«Քրիստոնեական գիտությունը» “Cristian Science” (կարճ` «ՔԳ») ծագել է ԱՄՆ-ում XIX դարի 70-ականներին: Նրա հիմնական սկզբունքները ձևակերպվել են Մերի Բեքեր-Էդդիի կողմից: Էդդիի գաղափարները շարադրվել են նրա «Գիտություն և առողջություն. Սուրբ գրքի բանալին» (1875թ.), «Մեծագույնի միասնականությունը և հիվանդության անիրականությունը» (1887թ.), «Ретроспективность и интроспективность» (1891թ.):
1879թ. նա Բոստոնում ստեղծում է «Քրիստոս-գիտնականի առաջին եկեղեցին», իսկ 1881թ.` «Մետա ֆիզիկական քոլեջը»: Բեքեր-Էդդիի մահից հետո «ՔԳ» ղեկավարությունն անցնում է տնօրենների վարչության ձեռքը, որոնք իրենց պաշտոնը վարում են ցմահ և իրենց հաջորդներին նշանակում են անձամբ:
“New Thought” – «Նոր մտածողություն» կոչվող կեղծկրոնական օկուլտային շարժումը, որը հանրահայտ էր ԱՄՆ-ում XIXդ. առաջին կեսերին, ծնունդ է տվել այնպիսի աղանդների, ինչպիսիք են «Կրոնական գիտությունը», «Քրիստոնեական գիտությունը» և «Միության քրիստոնեական դպրոցը», որոնք մինչև օրս ակտիվորեն գործում են:
“New Thought” – «Նոր մտածողության» հիմնդիրն է եղել իր ժամանակի հայտնի հիպնոսող, էքստրասենս և «բժշկություն անող» Ֆինեաս Փարքհերստ Քուիմբին (1802-1866թթ.): Նրա հիմնական գաղափարն այն էր, որ հիվանդությունների ու տառապանքների պատճառը թաքնված է ոչ ճիշտ մտածողության տակ և մարդկային բոլոր ցավերի բուժումը պետք է կատարել ոչ թե դեղորայքի, այլ «Քրիստոսի նմանությամբ»՝ միմիայն հոգևոր ներգործությամբ: Այս մեթոդը նա անվանել է «քրիստոնեական գիտություն»:
Մի քանի տարի անց այդ անունը ստանձնեց Քուիմբի հաճախորդուհի Մ. Բեքեր-Էդդիի գլխավորած շարժումը, որի հիմնական սկզբունքներն ամփոփված են վերջինիս հեղինակած «Գիտությունը և առողջությունը. Սուրբ գրքի բանալին» գրքում (1875թ.): Համաձայն նրա պնդման, միակ իրականն Աստված է, իսկ մնացյալ ամեն բան` այսինքն` նյութական աշխարհը, ավելին չեն, քան «մահկանացու բանականության» պատրանք: Պատրանքային են նաև մարդկային տանջանքները, այդ թվում նաև մարմնականը, որոնցից ազատվելու միակ միջոց է ծառայում խոր հավատն առ Աստված, քարիստոնեական աղոթքը և կարգապահություն:
Շարժման կազմակերպական կենտրոնը դարձավ «Քրիստոս-գիտնականի եկեղեցին», որի առաջին համայնքը ձևավորվեց 1879թ. Բոստոնում: Ներկայումս նրանք ունեն տեղական «եկեղեցիների» (մոտ 3 հազար) ճյուղավորված ցանց, որոնց ղեկավարում է տնօրենների խորհուրդը` նախագահի գլխավորությամբ: Տեղական եկեղեցիների գլխավոր դեմքերն են ընթերցողը, ուսուցիչը և գործող բժիշկը:
Ներկայումս «ՔԳ» հետևորդների հիմնական գործունեությունն է Աստվածաշնչի ընթերացանությունը և Բեքեր-Էդդիի աշխատությունների ուսումնասիրությունը, «ՔԳ» հիմունքների ուսուցումը, հիմներ երգելը և համայնքի անդամների համար «հոգևոր բժշկման» սեանսներ տալն ու այդ մասին հաշվետվություններ կազմելը: «ՔԳ եկեղեցին» մեշ ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ում և արտասահմանում ՔԳ գաղափարների տարածմանը
XIX դարի վերջում կազմակերպված «ՔԳ» հրատարակչական ընկերություն հրատարակում է բազմաթիվ գրքեր, ամսագրեր ու թերթեր, որնցից խոշորագույնը ամերիկյան «Քրիսչըն սայենս մոնիթոր» թերթն է:
Համաձայն դեռևս Էդդիի օրոք սահմանված կարգի, «եկեղեցին» չի հրապարակում իր հետևորդների թվի մասին որևէ տեղեկություն:
Սոցիոլոգիական հարցումներից հայտնի է, որ «Քրիստոս-գիտնականի եկեղեցու» տեղական «եկեղեցիներ» հաճախողների և անգամ ՔԳ ուսումնասիրողների զգալի մասն իրեն չի համարում նրա անդամ:
Բնութագիրը
Քուիմբիի հիմնական գաղափարն այն էր, որ հիվանդությունների ու տառապանքների պատճառը թաքնված է ոչ ճիշտ մտածողության տակ: Քուիմբիի հետևորդները պնդում էին, որ մարդն ընդունակ է դրական հաստատման ուժի (դավանության) միջոցով կերտել սեփական իրականությունը: Անհրաժեշտ է սեփական պատկերացումների մեջ նկարել առողջության ու հարստության կերպարանքը, ու այնուհետև շրթունքներով և ապրելակերպով հաստատել կամ դավանել այդ կերպարանքը, որպեսզի անհասանելի կերպարանքը վերածվի հասանելի իրականության: Թեև «Հավատքի շարժման» քարոզիչները ջանում են արդարացնել «բանականության ուժեր» օկուլտային հասկացությունը՝ այն փոխարինելով «հավատքի ուժով», սակայն գործնականում այս երկուսի մեջ տարբերություն գոյություն չունի: Թեև աղանդի հետևորդներն իրենց քրիստոնյա են անվանում, սակայն «Հավատքի շարժումը» չի կարելի քրիստոնեություն անվանել (Դվորկին, էջ 524): «Նոր մտածողության» հետևորդ գրող Ուորեն Ֆելթ Էվանսը, օրինակ, գրում է, որ հավատքը բանականության առավել ինտենսիվ դրսևորումն է: «Բժշկման» գործընթացի առնչությամբ Էվանսը պնդում էր, որ «սուգեստի էֆեկտը (այսինքն՝ այն բանի հաստատումը, որ հաճախորդն առողջ է) մարդու հավատքի հետևանքն է, քանի որ այն մշտապես դրսևորվում է համարժեք այն բանին, թե հաճախորդն ինք չափով է հավատում ձեր խոսքին»: Այստեղ գործում է նաև մի այնպիսի հզոր գործոն, ինչպիսին պսիխոսոմատիկան է. եթե մարդը հավատում է, որ ինչ-որ բան է տեղի ունենում, ապա նրան իսկապես թվում է, որ դա կատարվում է:
«Միության քրիստոնեական դպրոցի» հետևորդ Էմիլի Քեյդին պնդում էր, թե. «մեր հավատքի խոսքում առկա է մի ուժ, որն ընդունակ է ամեն մի լավ բան իրականության վերածել հենց մեր ամենօրյա կյանքում»: Նման հայտարարություններն ակնհայտ են դարձնում «Նոր մտածողության» օկուլտային շարժման «բանականության» և «Բարգավաճման աստվածաբանության» «հավատքի» միջև իրական տարբերություն գոյություն չունի:
Հերձվածներն առաջանում են տարբեր ճանապարհներով, որոնցից մեկն է ավանդական քրիստոնեությանը ուսմունքի լրացուցիչ տարրեր ավելացնելը, ինչով զբաղվում է նաև Քրիստոնեական գիտությունը»: Նրանք, գնոստիկ հերձվածների նմանությամբ, քարոզում են հատուկ վարդապետության գիտելիք, որով մարդը հասնում է ներդաշնակության և երջանկության:
Գործում են միանգամայն ակտիվ կերպով: Նույն ակտիվությամբ լոբինգ են անում նաև «իշխանության միջանցքներում»:
ԱՊՀ տարածքի համար որպես կենտրոն է ծառայում Սանկտ-Պետերբուրգը: ՀՀ-ում աղանդի հիմնադրման քայլերը կատարում է ռուսալեզու երկրների «Մայր-Եկեղեցու» Քարտուղարի օգնական Գենադի Վասիլևիչ Շչերբանևը: ՀՀ-ում տարածվող հիմնական գրականությունն է` Мэри Бекер Эдди “Наука и здаровье”, “Ежеквартальник Christian Science: Еженедельные Библейские уроки”, “Вестник Christian Science”, և Մ. Էդդիի «Գիտություն և առողջություն» գրքի տարատեսակ գովազդաթերթիկներ:
Աղբյուր` www.zvartnotz.am