Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mardahacutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մարդահաճություն
Քրիստոնեական

Մարդահաճություն

Published 10 Մարտի, 2015
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Արդ, մարդկա՞նց եմ ձգտում հաճոյացնել, թե՞ Աստծուն. կամ մարդկանց հաճելի լինե՞լ եմ ուզում: Եթե ջանայի մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառա չէի լինի: (Գաղ. 1:10)

 Ծառայել մարդկանց, չի նշանակում հաճոյանալ նրանց, համենայնդեպս՝ քրիստոնեական վարդապետության մեջ:

 «Ես հեզ եմ եւ սրտով խանարհ»,- հավաստիացնում է Ճշմարտությունը, բայց դա չի խանգարում, որ Նա արդարացի ցասումով խարազանի անիրավներին:

 Եկեղեցին մի կողմից ուսուցանում է խոնարհաբար ծառայելու մասին, մյուս կողմից հորդորում է՝ «Մե՛ծ գնով գընվեցիք: Մարդկանց ծառաներ մի՛ եղեք» (Ա Կորնթ 7:23): Պետք է ծառայել ոչ թե սեփական մեղքերի ու մոլորությունների ծառա մարդկանց, այլ Աստծո ծառա մարդկանց:
Եկեղեցում պետք է իշխի ծառայության Հոգին, ոչ թե ծառայեցնելու մոլուցքը. «Եղբայրնե՛ր, դուք կոչված եք ազատության. միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեցեք միմյանց» (Գաղ.5;13): Շատերը այնքան ճկուն են, որ հասցնում են երկուսն էլ, սակայն առաքյալը կասկած է հայտնում այդ երկուսի համատեղման հնարավորության հանդեպ. «Չգիտե՞ք, թե ում համար, որ դուք ձեզ ծառայության մեջ եք դնում հնազանդության համար, ծառա եք, ում որ հնազանդվում եք. եթե մեղքին՝ մահվան է տանում, իսկ եթե՝ Աստծո հնազանդությանը՝ արդարության: Բայց գոհություն Աստծո. մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք այնպիսի վարդապետության, որ ձեզ ավանդվեց: Արդ՝ մեղքից ազատագրվածներդ ծառայեցե՛ք արդարության»:
Ծառայել Աստծուն, նշանակում է նախանձախնդիր լինել Նրա փառքին ու Սուրբ անվանը, ծառայել մարդուն, նշանակում է հետապնդել նրա իրական բարիքը եւ ոչ թե հաճոյանալ նրան: Աստված չի փընտրում ստրկամիտ ծառաներ. բանականությունը Նրա իսկ պարգեւն է, որի նպատակային օգտագործմամբ Նա իրապես շահագրգռված է: Իսկ մարդիկ, որպես կանոն, փնտրում են իրենց ամեն դատարկաբանության վրա գլուխ տմբտմբացողների եւ հլուհնազադ կամակատարների: «Ձեզանից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը, եւ ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլո- րին ծառա թող լինի»,- ասում է Տերը,- «որովհետեւ մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու Իր անձը՝ որպես փըրկանք շատերի փոխարեն» (Մարկ.10;43-45): Բայց ծառայել նշանակում է պիտանի բարիք մատակարարել՝ անձով, գործով, խոսքով, նյութական միջոցներով: Որպեսզի ծառայությունը լինի նպատակային, պետք է քաջածանոթ լինել այն մարդու կարիքներին, ում փորձում ենք բարիք անել՝ ծառայել: Եթե նյութական կարիքների դեպքում այդ կարիքների մասին տեղեկանում ենք կարիքավորից, ապա հոգեւոր ոլորտում շատ հաճախ հակառակ տրամաբանությունն է գործում. հոգեւորականն է քաջածանոթ իր հոտի եւ նրա յուրաքանչյուր անդամի կարիքներին: Խորհուրդների, տոների, ծեսերի կատարման կարգի մանրամասներն ու նպատակահարմարությունը Եկեղեցու ներսում սահմանում են օծված հոգեւորականները, եւ հավատացյալներին մնում է, սեփական հոգու փրկությամբ շահագրգռված, հնազանդվել հոգեւորականի հրահանգներին, ոչ թե գերագնահատել սեփական իմացությունները եւ փորձել Եկեղեցին վերածել սեփական քմահաճույքների եւ սնահավատությունների ռեալիզացման բարենպաստ միջավայրի: Իսկ այն հոգեւորականները, ովքեր անհարկի կերպով ընդառաջում, հաճոյանում եւ սիրաշահում են սեփական տկարություններից անտեղյակ հավատացյալներին, պետք է վերանայեն ու շտկեն իրենց ընթացքը եւ դադարեն կատարել կույրերի կույր առաջնորդի դերը, որը ոչ միայն անօգուտ «արջի ծառայություն է», այլեւ խիստ վնասակար ու վտանգառատ արկածախնդրություն:
Ծառայել եւ պատվել բայերը քրիստոնեական վարդապետության մեջ նույնանում են: Երբ դու ծառայում ես, խոնարհվում ես, եւ եթե խոնարհվում ես, մեծարում ես նրան, ում ծառայում ես: Մենք նախեւառաջ Աստծուն պետք է համարենք պատվի ու մեծարանքի արժանի, այնուհետեւ նրանց, ում Աստված Ինքը պատվեց՝ Իր պատկերն ու նմանությունը տալով.«Սեր՝ առանց կեղծիքի. ատելով չարը՝ ընթանալ բարու ետեւից, եղբայրասիրության մեջ՝ միմյանց հանդեպ լինել գթասիրտ, պատիվ տալու մեջ՝ միմյանց գերազանցել» (Հռոմ.12;9-10):
Աստված Ինքը նախօրինակն է ծառայական կերպարի, իսկ Նրա երկրային կյանքը՝ ծառայության ճիշտ կերպի: Աստծո կողմից մարդու արարչությունն էլ հետապնդում էր Իր արարածին ծառայելու եւ բարիք մատակարարելու, Ինքն Իրեն նվիրելու մեն-միակ նպատակը: «Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մեջ, Ով Աստծո կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինեը հափշտակություն չհամարեց, այլ Իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց Ինքն Իրեն՝ հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահվան խաչի վրա: Դրա համար էլ Աստված Նրան առավել բարձրացրեց եւ Նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների եւ թե՛ սանդարամետականների, եւ ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծո» (Փիլ. 2 ;5-11): «Սրանում է սերը. ենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա՛ սիրեց մեզ եւ ուղարկեց Իր Որդուն մեր մեղքերի քավության համար: Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք եւս պարտավոր ենք սիրել միմյանց» (Ա Հովհ.4;10-11)
Արդարության ու Ճշմարտության ծառան Սիրո տերն է:

Աղբյուր «Սյունյաց Կանթեղ» ամսաթերթ N 61:

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vrastan Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահին
Հաջորդ նյութը Qarer Խելացի վաճառականը (բարոյախրատական պատում)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?