Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qristos Astvac Mard
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Քրիստոս Աստվա՞ծ, թե՞ Մարդ
Քրիստոնեական

Քրիստոս Աստվա՞ծ, թե՞ Մարդ

Published: 9 Մարտի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ճանաչենք Քրիստոսին ըստ Էության՝ Նրա Մահվան, Հարության եւ վերստին Գալստյան խորհուրդը

Քրիստոսի խաչելության եւ հարության դեպքերը ոչ թե պատահական երեւույթներ են եղել, այլ մարդու փրկության եւ կատարելության գրավականը:
Նոր Կտակարանը Քրիստոսին ներկայացնում է որպես Աստված` ըստ Պողոս Առաքյալի. «Սպասենք այն երջանիկ հույսին` Աստծու ու մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի փառքի հայտնվելուն»:
Նա նկարագրում է այնպիսի հատկություններով, որը բնորոշ է միայն Աստծուն` «ամենակալ» (Հայտ. 1:8), «անմահ» (Ա. Հովհ. 5; 11, Հովհ. 1; 4): Պողոս Առաքյալն առաջին հակառակորդն էր Հիսուս Քրիստոսի, նա երկրպագեց եւ ընդունեց Քրիստոսի աստվածային էությունը, Նրա համար չարչարվեց եւ նահատակվեց, իսկ Պետրոս Առաքյալը գրում է. «Դո՛ւ ես Քրիստոսը` կենդանի Աստծո Որդին» (Մատթ. 16:16), իսկ անհավատ Թովմաս Առաքյալը, երբ հարությունից հետո իր աչքով տեսավ Հիսուսին եւ շոշափեց նրա ձեռքի վերքերը, կանչեց. «Իմ Տեր եւ իմ Աստված»: Հիսուսի պատասխանը խիստ համոզիչ էր հավատացյալների համար. «Դու հավատացիր, քանի որ տեսար ինձ, երանի՜ նրանց, որ չեն տեսել ու հավատացել են» (Հովհ. 20:26): Այս նկարագրությունները եղել են ականատեսներից, որոնցից ոմանք չեն ընդունել նրա աստվածությունը եւ ինչպես բոլոր ժամանակներում, բազմաթիվ մարդկանց կողմից: Հիշենք, երբ Նրա մկրտության պահին Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ նրա ուսին, եւ մի ձայն լսվեց երկնքից, որ վկայեց Աստծու Որդի լինելը. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի»:
Աստվածաշնչում ավելի քան երեք հարյուր մարգարեություններ խոսում են Հիսուս Քրիստոսի մասին: Հազար հինգ հարյուր տարիների ընթացքում շատ մարգարեներ կանխատեսել են մեզանից երկու հազար տարի առաջ Փրկչի ծնվելը եւ նրա կյանքին վերաբերող շատ դեպքեր: Պատմությունը հաստատում է, որ դրանց ամենափոքր մանրամասներն անգամ կատարվել են մարգարեների եւ առաքյալների կանխատեսություններին համապատասխան: Եվ կասկածի տեղ չի մնում, որ Հիսուսն է ճշմարիտ Մեսիան, Աստծու Որդին, աշխարհի Փրկիչը:
Երկրի վրա երեք տարիների ընթացքում Հիսուս Քրիստոսի ունեցած առաքելության թողած հետեւանքները ոչ միայն իր ապրած օրերին, այլեւ հետագա դարերում:
Հիսուս Քրիստոս աշխարհում ապրած մեծագույն Դեմքն է պատմության մեջ: Նրա բարոյական բնութագիրը, ուսմունքն ու պատմության վրա թողած ազդեցությունը փաստում են Նրա ով լինելը: 2000 տարիների ընթացքում Նա մեծ ազդեցություն է թողել փիլիսոփայության, կրթության, բժշկության, գիտության ըմբռնումների վրա: Ծնվել են մեծամեծ գիտնականներ, մտածողներ, արվեստագետներ, սակայն մարդկությունը երբեւիցե չունեցավ այնպիսի մեկը, որն արժանի լիներ համեմատվելու Հիսուսի հետ:
Նրա աստվածությունն ու մարդեղությունը փաստված են ոչ միայն իր ժամանակի իմաստուն մարդկանց կողմից, այլ նաեւ պատմության հետագա էջերում: Նրա կյանքը, մահն ու հարությունը նախադրյալներն են մարդու փրկության համար: Երկինք համբարձվելով` նա չավարտեց իր առաքելությունը, ընդհակառակը` Նա ապրեց եւ ապրում է իրեն հավատացողների սրտերում: Նա վտանգավոր դարձավ իր հակառակորդների համար մանավանդ Իր համբարձումից հետո:
Հիսուս անսպառ շնորհ, զարմանալի իմաստություն, ապշեցուցիչ իրազեկություն եւ գիտություն էր ցուցաբերում: Նա մշտապես հաճելի էր Իր ժամանակի իմաստուն մարդկանց համար եւ ատելի էր ժամանակի իշխող հոգեւորականների կողմից, որոնք, ի վերջո, մահվան դատապարտեցին:
Հեթանոսները տեսնում էին նրա սրտացավությունը տկարների ու տառապյալների հանդեպ եւ մեղմ ու հանդուրժողական վերաբերմունքը` իր թշնամիների նկատմամբ: Հիսուս մոտենում էր եւ կարեկցում աղքատներին, սիրում երեխաներին: Նա անապական, ինքնագո եւ անմեղ Էություն է: Հիսուսի աստվածային բնությունն ապացուցվում է նաեւ նրանով, որ պատմության մեջ նրա նման անսահման բարի ու մարդասեր մեկը չի եղել: Նա իր անձը կամովին պատարագեց, որպես հավիտենական զոհ մատուցեց ամենքի մեղքերի եւ անիրավությունների քավության համար` բոլոր իրեն ընդունողներին տալով հոգու խաղաղ կյանքի պարգեւը:
Պատահական չէ, որ Հայաստանն առաջինը եղավ, որ Քրիստոսին ճանաչեց որպես հոգիների վերանորոգիչ ու փրկիչ եւ հռչակեց Նրա վարդապետությունը որպես պետական կրոն: Չկա՛ մեկը, որին ավելի հաճախ վկայակոչած լինենք մեր կրոնաբարոյական գրականության մեջ:
Մեր մշակույթի մեջ ոչ ոք Նրանից առավել ներշնչանքի աղբյուր չի եղել այդքան շատ գրքերի եւ հոդվածների համար: Նրա ուսուցումները խորապես եւ պայծառորեն լուսաբանել են կյանքի ամենախրթին ու նրբին խնդիրները: Հոգեծարավ մեր ժողովրդի զավակները միշտ լսեն են Նրա Խոսքը եւ ապրել առավել կյանքով: Իսկ տգետ եւ անդեմ, անհոգի, գաղափարազուրկ եւ կենդանական մակարդակի վրա գոյատեւող մարդիկ, որոնց աստվածը նյութն է, իրենց ստամոքսն, հաճույքն ու դրամը, միշտ խուսափել են հոգեւոր ու բարոյական արժեքներից, քանի որ եղել են անմատչելի իրենց թուլակամ վիճակի համար, որոնք հոգեւոր սնանկության մեջ ապրելով` երկու ոտքով գիշատիչ կենդանու են վերածվում եւ աղավաղում Աստծու պատկերի իրենց նմանությունը: Դժբախտ են այդ մարդ կոչվածները, որոնք իրենց հանցանքներով դժբախտացնում են իրենց կյանքը եւ տառապում թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ եւ թե՛ բանտերում: Որքա՜ն շատ է նրանց թիվն աշխարհում:

Աղբյոր «Սյունյաց կանթեղ» N 50

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Մարտի 9 † Կիր. Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման)
Հաջորդ նյութը logo.mp3 Պահապան խնդրեմք. mp3

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Mayr ator 13
Քրիստոնեական

Հայ Եկեղեցին այն միակ վայրն է, ուր մեր հոգիները թարմանում են

21 Մայիսի, 2018
Astco het miavorum
Քրիստոնեական

Մարդու համար հնարավո՞ր է արդյոք միությունն Աստծո հետ

23 Նոյեմբերի, 2016
Bari gorcer
Քրիստոնեական

Բարի գործերի մասին, թէ որոնք են եւ որքան

12 Հուլիսի, 2017
Hreshtakner
Քրիստոնեական

Հրեշտակների մասին

10 Նոյեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?