Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11208672 369329839925660 2571229684567757500 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Օծվեց Երևանի Ս. Աննա եկեղեցին (նկարներ)
Նորություններ

Օծվեց Երևանի Ս. Աննա եկեղեցին (նկարներ)

Published: 30 Ապրիլի, 2015
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 30-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, տեղի ունեցավ Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:

Ս. Աննա եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2011 թվականին: Եկեղեցին և և հայրապետական երևանյան նստավայրը կառուցվել են բարերարությամբ Հրայր և Աննա Հովնանյանների:

Նորակառույց եկեղեցու օծմանը ներկա էին բարերար Հովնանյան ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հասարակական գործիչներ և ուխտավոր հայորդիներ:

Արարողության սկիզբն ազդարարվեց եկեղեցական զանգերի ավետաբեր ղողանջներով և Տերունական աղոթքով: Այնուհետև  սաղմոսների ու հոգևոր շարականների երգեցողության ներքո լվացվեց եկեղեցու Ս. Խորանը: Աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը: Խորանի սյուների օծումը կատարեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Մկրտության սուրբ ավազանն օծվեց ձեռամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի: Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը օծեց եկեղեցու ատյանի շուրթը:

Օծումից հետո Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Ս. Մարիամ Աստվածածնի մոր` Սուրբ Աննայի անունով:

 Հավարտ սրբազան արարողության, ներկաներին իր հայրապետական պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ Սուրբ Աննա եկեղեցին` կառուցված Երևանի միջնադարյան հոյակերտ եկեղեցիներից Կաթողիկե Սուրբ Աստվածածնին կից, իր դիրքով ու հորինվածքով կարծես յուրօրինակ պաշտպան ու հովանի է դառնում Կաթողիկեին` Սուրբ Աննայի նման մայրական հոգածությամբ իր գիրկն առնելով Սուրբ Աստվածածնին:

«Գաղտնիք չէ, որ Կաթողիկեն, որի պատմությունն սկսվում է դեռևս 13-րդ դարից, ժամանակին բավական խոշոր չափերով եռանավ բազիլիկ կառույց է եղել, որը շատ ու շատ այլ եկեղեցիների ճակատագրին արժանանալով, քանդվել է խորհրդային իշխանության տարիներին` մասնավորապես ստալինյան բռնությունների ժամանակ: Կաթողիկեում Սուրբ Պատարագին մասնակցողներն իրենք կարող են վկայել, որ եկեղեցին շատ փոքր էր համայնքի բոլոր անդամներին իր մեջ առնելու համար, և հավատացյալներն ստիպված դրսից էին հետևում Սրբազան Պատարագի արարողությանը:

Ուրախ ենք, որ Սուրբ Աննա եկեղեցու կառուցմամբ այլևս մեր հավատավոր զավակունք պիտի կարողանան եկեղեցու լուսեղեն կամարների ներքո կանգնած մասնակցություն բերել սրբազան արարողություններին: Յուրաքանչյուր նոր եկեղեցի, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, որ  կառուցվում է, հոգևոր ուրախություն ու խինդ է պարգևում հավատավոր մարդուն: Ամեն նոր կառուցվող եկեղեցի Աստվածապարգև պատվիրանները պահելու և քրիստոնեական ուսուցումը սերնդեսերունդ անխաթար կերպով փոխանցելու հնարավորություն է տալիս հավատավոր հոգուն: Եկեղեցին աղոթքի տունն է, ուր տեղի է ունենում մարդ-Աստված հանդիպումը: Եկեղեցին Աստուծո տունն է, ուր մարդ հոգեպարար ծիսակատարությունների ու աղոթքի շնորհիվ հոգևոր իր խաղաղությունն ու հանգիստն է գտնում: Եկեղեցին Աստծուն իրենց սրտերի մեջ ընդունած մարդկանց ժողովն է, միությունն է հավատացյալների, ովքեր գիտակցում են ընդհանրական աղոթքի զորությունն ու ճանաչում են այդ աղոթքի պարգևած շնորհները», — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նշելով, որ Սուրբ Աննայի օծումը կատարվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին` Գարեգին Բ Հայրապետը հավելեց. «Մեր ժողովրդի պատմությունը նման է Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու անցած ճանապարհին.  ինչպես մեր ժողովուրդը, այնպես և Կաթողիկե եկեղեցին դաժան ու տառապալի օրեր են տեսել, երկուսին էլ փորձել են վերացնել, սակայն փորձություններին հանդիման երկուսն էլ կանգուն են մնացել և շարունակել են իրենց կյանքի ընթացքը և Աստծո օրհնությամբ պիտի շարունակեն դեպի նոր ժամանակներ ու նոր դարեր»:

Եկեղեցու օծման ուրախալի առիթով Նորին Սրբությունը հորդորեց բարեպաշտ ժողովրդին Աստծու այս սուրբ տաճարում առատացնել աղոթքը` հայրենիքի համար հայցելով Բարձրյալ Տիրոջ հովանին:

Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց տեր և տիկին Հրայր և Աննա Հովնանյաններին, որոնց ազնիվ նվիրատվությամբ իրականություն դարձավ եկեղեցական համալիրի կառուցումը: Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց նաև եկեղեցու ճարտարապետ Վահագն Մովսիսյանին և շինարարությունն իրականացրած «Չիլինգարյան դիզայն Քնստթրաքշն» ՍՊԸ-ի պաշտոնեությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Սուրբ Աննա եկեղեցին սիրելի աղոթատեղի դառնա ժողովրդի համար և իր նպաստը բերի Հայոց Եկեղեցու առաքելության պայծառությանը:

Արարողության ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և բարերար Հրայր Հովնանյանը շրջեցին հայրապետական երևանյան նստավայրի նորակառույց շենքում:

1610918_369329816592329_6184060511742125814_n

11048753_369329829925661_8794425240212184819_n

11165245_369329799925664_6838001152076290781_n

11179941_369329809925663_7571964996199122028_n

11182237_369329823258995_6955277970792632511_n

11196335_369329843258993_7843270798436298642_n

11208672_369329839925660_2571229684567757500_n

St Anna - 1

St Anna - 2

St Anna - 3

St Anna - 4

St Anna - 5

St Anna - 6

St Anna - 7

St Anna - 8

St Anna - 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Zxjalu masin Զղջալու մասին (բարոյախրատական պատում)
Հաջորդ նյութը Ter Sahak Մահացել է Տ. Սահակ ավագ քահանա Սահակյանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

aj
Նորություններ

Հանրապետական մաղթանք․ Մայր Աթոռ Ս․ Էջմիածին, (28.03.2020)

28 Մարտի, 2020
Mayr Atori socialakan carayutyun
Նորություններ

Մենք շարունակում ենք մեր առաքելությունը. Մայր Աթոռի Սոցիալական Ծառայություն

30 Ապրիլի, 2020
Vatikan
Նորություններ

Վատիկանում սկսվեց Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսության միջազգային հանձնախմբի ժողովը

30 Հունվարի, 2019
6 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորընծա վարդապետներին (նկարներ)

6 Դեկտեմբերի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?