Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Cerunin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Իմաստուն ծերունին (Առակ)
Առակներ

Իմաստուն ծերունին (Առակ)

Published 17 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մի գյուղում ծերունի էր ապրում: Նա շատ աղքատ էր, սակայն իրեն նույնիսկ թագավորներն էին նախանձում, քանի որ ուներ սպիտակ հրաշալի նժույգ: Շատերն էին ուզում գնել այդ ձին և ծերունուն ահռելի գումարներ էին առաջարկում, բայց նա առարկում էր, ասելով. «Այս ձին ինձ համար սոսկ ձի չէ, այլ անհատականություն: Ինչպե՞ս կարելի է վաճառել անձին, ընկերոջը»: Եվ այդպես էլ այդ աղքատ ծերունին չեր համաձայնվում վաճառել իր ձին: Մի առավոտ նա նկատեց, որ ձին մսուրում չէ: Հավաքվեց ամբողջ գյուղը և բոլորը քննադատեցին ծերունուն: «Դու հիմար ես, – ասում էին նրան. – Մենք գիտեինք, որ քո ձին գողանալու են մի օր: Լավ չէ՞ր լինի, որ վաճառէիր»: Եվ ծերունին պատասխանեց նրանց. «Ես չգիտեմ այդ ամբողջ պատմությունը: Տեղյակ չեմ` ձի՞ն է հեռացել, թե՞ գողացել-տարել են նրան: Կա փաստ, իսկ մնացածը` ենթադրություն է: Արդյոք սա դժբախտություն է, թե օրհնություն, չգիտեմ, որորվհետև սա միայն իրողության մի մասն է: Եվ ո՞վ գիտի, թե ինչ կլինի սրանից հետո»: Գյուղացիները ծիծաղեցին նրա վրա: Նրանք գիտեին, որ ծերունին տարօրինակ է (տարօրինակ դատողություն ունի): 15 օր անց ձին անսպասելի հետ եկավ` իր հետ բերելով 4 քուռակ: Գյուղացիները նորից հավաքվեցին ու ասացին. «Դու ճիշտ էիր, ծերունի: Դա դժբախտություն չէր, այլ օրհնություն»: Եվ ծերունին կրկին պատասխանեց նրանց. «Ես ամբողջ պատմությանը տեղյակ չեմ: Գիտեմ, որ ձին չկար, բայց հետո նա հետ եկավ: Ո՞վ գիտի. սա օրհնությո՞ւն է, թե` ոչ: Եթե դուք միայն նախադասության մի բառն եք ընթերցել, ինչպե՞ս կարող եք պատկերացում կազմել ամբողջ գրքի վերաբերյալ: Սակայն, մարդիկ, այնուամենայնիվ, կարծում էին, որ ծերունին սխալ է, չէ՞ որ ավելի շատ ձի ունի հիմա: Ծերունին մինուճար որդի ուներ: Որդին սկսեց քշել այդ քուռակներին և մի շաբաթ անց ընկավ ու ջարդեց ոտքը: Եվ գյուղացիները նորից ասացին նրան. «Ինչպիսի՜ դժբախտություն: Քո մինուճար զավակը զրկվեց քայլելու հնարավորությունից, չէ՞ որ նա քո միակ հենարանն էր: Լավ չէ՞ր լինի, որ ձին վաճառեիր, գոնե գումար կունենայիր»: Եվ ծերունին կրկին պատասխանեց նրանց. «Դուք համակված եք (տառապում եք) սխալ ենթադրություններ անելով: Մի՛ գնացեք այդքան հեռու: Ես միայն գիտեմ, որ որդիս ընկել ու ջարդել է ոտքը: Ոչ ոք չգիտի` դա դժբախտությո՞ւն է, թե՞ օրհնություն»: Եվ այնպես պատահեց, որ մի քանի շաբաթ անց պատերազմ սկսվեց այդ երկրում, և ողջ երիտասարդությունը տարվեց բանակ: Միայն ծերունու որդին կենդանի մնաց, քանի որ հաշմանդամ էր: Բոլորը լացուկոծի մեջ էին, որովհետև պատերազմում երկիրը պարտություն էր կրել եւ մեծաքանակ երիտասարդներ զոհվել էին: Ժողովուրդը եկավ ծերունու մոտ և ասաց. «Դու ճիշտ էիր, պարզվեց, որ այդ օրհնություն էր (ձեզ համար, որովհետև), թեպետ քո որդին հաշմանդամ է, բայց քո մոտ է, իսկ մեր որդիները էլ չեն վեռադառնալու»: Ու կրկին ծերունին ասաց նրանց. «Դուք շարունակում եք դատել (ու ենթադրություններ անել): Ես չգիտեմ ամբողջ պատմությունը, և ոչ ոք չգիտի: Դատողություն կամ եզրահանգում անելը մտքի սառած, կանգ առած վիճակ է: Մի՛ դատեք, այլապես դուք երբեք չեք կարող բոլորի հետ մեկ ամբողջություն լինել: Իրականության մեջ ճանապարհորդությունը երբեք չի ավարտվում: Մի մասն ավարտվում է, իսկ մյուսը` սկսվում, մի դուռը փակվում է, մյուսը` բացվում: Դուք հասնում եք գագաթին, բայց հայտնվում է մի այլ` ավելի բարձր գագաթ: Կյանքը անվերջանալի ճանապարհորդություն է»:

Թարգմանությունը ռուսերենից կատարեց՝ Սամվել սարկավագ Մկրտչյանը

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը gyumri Grigor Lusavorich Գեղցոնց ժամ (տեսանյութ)
Հաջորդ նյութը Ekexecakan kyanq 16.05 Եկեղեցական կյանք 16.05.2016

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Kyanqi imasty arak
Առակներ

Որն է կյանքի իմաստը (առակ)

14 Հոկտեմբերի, 2024
Astvats pahum e mez
Առակներ

Աչքի լույսի պես

14 Հունիսի, 2023
Arak char
Նորություններ

Չարը գոյություն ունի՞ (առակ)

11 Հունվարի, 2023
Hajoghutyun 201
Առակներ

Հաջողության ցանկության մասին (առակ)

20 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?