Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Սրբադասված նահատակների սրբապատկերի խորհուրդը…
Քրիստոնեական

Սրբադասված նահատակների սրբապատկերի խորհուրդը…

Published 7 Մայիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը «Հայերն այսօր»-ի լրագրող Գևորգ Չիչյանի խնդրանքով տեղեկություններ է փոխանցել Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների սրբապատկերի մասին, որը օծվեց ապրիլի 23-ին:

Սուրբ նահատակների սրբապատկերն իր պատկերագրությամբ եզակի ստեղծագործություններից է հայկական հաստոցային սրբանկարչության մեջ: Հավաքական այդ պատկերը ներկայացնում է վասն Հավատի և վասն Հայրենիքի մարտիրոսացած հայորդյաց` այր և կին, ծեր և մանուկ: Սուրբ նահատակները պատկերված են իրենց առօրյա զգեստներով, իրենց հանգամանքի մեջ, և ըստ այդմ ներկայացնում են Արևմտյան Հայաստանի հասարակության բոլոր դասերը` հոգևորականներ, մտավորականներ, երաժիշտներ, դպրոցականներ, երկրագործներ և այլք:

Սրբապատկերի կերպարները թեև մեկ ամբողջություն են ներկայացնում, սակայն նրանցից յուրաքանչյուրն անհատականացված է: Պատկերի կենտրոնում դեպի երկինք բարձրացող բյուրավոր սուրբերն են, իսկ վերին հատվածում պատկերված են սերովբեներ, Հայր Աստված և աղավնակերպ Սուրբ Հոգին, ովքեր ընդունում են հայոց ազգի նահատակության Սուրբ Պատարագը:

Այո՛, Սուրբ Պատարագ, քանի որ Ցեղասպանությամբ պատարագվում էր Քրիստոսի Սուրբ Եկեղեցին` Տիրոջ խորհրդական մարմինը: Ուստիև սրբապատկերում բյուրավոր նահատակները մարմնավորում են Տեր Հիսուս Քրիստոսին. ինչպես Տերը մահվան մատնվեց, խաչվեց ու թաղվեց, սակայն Իր հրաշափառ հարությամբ խորտակեց մահը ու հաղթանակեց, նույնպես էլ հայոց ազգի զավակները նահատակվեցին, բայց Սուրբ Հարության զորությամբ մնացին անմահ և պսակվեցին անթառամ պսակներով, որպեսզի այլևս որպես Հաղթանակած Եկեղեցի բարեխոսեն առ Աստված վասն Զինվորյալ Եկեղեցու:

Սուրբ նահատակների շուրջ կիսաբոլոր պատկերված են հայոց խորտակված ու ոտնահարված սրբությունները, որոնք լուռ վկայում են նաև հայոց ազգի մշակութային եղեռնի և Հայրենիքի կորուսյալ հատվածի մասին: Միով բանիվ, Սրբոց նահատակաց սրբապատկերն իր խորհրդաբանությամբ ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը, այլև պատգամում է, որ ամեն հայ միշտ պատրաստ պետք է լինի վասն Հավատքի և վասն Հայրենյաց իր աստվածապարգև կյանքը զոհաբերելու:

Սրբապատկերը նկարվել է Սրբադասման արարողության առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ: Նկարիչն աշխատանքներն ավարտել է Սրբադասումից օրեր առաջ: Ամենայն Հայոց Հայրապետը հաճախ էր լինում նկարչի արվեստանոցում՝ հետևելու նկարի պատրաստման ընթացքին: «Սրբոց նահատակաց» սրբապատկերը ստեղծվել է Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի անմիջական հովանու ներքո:

Իսկ «Սրբոց Նահատակաց» սրբապատկերի հեղինակը շնորհալի գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանն է: Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ 2010 թ. նա հրավիրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Եվ այլևս շուրջ հինգ տարի իր գնահատելի ավանդն է բերում Հայոց եկեղեցուն` ստեղծելով նոր սրբանկարներ ու գեղանկարներ, ինչպես նաև բարձրարվեստ կրկնօրինակելով մեր հին սրբապատկերները:

«Սրբոց Նահատակաց» սրբապատկերը, բնակաբանար, պահվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ներկայումս այն ցուցադրվում է Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում: Այցելուները և ուխտավոր հայորդիները մեծապես տպավորված են այդ պատկերով: Գրեթե բոլորը վկայում են, որ այդ պատկերից լույս և քաջալերություն է ճառագում, աստվածային խաղաղություն է տարածվում:

Srbadasman srbankar

Աղբյուր՝ www.hayernaysor.am

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը US 1 Վեհափառ Հայրապետը ժամանեց ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմ (նկարներ)
Հաջորդ նյութը WNC 1 Էկումենիկ աղոթք Վաշինգտոնում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?