Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr Ator 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Երբ եկեղեցական կարգ ու կանոնից կարգազանցներն են խոսում
Նորություններ

Երբ եկեղեցական կարգ ու կանոնից կարգազանցներն են խոսում

Published 22 Նոյեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Վերջին շրջանին հաճախացել են այն դեպքերը, երբ նախկին եկեղեցականները, որոնք ներկայիս կարգալույծ են հռչակված, խոսում են եկեղեցական կարգ ու կանոնից` մոռանալով այն մասին, որ այդ նույն կարգ ու կանոնը զանց առնելու արդյունքում են նրանք կարգալույծ արվել: Խոսքը չի վերաբերում այն կարգալույծներին, որոնք եկեղեցական ասպարեզից ինքնակամ են հեռացել, այլ նրանց, որոնք եկեղեցական այդ նույն կարգն ու կանոնը ժամանակին ոտնահարել են և այսօր էլ շարունակում են նույն ընթացքը` զավեշտորեն ճառելով Եկեղեցում կարգ ու կանոնի բացակայության մասին:

Այս առիթով պիտի առաջարկեինք այդ անձերին` նախ անդրադառնալ պատճառներին, որոնց հետևանքով նրանք դուրս են մղվել եկեղեցական ասպարեզից: Պիտի հրավիրեինք նրանց խորամուխ լինելու, թե իրենք որքանով են հետևել եկեղեցական կարգ ու կանոնին: Երբեք և երբեք իրականությանը չի համապատասխանում հաճախ շրջանառվող այն չարչրկված տեսակետը, թե եկեղեցական բարձրագույն իշխանությունը կարգալույծ է անում եկեղեցականներին` ելնելով կամայական և կանխակալ վերաբերմունքից: Ավելին, եկեղեցական բարձրագույն իշխանության շահերին հակառակ է` կորցնել եկեղեցականին, առավել ևս արժեքավոր մեկին` շատ տրամաբանական և պարզ պատճառներով.

Յուրաքանչյուր եկեղեցականի պատրաստության համար Եկեղեցուց պահանջվում է երկար ժամանակ և վիթխարի ջանքեր: Եկեղեցու հոգևոր կրթական հաստատություններում ուսում ստանալու և եկեղեցական ձեռնադրության պատրաստվելու համար եկեղեցական աստիճան ստացող թեկնածուն ուսանում է 6 տարի: Քչերին է հայտնի, թե այդ ուսումնառության ընթացքում դասախոսները և եկեղեցականները որքան ճիգ ու ջանք են ներդնում` կերտելու համար ապագա եկեղեցականի նկարագիրը: Եվ եթե սրան գումարենք այն հետուսումնական ժամանակահատվածը` 2-3 տարի, երբ թեկնածուն որոշում է կայացնում կուսակրոն կամ ամուսնացյալ քահանա ձեռնադրվելու մասին, նաև ի նկատի ունենանք այն շրջանը` ևս 2-3 տարի, երբ ճեմարանավարտ շատ ուսանողներ իրենց ուսումը շարունակում են արտերկրում, ապա կստացվի, որ մեկ եկեղեցական պատրաստելու համար Եկեղեցին հատկացնում է 8-10 տարի:

Այսքանից հետո տրամաբանական հարց է առաջանում, ո՞րն է Եկեղեցու բարձրագույն իշխանության շահը` կորցնելու այսքան ջանքերի գնով ձեռք բերվող եկեղեցականին և վասն ինչի՞….: Նրա համար, որ նա արդյունավոր ծառայությո՞ւն է մատուցում: Եկեղեցու ընդդիմախոսները և կարգալույծները պնդում են, որ ուսյալ, ժողովրդի կողմից սիրված և լավ եկեղեցականներ են եղել: Բնականաբար նրանցից և ոչ մեկը չի խոսում կարգազանցության մասին: Ստացվում է, որ Եկեղեցին, առանց պատճառի, ազատվո՞ւմ է լավ եկեղեցականներից: Այդ դեպքում հարց է առաջանում, արդյոք եկեղեցական ասպարեզում այլ (լավ եկեղեցականներ) չկա՞ն և ինչո՞ւ կարգալույծ չեն արվում, թե՞ միայն իրենք էին (լավերը): Փառք Աստծո, այսօր մեր Եկեղեցում չեն պակասում ուսյալ և արդյունաշատ ծառայություն բերող եկեղեցականները: Ուրեմն անտրամաբանական և անլուրջ է պնդել այն տեսակետը, որ եկեղեցական բարձրագույն իշխանությունները ցանկանում են ազատվել (լավ եկեղեցականներից):

Ցանկացած պատրաստված և ուսյալ եկեղեցականի հեռացումով Եկեղեցու առաքելությունը տուժում է: Սակայն համոզված եմ, որ որքան էլ կարգալուծությունների պատճառով մեղադրանքներ են հնչում եկեղեցական բարձրագույն իշխանությունների հասցեին, այնուամենայնիվ, դրանք առոչինչ են այն հարձակումների դիմաց, որոնք կլինեն հետագայում, եթե կարգազանց եկեղեցականը շարունակի մնալ եկեղեցական ասպարեզում: Չափազանց պարզ է, որ եկեղեցական բարձրագույն իշխանությունների շահերից չի բխում կարգալուծությունը: Ցանկացած եկեղեցականի արդյունավոր գործունեությունը նպաստում է, թե՛ Եկեղեցու և, թե՛ Հայոց Հայրապետի հեղինակության բարձրացմանը, հետևաբար ինչո՞ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չպետք է ցանկանա, որ ուսյալ և պատրաստյալ հոգևորականը մնա եկեղեցական ասպարեզում: Չէ՞ որ նա Եկեղեցու և ազգի զորացմանն է ծառայում: Ի վերջո, ինչո՞ւ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսքան նախանձախնդիր կարգապահական հարցերում: Կարելի էր գերադասել էժան հեղինակություն վաստակելու միջոցը` նախանձախնդիր չլինելով եկեղեցական կարգ ու կանոնի պահպանմանը և արտոնելով, որ հոգևարականները ծառայեն այնտեղ որտեղ ուզում են, զբաղվեն ինչով ուզում են և այլն: Սակայն այս դեպքում ո՞ւր կգնար Եկեղեցին, եթե ոչ դեպի գահավիժում:

Միայն հեռատես և շրջահայաց անձերը, որոնք իսկապես գիտակցում են ազգի և Եկեղեցու հարատևության երաշխիքները, հասկանում են, որ ներկայիս եկեղեցական կյանքում իրագործվող ծրագրերը` հավատարիմ են եկեղեցական կարգաց ու կանոնաց և նպաստում են մեր հոգևոր և ազգային կյանքի զորացմանը և հուսալի ու ամուր ապագայի կերտմանը:

Վերոհիշյալ պարզաբանումները ներկայացնելով ընթերցողների ուշադրությանը` պիտի առաջարկեինք, որ Հայ Առաքելական Եկեղեցու կարգ ու կանոնով մտահոգված որոշ կարգալույծ եղած հոգևորականներ, եկեղեցական կարգ ու կանոնից խոսելուց և իրենց «բարեկարգության թեզիսները» հրապարակելուց առաջ, նախ բարենորոգումը սկսեին հենց իրենցից:

Եվ հետո, չուրանան այն հացը, որով նրանք սնվել են Եկեղեցում և չմոռանան, թե ով նրանց ուսում և գիտելիք տվեց: Նաև ձեռքերը դնելով իրենց խղճին` խոստովանեն, որ նրանց բոլորին էլ ուղղվելու և շտկվելու բազմաթիվ առիթներ են ընծայվել, սակայն ապարդյուն: Հետևաբար մեղադրել եկեղեցական իշխանությանը, երբ դու ինքդ ես թերացել, արդար չէ, ինչպես ժողովրդական առածն է ասում. (Երբ գայլը սոված է, գառները միշտ մեղավոր են) ։

Հ. Գ.

Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը… (Ուինսթոն Չերչիլ)

Աղբյուր՝ asekose.am

Տ. Պարթև աբեղա Բարսեղյան

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Նոյեմբերի 23 † Կիր. Ա. կիր. Յիսնակի
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Նոյեմբերի 25 Գշ. Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?