Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Screenshot 7
Դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոսի հիշատակության օրն է
Եկեղեցական տոներ
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 31 Ուր. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 30 Եշ․ ԱԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
25 Best teacher 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

«Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռում (նկարներ)

Published 25 Նոյեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2014 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:
«Լավագույն ուսուցիչ» մրցույթն իրականացվում է ՀՀ Կրթության ու գիտության նախարարության և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով` հովանավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
Տերունական աղոթքից հետո հանդիսությունը բացվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի խոսքով: Ողջունելով մարցանակաբաշխության առիթով Հայաստանի տարբեր մարզերից Մայր Աթոռ ժամանած ուսուցիչներին` Վարդան եպիսկոպոսն անդրադարձավ Վեհափառ Հայրապետի կողմից մրցույթի հաստատման կարևորությանը և ուսուցչի մարդակերտման ծառայության խորհրդին: «Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի այս մրցանակը, ինչպես վկայում են այս մրցանակին արժանացած ուսուցիչները, Հայոց Հայրապետի ձեռքից նվեր ստանալը և վկայված լինելն իբրև այդ տարվա լավագույնը, հոգևոր մեծ խորհուրդ ունի: Մեզ համար այդ խորհրդի արմատը հինգերորդ դարն է` Թարգմանչաց շրջանը, որտեղից սկսվեց հայկական ազգային դպրոցը, տարածվեց, զարգացավ և այսօր դուք, սիրելի մանկավարժներ, հետնորդներն եք այդ հսկա հոգևոր ժառանգության: Եվ այսօր եկել ենք, հավաքվել ենք Հայոց Հայրապետի կողքին, որպեսզի նորոգենք մեր այն գիտակցությունը, որ ուղղված է դեպի մարդը, մարդուն դաստիարակելու և կրթելու այդ վեհ և մշտապես գնահատելի առաքելությունը», — նշեց ՔԴԿ տնօրենը:
Վարդան Սրբազանը սերունդների հոգևոր դաստիարակությանը, ճշմարիտ արժեքների սերմանմանը միտված ծրագրերի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հոգածության համար շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և նախարարության անձնակազմին` սերտ և բեղմնավոր գործակցության կապակցությամբ:
Հանրապետական մրցույթի արդյունքներն ամփոփեց ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը: Մրցանակաբաշխության առիթով ուսուցիչներին շնորհավորեց նաև ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը` կարևորելով Եկեղեցի-պետություն համագործակցությունը կրթական ոլորտում:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաղթող ուսուցիչներին հանձնվեցին մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն և դրամական պարգևներ:
Առաջին մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Սիմոնյանը (ՀՀ Շիրակի մարզ, Գյումրու թիվ 3 ա/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Մորիկյանը (ՀՀ Արագածոտնի մարզ, Ուջանի մ/դ) և «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ Խաժակ Նավասարդյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևանի թիվ 3 հ/դ):
Երկրորդ մրցանակ ստացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Նադյա Սիմոնյանը (ՀՀ Վայոց Ձորի, Վայքի ա/դ), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Սուսաննա Նիկողոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Լեռնանիստի մ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Նարինե Գոգչյանը (ՀՀ Լոռու մարզ, Շահումյանի մ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Սանամ Մարգարյանը (ՀՀ Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձորի ա/դ), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մարիամ Դեմիրճյանը (Երևան, թիվ 56 հ/դ), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Վանուհի Նիկողոսյանը (ՀՀ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկի ա/դ), դասվար Գայանե Դանիելյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդանի N 7 մ/դ) և դասվար Մանուշակ Մելքումյանը (ՀՀ Արարատի մարզ, Նորաբացի մ/դ):
Երրորդ մրցանակ տրվեց «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Նաիրա Ղարիբյանին (ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդանի թիվ 2 հ/դ), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Հռիփսիմե Մովսիսյանին (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառի թիվ 5 հ/դ), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Փառիկ Նաղդալյանին (ՀՀ Արարատի մարզ, Փ.Վեդու թիվ 1 մ/դ), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Գևորգյանին (ՀՀ Շիրակի մարզ, Գյումրու թիվ 5 հ/դ), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Հեղինե Արշավիրյանին (ՀՀ Վայոց Ձորի, Զառիթափի մ/դ), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Լենա Շահվերդյանին (ՀՀ Լոռու մարզ, Թումանյանի մ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Անժելա Սիմոնյանին (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառի թիվ 4 հ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Գոհար Մուրադյանին (ՀՀ Տավուշի մարզ, Բերդավանի մ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Գրիգորյանին (ՀՀ Սյունիքի մարզ, Կապանի թիվ 2 ա/դ), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Նարինե Խաչատրյանին (ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյանի թիվ 1 հ/դ), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Զոյա Գրիգորյանին (ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, թիվ 5 ա/դ), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Ծովինար Մխիթարյանին (ՀՀ Տավուշի մարզ, Սևքարի մ/դ), դասվար Արև Բալայանին (Երևան, թիվ 162 հ/դ) և դասվար Լիլիթ Խառատյանին (ՀՀ Լոռու մարզ, Ազնվաձորի մ/դ):
Մրցանակաբաշխությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով և օրհնությամբ: Նորին Սրբությունը խորհրդանշական նկատեց, որ մրցանակաբաշխությունն անց է կացվում Մայր Աթոռում, որտեղ հաստատվել և գործել է ազգային առաջին կրթական հաստատությունը, առաջին դպրոցը, ուր մանկավարժի, ուսուցչի պատվավոր աշխատանքն են իրականացրել Սահակ Պարթև Հայրապետը և Մեսրոպ Մաշտոց Վարդապետը: «Նրանք կրթել և հասցրել են լուսավորյալ մի սերունդ, ովքեր բեկում են մտցրել ազգային մեր կյանքում, կրթական գործի մեջ: Այդ սերունդը մենք կոչում ենք Թարգմանչաց սերունդ` լուսավոր, փառապանծ, հպարտություն ներշնչող անուններ մեր ժողովրդի զավակաց համար: Նրանք ներշնչվել են իրենց ծառայագործության մեջ իրենց մեծ վարդապետի, մեծ ուսուցչի կերպարով, անձով, որ է մեր Տեր Հիսուս Քրիստոս: Հիսուս Քրիստոս իր հետևորդների կողմից ընկալվել և բնորոշվել է որպես ուսուցիչ, որպես վարդապետ, ով ուսուցանել է իր վարդապետությունը, կրթել իր հետևորդներին` առակներով, օրինակներով: Եվ Ավետարանիչը, անդրադառնալով մեր Տիրոջ գործունեությանը, բնորոշում է Նրան հետևյալ կերպ. ամեն ոք զարմանում էր Տիրոջ խոսքի ուժից, որովհետև Նա հեղինակությամբ էր ուսուցանում: Կարևոր է այս պարագան, որ ցանկանում ենք բերել ձեր յուրաքանչյուրիդ ուշադրությանը. հեղինակությամբ ուսուցանել: Իսկ ՞որ պարագային է, որ մենք կարող ենք հեղինակությամբ ուսուցանել: Ոչ միայն մեր գիտելիքների առատությամբ, ոչ միայն մեր ունեցած ինքնավստահությամբ, այլ երբ մեր խոսքը նույնական է մեր գործի հետ, երբ տարբերություն չկա մեր խոսքի և գործի մեջ», — ասաց Նորին Սրբությունը` կարևորելով ուսուցչի օրինակելի կերպարը:
«Մենք բոլորս` այստեղ նստած, եղել ենք աշակերտներ: Ունեցել ենք մեր ուսուցիչները և ամենքս ինչ աստիճանի, ինչ դիրքի, ինչ հմտությունների որ տեր ենք դարձել, բոլորս էլ երախտապարտ ենք մեր ուսուցիչներին, որոնք կրթել, դաստիարակել են մեզ: Սակայն բոլորս էլ մեր կյանքում ներշնչվել ենք այն ուսուցչով, ով իր խոսքը նույնականացրել է իր գործի հետ: Նրանով ներշնչվել ենք, նրան սիրել ենք, նրան ընդօրինակել ենք: Ես պիտի ցանկամ, որ դուք այդպիսի ուսուցիչներ լինեք ձեր աշակերտների համար` սիրված, մեծարված և օրինակելի: Օրինակելի` ձեր խոսքով, ձեր գործով: Ուսուցչի անձի մեջ, ուսուցչի շուրթերից Աստված պետք է խոսի, որպեսզի երեխաներ կրթվեն, դաստիարակվեն Աստծո պատվիրանների ու պատգամների համաձայն, բարոյական արժեքները հիմը դարձնեն իրենց կյանքի, որոնց վրա և խարսխեն մեր ազգային կյանքը: Այդպես է, որ մենք պիտի կարողանանք ունենալ զորեղ պետություն, զորեղ ընտանիք և հասարակություն: Եվ օրհնյալ պիտի լինի ազգային մեր կյանքը», — պատգամեց Վեհափառ Հայրապետը:
Շնորհավորելով մրցանակակիր ուսուցիչներին իրենց կատարած ազգանվեր, աստվածահաճո գործի համար` Հայոց Հայրապետն ընդգծեց, որ մանուկների կրթությունը տերունաշնորհ ծառայագործություն է, և մաղթեց Աստծո օրհնությամբ շարունակել ազգի, Եկեղեցու և հայրենիքի համար արժանավոր զավակներ կերտելու պատասխանատու առաքելությունը:
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ՔԴԿ տնօրեն Վարդան եպիսկոպոսին և կենտրոնի աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարությանը` հորդորելով ուրախության, հպարտության զգացումով իրականացնել իրենց կարևոր ծառայությունն ազգային կյանքում:
Հանդիսության ընթացքում կատարումներով ելույթ ունեցավ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը` խմբավարությամբ Վահե Բեգոյանի:

25-Best teacher 1

25-Best teacher 2

25-Best teacher 3

25-Best teacher 4

25-Best teacher 5

25-Best teacher 6

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 25 QHK Paymanagir 3 Մայր Աթոռում ստորագրվեց պայմանագիր Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ Արդարադատության նախարարության միջև (նկարներ)
Հաջորդ նյութը Tatev eps Վախճանվել է Տ. Տաթև արքեպս. Ղարիբյանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Screenshot 7
Դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոսի հիշատակության օրն է
Եկեղեցական տոներ
Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?