Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ԽՈԿՈՒՄ
Քրիստոնեական

ԽՈԿՈՒՄ

Published 20 Մարտի, 2015
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Նրանք, որ Աստծուն են նայում և Նրան մոտենում, Նրա գեղեցկությունն են առնում իրենց վրա, ինչպես որ պատրույգը ճրագին մոտենալով` նույն լույսն է դառնում»,– ասում է Ս. Գրիգոր Նարեկացին: Արարչի եւ արարածի միջեւ հոգեկան ամուր, անքակտելի կապը թերեւս ամենաբարձրն ու կատարյալն է, որին մարդ արարածը կարող է հասնել իր երկրային կյանքի ընթացքում: Այդ ճանապարհին մեծագույն ուղեկիցն աղոթքներն են, որոնք, ինչպես ասում են Սուրբ Հայրերը, բարձրացնում են մարդկանց առ Աստված եւ Աստծուն խոնարհեցնում դեպի մարդիկ: «Արթուն կացեք եւ աղոթք արեք» (Մարկ.14.38),-ասում է Տերը: Արթուն լինենք, աղոթք անենք եւ հետեւենք Նրա պատվիրաններին, քանզի ճշմարիտ քրիստոնյան պետք է ոչ միայն խոսքով լինի քրիստոնյա, այլեւ վարքով ու գործերով:
Այս քառառասունութօրյա պահքը ճիշտ ժամանակահատվածն է իսկական քննողի ու իմաստասերի պես նայելու մեր հոգուց ներս, գնահատելու մեզ ու մեր հոգեւոր կյանքը:
Խոկման ընթացքում ընթերցվում է աղոթք, հետո քարոզ է լինում, այնուհետեւ անջատվում են տաճարի լույսերը, եւ հոգեւոր երգեցողության, թույլ մոմերի լուսավորության ներքո հավատացյալը խոկում է, այսինքն` ինքն իր մեջ վերլուծում է լսածը, քաղում այն, ինչ պետք է իր կյանքի այդ պահի համար և աղոթում: Խոկման մասնակիցները բացառիկ միջավայր են ունենում Մայր Եկեղեցու զորացման, հայրենիքի եւ ժողովրդի բարօրության, հոգեւոր վերելքի համար խորհելու, մտորելու, աղոթելու, իրենց հոգեւոր վիճակը քննելու եւ գնահատելու համար: «Իրապես, խոկումը անհրաժեշտ պայմաններից մեկն է քրիստոնյայի հոգևոր կյանքի կառուցման համար: Խոկման ժամանակ Աստծո ներկայությունը առավել քան երբեք ես զգում, լսում Նրա շունչը, քայլում Նրա հետ, պարակից դառնում երկնայիններին»,-ասում է Հոգեշնորհ Տեր Թովմա աբեղա Խաչատրյանը: «Այդ մի ժամվա ընթացքում ամբողջովին կտրվում ես արտաքին աշխարհից եւ դու ես, քո Աստվածը», – ասում է խոկման մասնակից Լուսինե Մանուկյանը:
Իրապես, ահա լսում ես «Տեր ողորմեա»-ն, եւ այդ հոգեպարար հնչյունների ներքո հոգիդ թեւածում է այս աշխարհի սահմաններից անդին, դեպի աստվածային լույսն ու ջերմությունը: Սկսում ես խորհել ապրած կյանքի, արված ու չարված գործերի, մեղքերի, սխալների ու չարի գայթակղությունների մասին: Ակամայից միտքդ են գալիս Սուրբ Եփրեմ Ասորու խոսքերը, թե «ի՞նչ բարություն ենք տեսել սատանայից, որ այդքան սիրում ու կատարում ենք նրա կամքը` մեր զազրելի գործերով: Նա էր, որ խաբեց Եվային օձի միջոցով եւ նրանով` մեր հայր Ադամին, որ լուսեղեն պատմուճանից մերկացրեց մարդուն, փախցրեց Աստծո երեսից ու թաքցրեց թզենու ներքո, Աստծո անեծքին մատնեց մեր հորն ու մորը եւ արտաքսել տվեց անմահության աստվածավայել դրախտից, դարձրեց մահվան ենթակա…: Նա էր, որ մարդու լուսեղեն պատմուճանի պայծառությունը փոխարինեց կաշվե հանդերձով եւ դրախտի պտուղների անաշխատ վայելումը փոխարկեց երեսի քրտինքով վաստակելու: Նա էր, որ զրկեց հրեշտակային բազմացումից ու արժանացրեց բազմացման կենդանիների պես, այն էլ` ցավերով ու տրտմությամբ….»: Իսկ կարո՞ղ ենք պատկերացնել, թե ինչ կարող է պատրաստված լինել մեզ համար…
Արդ, մարդու սիրտը Սուրբ Հոգու տաճարն է, սրբությամբ պահենք այն` հեռու ամեն տեսակ մեղքերից, ապականությունից ու ախտերից, լցնենք սիրով, ջերմությամբ, աղոթքով ու աստվածապարգեւ բերկրությամբ, որպեսզի այնտեղ հավետ թագավորի միայն Տիրոջ խոսքը, աստվածային երջանկությունն ու թեւածի խաղաղության աղավնին:
Մենք` հողեղեն եւ մահկանացուներս, թաղված ենք անթիվ, անհամար թերությունների ու մեղքերի մեջ: Խոկման ժամանակ, կարծես մի ակնթարթ սահելով-անցնելով մեր ապրած կյանքի ու ժամանակի միջով, հասկանում ես, թե անսահման գթառատ ու բարեգութ Տիրոջ խոսքը որքա՜ն կարեւոր ու անհրաժեշտ է մարդու համար, որ Աստված, մշտապես ուղեկցելով մեզ, խորհուրդներ է տալիս մեզ` բարձրացնելու եւ արժանի դարձնելու իր պատկերին ու նմանությանը: Մնում է անսալ Տիրոջ ձայնին ու քայլել Նրա հետեւից, չէ՞ որ Նա թակում է բոլորիս դռները, ինչո՞ւ ենք ծուլանում բացել Ամենակալի առջեւ…
Անսա՛նք Տիրոջը, աղոթենք կյանքի հարատեւության, խաղաղության, մեղքերի թողության, տառապանքների ու փործությունների հաղթահարման, փրկության, մեր հարազատների, մտերիմների, բարեկամների ու ընկերների, նաեւ մեր ազգի ու համայն մարդկության համար: Չէ՞ որ «ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք եւ հավատաք, որ կստանաք, կտրվի ձեզ» (Մրկ. 11:24):
Աղոթենք` նախ եւ առաջ մեր վատ կողմերից ու թերություններից ազատվելու, ճշմարիտ ճանապարհով քայլելու եւ աստվածային լույսին հաղորդ լինելու համար` հայցելով Տիրոջից սովորեցնելու փոքրիկ քայլերի արվեստը, աղոթենք` խնդրելով. «Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ…» (Անտուան դը Սենտ – Էքզյուպերի): Չէ՞ որ հեզության ու խոնարհության այս խոսքերով էր ավարտվում նաեւ Տիրոջ աղոթքը. «բայց ո´չ թե իմ կամքը, այլ Քոնը թող լինի» (Ղուկ. 22.42): Այնժամ մենք իսկապես երջանիկ կլինենք` ապրելով աստվածային սիրո ու խնդության մեջ:
Ի վերջո, նայենք մեր շուրջը, Տիրոջ ստեղծած այս հրաշք աշխարհին եւ չմոռանանք, որ եթե ամեն ինչ խաղաղ է, արեւն այսօր էլ մեզ լույս է տալիս, մենք երջանիկ ենք, առողջ, դրա համար միշտ աղոթում է ինչ-որ մեկը, աղոթում են մարդիկ, ճիշտ է, նրանք քիչ են, բայց կան, մենք էլ փորձենք նմանվել նրանց:

Աղբյուրը` blog.liberal.am, հեղինակ`Մարիամ Ավետիսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը arart storot Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին
Հաջորդ նյութը Hogevor asuyt1 ՏԱՍԸ ԳԵՂԵՑԻԿ ԱՍՈՒՅԹՆԵՐ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?