Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published 11 Փետրվարի, 2015
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 10-ին` Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարում մատուցվեց սրբազան Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ութ միաբան սարկավագներ:
Ս. Պատարագի ընթացքում Բագրատ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նոր հոգևոր անուններ: Թորգոմ սրկ. Սաղաթելյանը վերակոչվեց Տ. Ղևոնդ քահանա, Հովհաննես սրկ. Կարապետյանը` Տ. Մկրտիչ քահանա, Դավիթ սրկ. Չեթինգայան` Տ. Թեոդիկ քահանա, Վահե սրկ. Ենգիբարյանը` Տ. Մուշե քահանա, Գարիկ սրկ. Նադանյանը` Տ. Մանասե քահանա, Արամայիս սրկ. Թախմազյանը` Տ. Թադե քահանա, Ֆրունզե սրկ. Հովհաննիսյանը` Տ. Օվսե քահանա, Արամ սրկ. Գասպարյանը` Տ. Մատաթիա քահանա: Հավարտ ձեռնադրության արարողության, նորընծա քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Այնուհետև ձեռնադրող Բագրատ Սրբազանը քարոզեց տոնի և ձեռնադրության խորհրդի մասին` ասելով. «Նշում ենք և խնդրում ենք բարեխոսությունը Ղևոնդյանց մեր նահատակ հայրերի, միևնույն ժամանակ հայցում ենք նրանց առաջնորդող ներկայությունը մեր կայնքում: Այսօր մեր Սուրբ Եկեղեցու մեծագույն տոներից է, նահատակության և հաղթանակի վկայության տոներից մեկը: Այսօր պատմության մեջ ամփոփված և վերջացած իրադարձություն չէ, այն շարունակվում է և շարունակվելու է այնքան ժամանակ, որքան այս երկրի վրա գոյություն է ունենալու Տիրոջ Սուրբ Եկեղեցին: Այն լցվելու և առատանալու է աստվածային շնորհներով, բաշխվելու է այդ սուրբ Եկեղեցուց Տիրոջ ամեն անգամվա զոհաբերվող և հաղթանակ պարգևող մարմինն ու արյունը, առատանալու է իր կյանքը նորադարձ քրիստոնյաներով, վկայելու է իր խորաններից մարգարեական ու աստվածային ճշմարտության մասին, մեկնելու է հեռավոր վայրեր՝ դաշտեր ու երկրներ առաքելական անհոգնությամբ տարածելու Տիրոջ կենսատու խոսքը»:
Պատարագիչ Սրբազանը մասնավորապես անդրադարձավ կատարված ձեռնադրությանը` նշելով. «Այսօր մեր Եկեղեցու կյանքում ութ նոր քահանա հայրեր մարգարեությամբ, առաքելական ուսուցմամբ, արքայական պատվով և Ղևոնդյանց նահատակության բարձրագույն գիտակցումով այս Սուրբ Խորանի վրա ուխտեցին առնել և ուսուցանել, ուխտեցին կոչվել այնտեղ, որտեղ Սուրբ Հոգին կկանչի, ուխտեցին բժշկություն կատարել մեր ժողովրդի կյանքում, բանալ աչքերը, բացել ականջները և առաջնորդներ լինել իրենց վստահված բանավոր հոտի կյանքում: Այսօր վստահ եմ, որ ցնծում է ոչ միայն երկրում ապրող զինվորյալ Եկեղեցին, այլև երկնքում բույլ կազմած, շուրջպար բռնած հաղթանակած Եկեղեցին: Եվ այս զգացումներն են իմ մտքի մեջ այս քանի օրերին՝ հոգևոր պատրաստությունը խնդրելով Տիրոջից, որին անարժան ձեռքով կատարված այս ձեռնադրությունը և օծումը՝ արժանավոր դարձնի մեր շատ սիրելի քահանա հայրերին»:
Խոսքն ուղղելով նորաձեռնադրյալ իր հոգևոր զավակներին` Բագրատ Սրբազանը պատգամեց. «Սիրելի քահանա հայրեր, մենք ձեզ այսօր կոչեցինք՝ ձեռնադրելով և օծելով Տիրոջ այգու և անդաստանի մեջ լինելու կույրերին լույս պարգևող, խավարի մեջ մնացողին դուրս բերող այդ բանտից, հատկապես կամավորապես կուրացածներին առաջնորդող դեպի ճշմարտություն: Լինելու և մնալու հավատարիմ զավակներ Ամենայն Հայոց Հայրապետի, լինելու և մնալու հավատարիմ ծառաներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Եկեղեցու, լինելու և հավատարմությամբ ծառայելու մեր եղբայրությանը, և լինելու ամենխոնարհ, ամենացածր, ամենահամբերող, ամենասիրող աստիճանի վրա, երբ ձեռք կմեկնեք մեր ժողովրդի կյանքում Աստծո ներկայությունը վկայելու համար: Չվախենաք ոչնչից, չքաշվեք ոչնչից, չամաչեք այն լծից, որ առել եք ձեր ուսերին, քարոզեցե՛ք Նրա մասին ամեն օր, ամեն ժամ. դա կլինի փողոցում, կլինի եկեղեցում, կլինի որևէ այլ վայրում, չմոռանաք այդ մասին: Չմիախառնվեք աշխարհի հետ, չդառնաք նույնը աշխարհի հետ, այլ մշտապես այսօրվա խորհուրդը ձեր մտքի մեջ ունենալով՝ ապրեցեք Ղևոնդյանց նահատակների առաջնորդությամբ և Սուրբ Հոգու վառող կրակով, լինելու իրապես քահանաներ, ինչպես մեր հայրերից Խոսրով Անձևացին է ասում՝ «լինելու Աստծու բերանը ժողովրդի համար և ժողովրդի բերանը Աստծո համար»:
Սրբազանը նաև տոնի առիթով շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին և հոգևորականաց ողջ դասին` մաղթելով շարունակել ապրել Ղևոնդյանց նահատակության գիտակցությամբ և էլ ավելի զորանալ Աստծո անդաստանի մեջ:
Ապա «Ողջույնի» ժամանակ Մայր Աթոռի միաբաններն առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացան Ս. Խորան` շնորհավորելու քահանաներին և համբուրելու նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:
Երեկոյան կատարվելու է նաև վեղարի տվչության արարողություն: Տ. Ղևոնդ և Տ. Մկրտիչ քահանաները ստանալու են վեղար և համալրելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պահեցողությունից և պատրաստության շրջանից հետո նորընծաներն Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

1

2

3

4

5

6

7

8

9

10

1908173_339039546288023_6296041991188129115_n

1962659_339038979621413_2563178202412479425_n

10013060_339039519621359_8777161259142408320_n

10269522_339039549621356_1880528337614991919_n

10390373_339039542954690_7940026660177374975_n

10427291_339038976288080_3161811310156731924_n

10923266_339024079622903_2312969981462312408_n

10959830_390668044445253_5926330148486003081_n

10968481_339039532954691_1305972419984419948_n

10978544_339039556288022_336540523004653727_n

10978647_339039529621358_854256244805621070_n

10980727_339038996288078_6468257139100133580_n

10983406_339038986288079_6508044112370091754_n

10991417_339039522954692_3606462344732557859_n

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 10 5 Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով (նկարներ)
Հաջորդ նյութը 12 7 Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?