Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Shahe C vrd. Ananyan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > 580 եւ ավելի տարիներ շարունակ Հայոց եկեղեցում Համբարձման տոնին հիշատակվում է պատմական այս կարեւոր իրադարձությունը
Նորություններ

580 եւ ավելի տարիներ շարունակ Հայոց եկեղեցում Համբարձման տոնին հիշատակվում է պատմական այս կարեւոր իրադարձությունը

Published: 26 Մայիսի, 2022
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

15-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանը կրկին բզկտված էր, կտոր-կտոր արված թյուրքական ցեղերի միջեւ։ Ժողովուրդն աղքատացած էր, արքայական տոհմերը՝ վերացած, իշխանական տները՝ միմյանց հակառակ, քաղաքներն ու գյուղերը՝ դատարկված… Չնայած արշալույսներն Արարատյան դաշտավայրում խաղաղ էին բացվում, բայց անտարբերության մրափն սպառնում էր հանգցնելու պետության ու հայրենիքի գաղափարը հայ ժողովրդի կյանքում։ Անհրաժեշտ էր հզոր մի առկայծում, երկինքը լուսավորող մի որոտ՝ սթափեցնելու եւ արթնացնելու համար հայ ժողովրդին։

1441 թվականն այդ բախտորոշ տարին էր, երբ Սուրբ Համբարձման տոնին Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովը որոշեց Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը Կիլիկիայի Սիս քաղաքից վերադարձնել իր նվիրական սրբավայրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ 580 եւ ավելի տարիներ շարունակ Հայոց եկեղեցում Համբարձման տոնին հիշատակվում է պատմական այս կարեւոր իրադարձությունը՝ որպես հայ ազգային ոգու արթնության, Արարատյան քրիստոնեական քաղաքակրթության վերածննդի խորհրդանիշ։ Հայոց եկեղեցին ու հայ եկեղեցականությունն ստանձնեցին հայ ազգային ոգու վերակենդանացման բարդ ու նվիրական գործը. ժամանակի եկեղեցական հայրերը խորությամբ հասկացան ու ըմբռնեցին պատմական պահի լրջությունը, իմաստուն հայացքով չափեցին աշխարհաքաղաքական խրթին իրավիճակն իր ողջ դառնությամբ եւ հեռանկարներով եւ… միայն դրանից հետո գործեցին վճռականորեն ու աներկբա հավատով։ Նրանք հասկացան, որ Մայր Տաճարի տակ սողացող սուրը դեմ է առնելու բիբլիական Արարատի կուռ ու անպարտ կրծքին, որ Արարատյան դաշտավայրից պոկված հայրենի ծառերի ու ծաղիկների արմատներն անմահ են մնալու, որովհետեւ սնվում են Արարատի օրհնյալ գագաթներից։

Մայիսի 26-ին Հայոց եկեղեցին, կրկին Սուրբ Համբարձման տոնին Հայրապետական հատուկ մաղթանք-աղոթքով հիշատակում է այս կարեւոր իրադարձությունը։ Մեր երկրի ու ժողովրդի համար ճակատագրական այս օրերին պետք է եւս մեկ անգամ անդրադառնալ այլեւս անհերքելի այն իրողությանը, որ Հայոց եկեղեցին ազգային ոգու արթնության հավիտենական պահապանն է, իսկ հայ եկեղեցականը՝ Աստծուց մեզ տրված պետության եւ հայրենիքի գաղափարի համար աղոթող անխոնջ մշակը։ Արժե, հաստատ արժե ծանոթանալ Հայոց եկեղեցու պատմության նվիրական բազմաթիվ էջերից գոնե այս մեկին։ Չէ՞ որ ներկայի լավագույն բժիշկն ու ապագայի մարգարեն պատմությունն ինքն է…

ՇԱՀԵ Ծ. ՎՐԴ. ԱՆԱՆՅԱՆ Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 26.01.08 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Հաջորդ նյութը Fransia hajr Grigor Կայացել է Ֆրանսիայի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի գահակալության արարողությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Eahk
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

23 Նոյեմբերի, 2017
Vahram qhn. Meliqyan 21
Հարցազրույցներ

Հոգևոր առաջնորդների պարտականություններից է անդադար խաղաղություն քարոզելը. տեր Վահրամ քահանա Մելիքյան

15 Սեպտեմբերի, 2017
Kurtan ocum
Նորություններ

Վերաօծվեց Լոռվա Կուրթան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (տեսանյութ)

17 Հուլիսի, 2017
Artur Simonyan
Նորություններ

«Կյանքի խոսք»-ի հայաստանյան առաջնորդը մտահոգ է. իրենց հիմնադրի հեռացումով՝ «ոտքով — գլխով կրակն են ընկնում»

17 Մարտի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?