Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
3 10
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում տեղի ունեցավ Քահանայից տարեկան հավաքը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Քահանայից տարեկան հավաքը (նկարներ)

Published 3 Հունիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունիսի 3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Հայոց Եկեղեցու թեմերում և կառույցներում սպասավորող քահանաների տարեկան հավաքը: «Հայոց Ցեղասպանության հետևանքները հայոց ազգային և հոգևոր կյանքում» խորագրի ներքո գումարված հավաքին ներկա էին 235 հոգևորականներ: Հավաքին մասնակցում էին նաև Արցախի, Վիրահայոց, Ավստրալիայի և Իրաքի հայոց թեմերի ներկայացուցիչներ:

Մինչ ժողովը, Մայր Տաճարում եկեղեցականաց դասը թեմակալ առաջնորդների գլխավորությամբ մասնակցեց Գիշերային ժամերգության, այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովն սկսեց իր աշխատանքը:

Միասնական Տերունական աղոթքից հետո վերջին տարում ի Տեր ննջած քահանա հայրերի հոգիների խաղաղության համար աղոթք վերառաքվեց առ Բարձրյալն Աստված:

Այնուհետև ողջույնի և բացման խոսք ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Հավաքին զեկույցներով հանդես եկան Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը («Եղեռնի ազդեցությունը հայ քահանայի հովվական ծառայության վրա»), Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ. Զոհրապ քահանա Մանասյանը («Եղեռնի ազդեցությունը հայ ահամայնքային կյանքի վրա») և Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ. Եփրեմ քահանա Զարգարյանը («Եղեռնի ազդեցությունը հայ ընտանիքի վրա»):

Ներկայացված զեկույցների քննարկումից հետո քահանայից ժողովը հանդես եկավ հայտարարությամբ.

«Մենք` քահանայից տարեկան հավաքի 235 մասնակիցներս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և նախագահությամբ համախմբվեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` հոգևոր խորհրդածության նյութ ունենալով «Հայոց Ցեղասպանության հետևանքները հայոց ազգային և հոգևոր կյանքում» թեման:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարում գումարված այս ժողովին գոհություն և փառք ենք հայտնում Երկնավորին եղբայրական համախմբման այս հնարավորության համար, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության հայցով աղոթք ենք բարձրացնում Հայրենիքի և Հայ Եկեղեցու պայծառության և անսասանության համար:

Մասնավորապես արծարծեցինք Եղեռնի ազդեցությունը հայ քահանայի հովվական ծառայության, համայնքային կյանքի և ընտանիքի վրա: Արձանագրեցինք, որ ներկայիս հայ հասարակության կյանքում և Հայ Եկեղեցու հովվական ծառայության մեջ առկա շատ մարտահրավերներ ու խնդիրներ հետևանք են Հայոց Ցեղասպանության եղերական ոճրագործության: Հատկապես ժողովրդի հոգևոր և աշխարհիկ առաջնորդների, այդ թվում` 4000 հայ եկեղեցականների կոտորածը, հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացումը հանգեցրեցին ժողովրդի հայրենազրկմանն ու բռնի տարագրմանը, ծխական կյանքի կազմալուծմանը, Սփյուռքի գաղթօջախների ձևավորմանը: Եկեղեցու հոգեխնամ առաքելության իրագործմանը մեծ հարված հասցրեցին նաև ստալինյան բռնապետության տարիները:

Փառք ենք վերընծայում առ Բարձրյալը, որ պատմական Հայրենիքի արևելյան փոքրիկ հատվածում և Սփյուռքի բազում գաղթօջախներում Տիրոջ ողորմությամբ և Ս. Հարության լույսով վերընձյուղվեց հայոց կյանքը: Առկա աշխարհաքաղաքական դժվարին պայմաններում, աշխարհը հուզող մարտահրավերներին հանդիման, գիտակցելով Հայրենիքի և աշխարհասփյուռ ժողովրդի նկատմամբ մեր հավաքական պատասխանատվությունը, կարևորում ենք.

ա. Հայրենիքի բոլոր բնակավայրերում և Սփյուռքի նորաստեղծ գաղթօջախներում ծխական կյանքի վերակազմավորումը` համաձայն Հայ Եկեղեցու կանոնների ու կարգերի.

բ. քրիստոնեական դաստիարակությանն ու ազգային ինքնության պահպանությանը նպաստող հովվական ծրագրերի իրականացումը.

գ. հայ ընտանիքի առջև ծառացած արժեհամակարգային, սոցիալական մարտահրավերների հաղթահարման նպատակով Եկեղեցու կողմից մասնավոր քայլերի նախաձեռնումը.

դ. հայոց պատմական վանքերի ու եկեղեցիների վերականգնումը և աղոթատներ չունեցող բնակավայրերում նոր եկեղեցիների կառուցումը.

ե. Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակի և թեմերի պատկան կառույցների կողմից հայրենաբնակ ժողովրդին, սիրիահայ կարիքավոր ներգաղթյալներին ի նպաստ իրականացվող սոցիալական բազմաբնույթ ծրագրերի շարունակական ընթացքը:

Ցավով ենք նկատում այն, որ մարդկության կյանքում այսօր շարունակվում են բռնություններն ու հակամարտությունները: Դատապարտելով աստվածապարգև կյանքի, մարդու արժանապատվության և մարդկության խաղաղ համակեցության դեմ ուղղված ամեն բռնարարք` մտահոգություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Իրաքում, դրսևորվող կրոնական անհանդուրժողականության, քրիստոնյաների նկատմամբ տեղ գտնող հալածանքների համար: Կոչ անելով ամենքին սիրո, համերաշխության և գործակցության` աղոթում ենք համայն աշխարհում խաղաղության վերահաստատման համար:

Մեր աղոթքն ենք բարձրացնում նաև առ Աստված մեր ժողովրդի բարօրության, ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացի և Հայրենիքի խաղաղության ու անսասանության համար»:

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն իր ուրախությունն արտահայտեց հավաքի առիթով Մայր Աթոռ ժամանած քահանաների ներկայության համար:

 Անդրադառնալով եկեղեցական կյանքում արձանագրված հաջողություններին, մասնավորապես, հոգևոր սպասավորների պատրաստությանը, աստվածպաշտության կանոնավոր կազմակերպմանը, քարոզչական, սոցիալական ծրագրերի իրականացմանը և եկեղեցաշինությանը` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց հոգևոր դասի ներկայացուցիչներին իրենց ազգանվեր ծառայության համար:

Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ Եկեղեցին տակավին շատ անելիքներ ունի, քանի դեռ Եկեղեցին չի կերտվել յուրաքանչյուր հայորդու հոգուց ներս, քանի դեռ յուրաքանչյուրն իր կյանքը չի ապրում` խարսխված Քրիստոսի Ավետարանի պատվիրանների ու պատգամների վրա, որպեսզի հոգևոր կյանքի զորությամբ հնարավոր լինի դիմակայել ազգային կյանքի բոլոր դժվարությունները:

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին` գոհունակությամբ նշելով, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում դրանք հոգևոր վերարթնություն բերեցին, կերտեցին ազգային միասնականության ոգին ու գիտակցությունը: Հայոց Հովվապետը եկեղեցականներին հորդորեց աճող սերնդին կրթել նույն ոգով, որով նահատակության պսակ ընդունեցին Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած հայորդիները. նահատակություն, որ ազգային ինքնության համար էր:

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը հոգևոր սպասավորներին պատգամեց նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց ծառայությունը` ի զորացումն հավատացյալների հավատքի և Եկեղեցու պայծառության:

Ժողովի մասնակիցները հավաքի ավարտին Մայր Տաճարում մասնակցեցին Երեկոյան ժամերգության:

3-1

3-2

3-3

3-4

3-5

3-6

3-7

3-8

3-9

3-10

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 2 5 Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)
Հաջորդ նյութը Mayr ator 6 Կարգալույծ է հռչակվել Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?