Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
26 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Պատարագ և պարգևաբաշխություն Հայոց Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առիթով (նկարներ)
Նորություններ

Ս. Պատարագ և պարգևաբաշխություն Հայոց Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առիթով (նկարներ)

Published 27 Հունվարի, 2015
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Հայոց Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ, զորամասերի հոգևոր սպասավորներ և զինվորներ:

Վրթանես Սրբազանն իր քարոզում հանգամանորեն անդրադարձավ Բանակի օրվա խորհրդին: «…Քրիստոնեությունն ընդունելուց ի վեր, երբ հայոց արքան, զորքն ու ամբողջ ազգը մկրտվեցին Արածանիի ակունքներում, հայ զինվորը մարտի էր գնում մկրտված, մեղքերի թողություն և Ս. Հաղորդություն ստացած` պատրաստ կռվելու մինչև վերջ և կյանքը զոհաբերելու հավատի, հայրենիքի և ազգի ապագայի համար: Աստված ազգերին կամք է շնորհ անում` ունենալու բանակ, պետականություն և եկեղեցի, եթե ազգերն իրենց գիտակցության մեջ ունենում են սրբության գաղափար: Նման ազգերին առիթ է ընձեռվում կերտելու նվիրական արժեքներ` համաձայն Աստվածային կամքի, ինչպես որ եղավ հայոց ժամանակակից բանակի կայացման պարագայում: Նվիրյալ հայորդիների ջանքերով, որ մարտնչում էին իբրև շարքային զինվոր ու աշխարհազոր, և Եկեղեցու օրհնությամբ` բազում կորուստներով ու անպատմելի հաղթանակներով կայացավ մեր բանակը, որն ամբողջ հայ ազգի համար դարձավ մի տեսակ տապան, որ փրկեց ու պաշտպանեց հայրենիքը պատերազմի արհավիրքներից ու նենգ թշնամուց:

Նորաստեղծ բանակն Աստված վերօրհնեց հաղթանակներով: Բազում նվիրյալների արյամբ շաղախվեց վերածնունդի շաղախը, որը միավորեց հայությանը` Մայր Հայաստանում ու Արցախում: Նորաստեղծ մեր բանակը կանգնեց այդ հողի և վերջինիս արդար մշակի պաշտպանության դիրքերում, բազում մարտեր մղեց և ամեն անգամ մարտի դաշտից դուրս եկավ հաղթանակած` եռագույնն ու Տիրոջ խաչը վեր պարզած: Սա վկայություն էր համայն աշխարհին, որ հայ հողի համար պայքարողը հրեշտականման հայ զինվորն է, ով մարտի է բռնվում` լի առ Աստված հավատով և հայրենիքի հանդեպ տածած որդիական պարտքի խորը զգացումով: Հայրերից ժառանգած հավատը, ուժն ու կորովը, հայրենիքի հանդեպ ունենցած սերը շարունակում են արգելք լինել նահանջի ճամփին, արգելք` պարտության առաջ, պարտադրելով չլսված հաղթանակներ, որոնք պետք է իրենց արժանի տեղն ունենան ռազմարվեստի պատմության

դասագրքերում: Դրանք պետք է ավելացնեն այն հերոսապատումները, որոնցով հայ մանուկը սնվում է դեռևս մայրական գրկում ու մեծանում: Այո՛, Հայկի ամրոցի, Արամի տան, քաջարի արմենների ու նրանց ներկայիս հետնորդների մասին ազգերը հիացումով են խոսում: Երբեմն կանոնավոր բանակով, երբեմն աշխարհազորով, երբեմն փոքրիկ ջոկատներով կամ էլ ֆիդայական շարժումներով կարողացել ենք պաշտպանել մեր հայրենի հողը, Մայր եկեղեցին, մեր լեզուն ու պատիվը: Բոլոր այն զինվորները, ում երկրային կյանքն ավարտվել է հենց մարտի դաշտում, պահապան հրեշտակների ուղեկցությամբ միացել են երկնային զորքերին, որպես հաղթանակած եկեղեցի, իրենց մարտը շարունակելու աներևույթ մարտադաշտում ու չարի դեմ պայքարը հասցնելու տեսլական ավարտին ու փառքին», – մասնավորապես նշեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը: Իր խոսքում Սրբազանն անդրադարձավ նաև հայ ազգի նվիրյալ մարտիկների մարտիրոսությանը` առ Աստված աղոթք հայցելով, որ մարտի դաշտում և անկայուն խաղաղության ընթացքում թշնամու դավադիր գնդակից ընկած հայ զինվորների շիրիմներին երկնային խաղաղությունն իջնի, և Բարձրյալի ամենափրկիչ Աջը միշտ սատար լինի Հայոց Բանակին ու հայ զինվորին` անառիկ պահելու Հայոց աշխարհի սահմանները:

Ս. Պատարագի ընթացքում հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ ներկաներն աղոթք բարձրացրեցին Հայրենիքի և Հայոց Բանակի անսասանության համար:

Պատարագի Սրբազան արարողության ավարտին կատարվեց նաև հոգեհանգստյան կարգ` Հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջարի զինվորների համար:

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ նաև պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքի և օրհնության խոսքը բերեց ներկաներին` հրավիրելով ամենքին աղոթք բարձրացնել առ Աստված զինծառայողների համար, ովքեր երբեմն իրենց կյանքի գնով անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները: Վեհափառ Հայրապետը ՀՀ զինված ուժերի սպասավորներին մաղթեց հաջողություններ իրենց դժվարին ծառայության մեջ և, որ Տերը հաղթական պահի հայ զինվորի բազուկը՝ ի փառս մեր ժողովրդի: Ներկաներին իր օրհնության խոսքը հղեց նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ով մասնավորապես ընդգծեց, որ բանակը մեր լուսեղեն ապագայի երաշխիքն է, դարեդար Հայոց Եկեղեցին և Հայոց Բանակը գործել են միահամուռ՝ ուս-ուսի տված, և հենց դրանում էլ կայանում է մեր ազգի հզորությունը:

Իր խոսքում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց Հայոց Եկեղեցուն և նրա սպասավորներին մշտապես բանակի կողքին լինելու համար: Նախարարը նշեց, որ շարքային զինվորից մինչև հրամանատար հայրենիքի սահմանները պաշտպանելիս գործում են անձնվիրաբար:

Այնուհետև, ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Հայրապետական Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրեց գեներալ-մայորներ Կամո Քոչունցին, Անդրանիկ Մակարյանին, Իշխան Մաթևոսյանին, Արմեն Ղահրամանյանին և գնդապետ Գևորգ Մելքոնյանին:

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով զինծառայողների հոգևոր դաստիարակության գործում ներդրած զգալի ավանդի

համար, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը պարգևատրվեցին «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

26-5

26-1

26-2

26-3

26-4

26-6

26-7

26-8

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vrdanes eps ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ
Հաջորդ նյութը garegin b ef321 Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?