Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Pargev eps
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > 200 կամավոր նեղացել է, թե ինչու իրենց չենք ուղարկում առաջնագիծ. Պարգև սրբազան
Հարցազրույցներ

200 կամավոր նեղացել է, թե ինչու իրենց չենք ուղարկում առաջնագիծ. Պարգև սրբազան

Published: 4 Օգոստոսի, 2014
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
008
ԿԻՍՎԵԼ

Tert.am-ը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության մասին զրուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։ Սրբազանը գերազանց է գնահատում հայ երիտասարդների զինվորական պատրաստվածությունը՝ մեջբերելով վերջին օրերին ՀՀ հակադիվերսիոն գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստների թիվը։ Ինչ վերաբերում է տարեց, փորձառու կամավորներին, մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ մի մեծ խումբ նույնիսկ նեղացել է, թե ինչու իրենք ևս չեն ուղարկվել։ Հոգևորականը կարծում է, որ մեր առաքելությունը սահմաններն ամուր պահելն է. ով ինչ կխոսի, ինչ վերլուծություն կանի, էական չէ, իսկ դա 90, 92 թվականներին մեր ժողովուրդն ավելի ծանր պայմաններում է կարողացել անել։

-Սրբազա՛ն, Արցախում հայ-ադրբեջանական այս խիստ լարված իրավիճակում ի՞նչ տրամադրություններ են իշխում:

-Նորմալ, առօրեական, և մենք հրավիրել ենք կամավորներին՝ տարեց, փորձառու տղաներ, որ գնան մասնակցեն։ 50 հոգի պիտի ուղարկեինք, բայց 20 հոգի մենակ մի շրջանից եկել են, 200 հոգի նեղացել են, թե ինչու մեզ չեք ուղարկել: Մենք էդքան տեղ չունենք իրենց նշանակելու, մարդիկ վիրավորվել են (ծիծաղում է)՝ մենք էլ ենք ուզում: Սա լավ բան է, լավ նշան է: Իսկ երեկ ցերեկը ս. Պատարագից հետո մի կին՝ երևի մի 47-48 տարեկան, հրամանատարներից մեկին ասում է՝ «ես էլ եմ գալիս, ինչու՞ չեք ինձ տանում»: Կին:

-Ուզում են մասնակցել ի՞նչ գործողությունների, կոնկրետ:

-Պաշտպանական գործողությունների:

— Հայ-ադրբեջանական գծի երկայնքով, Ադրբեջան-Արցախ շփման գծում ամեն օր դիվերսիաներ են, և հակառակորդն ու հայկական կողմը ունենում են զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կգնահատեիք մեր 18-20 տարեկան տղաների զինվորական պատրաստվածությունը:

-Գերազանց: Սրա մասին խոսում են արդյունքները՝ այս երկու շաբաթվա Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով: Ուղղակի գերազանց են պահում մեր երիտասարդները: Իրենք անընդհատ հարձակվում են և նվազագույն տվյալներով՝ ունեն մինիմում 36 զոհ և 70 վիրավոր՝ չգիտեմ՝ դրանցից որքան են ողջ մնացել:

-Նաև այսպիսի խոսակցություններ կային ՝ տեսական բանավեճի մակարդակով, որ մեր ազատամարտիկները՝ անտեսված, հաշմանդամ, անփող, անդեղ, քաղցած, արդյո՞ք 2-րդ անգամ կգնան:

-Մի բան ասեմ՝ այս անգամ բոլորն են գնալու, շատ-շատերն են գնալու կռիվ, Դուք դրսի խաղերին մի նայեք, հա՞, մի քանի հոգու կամ տարբեր օտար խաղերի: Դուք ընդհանուր ժողովրդի տրամադրությանը նայեք: Մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, մեր երկիրը՝ վերջ: Եվ պաշտպանելու ենք լավագույն ձևով:

-Լավ, իսկ ի՞նչն եք պատերազմական գործողությունների թեժացման պատճառ համարում:

-Պատերազմ չկա, կան ակտիվ ռազմական գործողություններ, որ սադրանքով Ադրբեջանն է սկսել և երկու պատճառ ունի Ադրբեջանը: Առաջին. ինքը հատուկ ծառայության… ոնց ասեմ՝ մեկ-երկու փոքրիկ զորամասեր է պատրաստել՝ Թուրքիայի ինստրուկտորների, մարզիչների հովանու ներքո: Հիմա որոշել են ցույց տալ, թե ինչի են իրենք արժանի: Այն, որ ձախողում են իրենք: Սա մեկ։ Երկրորդ՝ ինչու են սկսել այս գործողություները. ոգևորվել են, որ արևելյան Ուկրաինայում Ուկրաինայի իշխանությունը արգելված զենք է օգտագործում, իրենք էլ որոշում են ստուգել Արևմուտքի ռեակցիան: Սա է: Սա իմ տրամաբանությունն է:
Բայց քանի որ ձախողեցին էս երկու շաբաթվա մեջ, հիմա լացուկոծ են դրել, որ «իրենք պետք է պատասխան տան զոհված ադրբեջանցիների արյան համար»: Բայց իրենք են գալիս:

-Կա նաև վարկած, որ սահմանին թեժացումը դրդվում է Ռուսաստանի կողմից:

-Ես, կներեք, նրան, որ Ռուսաստանը դրդի դրան, մի քիչ չեմ հավատում: Ավելին՝ դա բացառում եմ: Ես, հիշեցնեմ, երկու պատճառ նշեցի՝ ստուգում են իրենց հատուկ զորամասերի պատրաստվածության աստիճանը, և Արևմուտքի ռեակցիան:

-Մինսկի խմբում համանախագահող երկրները նորից մի անհասցե հայտարարություն արեցին՝ դատապարտելով շփման գծում հրադադարի խախտումները: Ի՞նչ պետք է, ըստ Ձեզ, Երևանն ու Ստեփանակերտը միջնորդներին ասեն:

-Մինսկի խումբը միշտ աշխատել է բալանս պահել, չեն ուզում մեկ կողմը բռնել, սրան մեղադրել կամ նրան մեղադրել: Դա Մինսկի խմբի ձեռագիրն է, և մենք չպետք է նեղանանք իրենցից, որովհետև իրենք չեն ուզում էլ ավելի սրել՝ սրան կամ նրան մեղադրելով:

Բայց մեր գործն այն է, որ մենք պետք է ամուր պահպանենք մեր սահմանները, ինչը մեր 18-20 տարեկան տղաներն ուղղակի գերազանց են կատարում: Սահմանները ամուր պահել և վերջ. ո՞վ ինչ կխոսի, ինչ վերլուծություն կանի, մենք մեր սրբազան պարտականությունը պիտի կատարենք: Դա է մեր անելիքը, դա է մեր առաքելությունը:
-Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Տավուշի մարզ: Փաստորեն կա ադեկվատ գնահատական, որ այնտեղ վտանգավոր է, որ այնտեղ կրակում են:

-Տավուշի մարզում, գիտենք, անընդհատ կրակում են, արդեն 20 տարի: Հիմա ավելի ակտիվ են սկսել կրակել, և բնական է, որ բոլոր երկրների դեսպանությունները պիտի ասեն, որ մի գնացեք այնտեղ, որտեղ ակտիվ կրակոցներ են, որ չգնան ու չզոհվեն: Սա շատ նորմալ, հասկանալի, բնական բան է:

-Այս պայմաններում ղարաբաղյան բանակցությունների գործընթաց պատկերացնո՞ւմ եք:

-Դե ես որքան գիտեմ՝ Պուտինը, Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը մի քանի օր հետո պիտի հանդիպեն:

-Հայաստանը, Սփյուռքը , Արցախը, այս դժվարագույն սոցիալ-տնտեսական վիճակի և արտագաղթի պայմաններում, ըստ Ձեզ, ունե՞ն հավաքվելու, ուժեղանալու ներուժ։

-90, 92 թվականներին մեր ժողովուրդն ավելի ծանր պայմաններում էր ապրում՝ երկրաշարժ, փախստականներ, բլոկադա: Բայց կարողացանք հաղթանակ ձեռք բերել: Մեր երաշխիքը մեր միաբանությունն է: Կամքը հավաքել, միաբանվել և մեր հարցը վերջնական լուծել: Սա մեզանից է կախված, ուրիշից չի կախված ու ո՛չ սոցիալական պայմաններից ու տարբեր կազմակերպությունների հայտարարություններից:

-Իսկ հատկապես ո՞ր պետությունը չի ցանկանում մեր լավ լինելը:

— Ուզո՞ւմ եք անունը ասեմ:

-Ասեք:

— Ես լավ էլ տեղեկացված եմ, որ սեպտեմբերի 15-ից դրսի ուժերը Հայաստանում պետք է ակտիվացնեն հակահայկական շարժումներ, խառնաշփոթ անեն Հայաստանում, որ մենք էլ սահմաններում պարտություն կրենք: Դա ծրագիրը, էդ էլ Ձեզ ասեմ:

-Աշունը , համաձայն քառյակի հնչեցրած ծրագրերի, թեժ է խոստանում լինել: Հիմա, եթե կառավարությունը չկատարի առաջ քաշված 12 պահանջները, դա դիտվելու դավաճանությու՞ն, խառնաշփոթ ստեղծելու փո՞րձ:

-Ինձ չի հետաքրքրում՝ իշխանություն, ընդդիմություն, ինձ հետաքրքրում է մեր ժողովրդի անվտանգությունը: Ինձ՝ որպես սովորական հայի: Մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը, հիմա ժամանակը չէ մեկ ուրիշ հարցերով զբաղվելու:

Աղբյուր՝ tert.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 11636596 300x1991 Մանուկներին մկրտելու անհրաժեշտությունը
Հաջորդ նյութը Hayr serovbe Նրանք եւ ես աղօթում ենք քեզ համար, որ երբեք զէնքդ ստիպուած չլինես օգտագործել

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Gevorg Danielyan 217
Հարցազրույցներ

Այսպիսին պետք է լինի ազգային երանգ ունեցող ցանկացած հարցի նկատմամբ պատասխանատվության զգացումը. Գևորգ Դանիելյան

20 Հոկտեմբերի, 2021
Hayr Shahe 574
Հարցազրույցներ

«Պրոֆֆակտի» տաղավարում է Մայր Աթոռի միաբան Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը (տեսանյութ)

18 Մարտի, 2021
Miqayel Ajapahyan 6
Հարցազրույցներ

Ես մղկտում եմ ամեն զոհված զինվորի համար. Շիրակի թեմի առաջնորդ, Tsayg.am

25 Փետրվարի, 2018
Bagrat eps
Հարցազրույցներ

Սրբազան. Ցեղասպանությունը չպիտի դառնա ընկճվելու, զոհ լինելու պատճառ, այլ՝ դեպի հաղթանակ քայլելու ազդակ

14 Ապրիլի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?