Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունը, «Աջակցության կարիքավոր և անապահով ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 15-ամյակի առիթով նոյեմբերի 4-19-ը նյութական օգնություն ցուցաբերեց Հայաստանում ապաստան գտած 150 սիրիահայ ընտանիքների:
Նույն ծրագրի շրջանակներում դրամական և նյութական օգնություն է հատկացվել ՀՀ տարբեր մարզերից 70 առավել անապահով բազմազավակ ընտանիքների, ուսանողների, հաշմանդամների և միայնակ մայրերի:
![Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սոցիալական ծառայությունը նյութական օգնություն է ցուցաբերել 150 սիրիահայ ընտանիքների 11 mayr ator dfwjenr](https://ter-hambardzum.net/wp-content/uploads/2013/04/mayr-ator_dfwjenr.jpg)