Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Arevelq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Դեպի արևելք նայելու և աղոթելու խորհուրդը
Քրիստոնեական

Դեպի արևելք նայելու և աղոթելու խորհուրդը

Published 5 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մենք եկեղեցիները կառուցում ենք այնպես, որ դրանք դեպի արևելք նայեն, և աղոթում ենք նույնպես նայելով դեպի արևելք։
Արևելքը դարձել է մեզ համար խորհրդանիշ, որովհետև այն մեր սրտում առաջ է բերում խորին խորհրդածություններ։ Այն նույնիսկ Աստծո մտքում տեղ ունի, ուստի է՛լ առավել կարևոր է դառնում այս նյութն ուշադրության արժանացնելը։

  ա) Նախքան մարդուն ստեղծելը Աստված ստեղծեց արևելքը նրա համար իբրև լույսի աղբյուր, և Աստված տեսավ, որ լույսը բարի է։ Լույսն արևելքից է գալիս՝ արևի ծագմամբ, որն Աստված ստեղծեց չորրորդ օրը՝ նախքան վեցերորդ օրը մարդուն ստեղծելը (Ծննդ. Ա)։ Արևածագը նմանեցվում է Տեր Հիսուս Քրիստոսի լույսի ծագմանը, և Տերն Ինքն էլ կոչվում է «Արդարության Արեգակ».«Եվ կծագի…. Արդարության Արեգակը, և բժշկություն կա Նրա թևերում» (Մաղ. Դ 2)։

  բ) Նախքան մարդու ստեղծումն Աստված նրա համար արևելքում Եդեմի պարտեզը տնկեց և նրան այնտեղ դրեց (Ծննդ. Բ 8)։ Այնտեղ էր նաև Կյանքի ծառը։ Եդեմի այս պարտեզը խորհրդանիշն է այն դրախտի, որին սպասում ենք։ Այսպիսով, արևելք նայելը դարձել է մի նշան մարդու այն փափագի, որն ունի դրախտի (որից մեղքով զրկվեց) և Կյանքի ծառի հանդեպ։

  գ) Արևելքում է ծնվել նաև Տեր Քրիստոսը, և իմաստուն մոգերը Նրա աստղն արևելքում տեսան (Մատթ. Բ 2)։ Աստղն Աստծո առաջնորդության խորհրդանիշն էր, որովհետև մոգերը հետևեցին նրան, և այն հասցրեց նրանց Տիրոջ մոտ… Ինչպիսի՜ գեղեցիկ խորհրդածություն…

  դ) Ինչպես Տեր Քրիստոսն է ծնվել արևելքում և Նրա աստղը երևացել արևելքում, այդպես էլ Նրա Մայրն է ներկայացվում իբրև դեպի արևելք նայող դուռ (Եզեկ. Դ 1-2)։

 ե) Նմանապես և փրկությունն իրագործվեց արևելքում. որովհետև Տեր Քրիստոսը խաչվեց արևելքում, ուր Նրա արյունը թափվեց ամբողջ աշխարհի մեղքերի քավության համար։

 զ) Քրիստոնեությունն ու Եկեղեցին սկիզբ առան Արևելքում։ Աշխարհում առաջին եկեղեցին հիմնվեց Երուսաղեմում՝ Մեծ Արքայի քաղաքում։ Այնտեղից էլ ավետարանը սփռվեց ամբողջ աշխարհում։ Արևելքում թափվեց նաև առաջին քրիստոնյա նահատակի արյունը։

  է) Աստվածաշնչյան բազում տեղիներում է ասվում, թե Աստծո փառքն արևելքում է, ինչպես՝ «Փառավորե՛ք Տիրոջն արևելքում» (Ես. ԻԴ 15)։ «Եվ ահա Իսրայելի Աստծո փառքը եկավ արևելքի ճանապարհով» (Եզ. ԽԳ 2)։

  ը) Ըստ այսմ՝ շատ աստվածաբաններ ասում են, որ Տիրոջ երկրորդ գալուստը պիտի արևելքից լինի։ Ինչպես Նա գնաց երկինք, այդպես էլ պիտի գա (Գործք Ա 11)։ Եվ Զաքարիա մարգարեի գրքում գրված է.
«Եվ այդ օրը Նրա ոտքերը կկանգնեն Ձիթենյաց լեռան վրա՝ Երուսաղեմի դիմաց՝ արևելքից» (Զաք. ԺԴ 4)։

  թ) Արևելքի մասին խորհրդածությունը քաղցր է և բերում է շնորհառատ հիշատակներ, ինչպես՝ Եզեկ. Է 1-9 համարները խոսում են արևելքում եղած կյանքի գետերի մասին։
Դ Թագ. ԺԳ 17 համարը խոսում է արևելքում եղած «Տիրոջ փրկության նետի» մասին։ Ես. ԻԴ 15 «Փառավորեք Տիրոջն արևելքում»։

  ժ) Հիշատակները մեծ ներգործություն ունեն մարդու սրտի վրա՝ ներառելով նաև հոգևոր ազդեցությունը։ Որքան մեծ էր Դանիել մարգարեն, երբ արհամարհելով կռապաշտությունը՝ գնաց իր վերնահարկը՝ աղոթելու։ Այնտեղ բացեց պատուհանը, որ նայում էր դեպի Երուսաղեմ, ծնրադրեց ու աղոթեց։ Ճշմարիտ է, որ Աստված ամենուր է, սակայն դեպի արևելքում գտնվող Երուսաղեմ նայելն ունի մեծ խորհուրդ և սրտի վրա խոր ազդեցություն է թողնում։ Որոշ վայրերի հիշատակներ սուրբ զգացումներ են առաջացնում սրտում։

 ժա) Մենք Աստծուն միայն մտքով չէ, որ երկրպագում ենք. մեր մարմնի զգայարանները նույնպես գործում են՝ ազդվելով հոգևոր զգացումներից, ինչպես նաև ազդելով նրանց վրա։ Օրինակ՝ երբ աղոթում ենք, նայում ենք դեպի վեր, թեև Աստված ամենուր է։ Դեպի վեր նայելը մեր սրտում առաջ է բերում հոգևոր զգացումներ, որոնք մեր աղոթքին հատուկ խորություն են տալիս։ Տերն Ինքը,բազմաթիվ դիպվածներում, նայում էր դեպի վեր, թեև Հայրը Նրա մեջ էր և Ինքը՝ Հոր։ Սակայն դեպի վեր նայելը հատուկ նշանակություն ունի։
Նույնը կարելի է ասել նաև դեպի արևելք նայելու վերաբերյալ։

 ժբ) Երբ եկեղեցում նայում ենք դեպի արևելք, իրականում նայում ենք ս. Սեղանին, որն արևելքում է, որովհետև ս. Պատարագն իր հոգևոր նշանակությունն ունի մեր սրտում. Տեր Քրիստոսը՝ մեր Զատիկը, զոհաբերվեց արևելքում։

 ժգ) Մկրտության արարողության ժամանակ մկրտվողն ու կնքահայրը նախ կանգնում են նայելով դեպի արևմուտք՝ իբրև նշան սատանայից հրաժարման, ապա շրջվում դեպի արևելք և արտասանում Հավատո խոստովանությունը։ Արևմուտքից արևելք շրջվելու այս խորհրդանշական արարքով անձը զգում է, որ խավարից դեպի լույս է շրջվում։

 ժդ) Հետևաբար, զարմանում ենք, թե ինչու են բողոքականները պայքարում արևելք նայելու այս գաղափարի դեմ՝ չնայած նրա բոլոր խորհուրդներին ու հոգևոր նշանակություններին, սուրբ խորհրդածություններին ու հիշատակներին, որոնք հիմնված են Աստվածաշնչի վրա, և չնայած որ այստեղ չկա որևէ աստվածաբանական սխալ, որ նրանց մեջ սուրբ նախանձախնդրություն արծարծեր։

Հատված՝ «Շենուդա Պատրիարք. Համեմատական աստվածաբանություն» գրքից:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 5 2 2 Համաշխարհային ժառանգության կենտրոնի պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հաջորդ նյութը 05 Gitajoghov Միջազգային գիտաժողով՝ հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակի առիթով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Tsiternakaberd aghotq 4
Նորություններ

Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (նկարներ)

28 Սեպտեմբերի, 2024
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Aghtq Artsakhi 04
Նորություններ

Կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության (նկարներ)

1 Հոկտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?