ովքեր մերժում են կամ ձեռք են բարձացնում քրոջ կամ եղբոր կյանքի և արժանապատվության վրա, քայքայում և ոչնչացնում են և՛ զոհի, և՛ իրենց մարդկային բնությունը: 100-րդ տարելիցի այս ոգեկոչումը պետք է հատկանշի ժամանակի լրումը, մինչ կառավարությունները ընդդիմանում են որպես ցեղասպանություն որակել այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ: Մենք հորդորում ենք բոլոր կառավարություններին հրաժարվել այս դիմադրությունից:

Հարյուրամյակի այս տարում մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵՀԽ անդամ Եկեղեցիներին և հավատքի ու բարի կամքի տեր մարդկանց ոգեկոչելու և վերստին անդրադառնալու ցեղասպանությունների և մարդկության հանդեպ բոլոր հանցագործությունների կանխարգելմանը»:

Վերջում ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամները, ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, այցելեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

10-1

10-2

10-3

10-4

10-5

10-6

10-7

10-8

10-9

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hayr Serovbe Եկեղեցականի նոր նշանակում
Հաջորդ նյութը Lauzanne 1 «Հայոց Ցեղասպանություն. 100 տարի անց» գիտաժողով Լոզանում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?