Մի օր մոծակը հարցրեց ճանճին.
-Կա՞ն արդյոք մոտակայքում ծաղիկներ:
-Ծաղիկներից տեղյակ չեմ, – պատասխանեց ճանճը, – ինչ վերաբերում է պահածոների տուփերին, գոմաղբին, կեղտաջրերին, լիքն են:
Եվ սկսեց ճանճը թվարկել մոտակայքում գտնվող բոլոր աղբավայրերը, որտեղ մոծակն անպայման պետք է այցելի:
Թռավ մոծակը ցույց տված ճանապարհով և հանդիպեց մեղվին:
-Չե՞ս տեսել արդյոք մոտակայքում աղբավայրեր,- հարցրեց մոծակը:
-Աղբավայրե՞ր, կե՞ղտ՝ ոչ, ոչ մի տեղ չեմ տեսել,- զարմացավ մեղուն: -Փոխարենը շուրջ բոլորը շատ անուշաբույր ծաղիկներ կան:
Ու մեղուն մանրամասն պատմեց, թե որտեղ են ծաղկում շուշանները, և որտեղ են վերջերս բացվել հիացինտները:
Ահա թե ինչու է պետք ընտրել ճիշտ ընկերներ:
Գրառում՝ Սմբատ սարկավագ Խանվելյան