Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
21 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

Published: 21 Սեպտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Մայր Տաճարում մատուցված սուրբ և անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Գևորգյան հոգևոր ճեմարանի ինը և Քահանայից պատրաստման լսարանի չորս շրջանավարտ սարկավագներ:
Արարողությանը Հայկազուն Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին և Սրբալույս Մյուռոնով օծելով բոլորի ճակատներն ու ձեռքերը` նրանց շնորհեց նոր հոգևոր անուններ:

1.Գևորգ սրկ. Ալավերդյանը վերակոչվեց Տ. Նշան քահանա,

2.Սամվել սրկ. Հարությունյանը` Տ. Խաչեր քահանա,

3.Գառնիկ սրկ. Շահինյանը` Տ. Շնորհք քահանա,

4.Վարդան սրկ. Հունանյանը` Տ. Տարոն քահանա,

5.Վրեժ սրկ. Միքայելյանը` Տ. Պողոս քահանա,

6.Հարություն սրկ. Մաթևոսյանը` Տ. Կորյուն քահանա,

7.Դավիթ սրկ. Հմայակյանը` Տ. Մամբրե քահանա,

8.Արտակ սրկ. Թորոսյանը` Տ. Ղազար քահանա,

9.Տ.իգրան սրկ. Ինջիղուլյանը` Տ. Տաճատ քահանա,

10.Արթուր սրկ. Արշակյանը` Տ. Ներսես քահանա,

11.Գեղամ սրկ. Հովհաննիսյանը` Տ. Սարգիս քահանա,

12.Գրիգոր սրկ. Թոփաշյանը` Տ. Ղևոնդ քահանա,

13.Դավիթ սրկ. Աբրահամյանը` Տ. Սմբատ քահանա:

Ձեռնադրության արարողության ավարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը բաշխեցին ներկաներին:
Այնուհետև ձեռնադրող Հայկազուն Սրբազանն իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իրեն հնարավորություն ընձեռելու համար կատարելու իր անդրանիկ քահանայական ձեռնադրությունը: Սրբազանն իր շնորհավորանքներն ու պատգամը ուղղեց նաև իր հոգևոր զավակներին` նորընծա քահանա հայրերին` անդրադառնալով նրանց նոր անուններով օժտելու փաստին: «Դուք ունեիք աշխարհիկ անուններ, որոնք ձեր ծնողները սիրով ձեզ էին տվել, սակայն այսօր, երբ Սուրբ Հոգին իջնում է ամենքիդ վրա, դուք նոր մարդ և նոր արարած եք դառնում, ուստի ձեզ նորանոր անուններ են շնորհվում: …Քանի տարիներ էլ, որ սովորած լինեք ճեմարաններում, այսօր ձեր իմացական կարողության վրա ավելանում է Ս. Հոգու ազդեցությունը, և ձեր նվիրումը կատարյալ և բացարձակ է դառնում Աստծո Ս. Խորանի և մեր Ս. Եկեղեցու հանդեպ: Հետևաբար, դուք եք այս կառույցի` Եկեղեցու, լրումն ու ամբողջությունը…», — ասաց Սրբազան Հայրը:
Հայկազուն Սրբազանը խոսեց նաև քահանայության աստվածատուր խորհրդի մասին. «Քահանայական կյանքը, սիրելիներ, սովորական պաշտոն չէ, սովորական գործի տեսակ չէ, որ մեկը մյուսով փոխարինեք, քահանայական կյանքն անմնացորդ նվիրումն է: Մեր ժողովուրդը կարիք ունի նվիրյալ, համեստ եկեղեցականների, որոնք իրենց պիտի արթնացնեն հոգևոր խավարից և քնի թմբիրից: Երբ մարդիկ թմրում են և ծուլանում, սատանան ու չարը գալիս է և հափշտակում նրանց: Դուք վերջին պատնեշն եք, այն վերջին զինվորը, որ արթուն և պահապան է մնում, իսկ պահապանի պարտականությունը, ո՞րն է, եթե ոչ հայտարարել թշնամու գալուստը և արթնացնել քնած զինվորներին, որպեսզի կարողանան դիմագրավել և վանել թշնամուն:
Մեր Հայաստանյայց Եկեղեցին սուրբերի, նահատակների, ճգնավորների, նվիրյալների ամբողջ վերջնականություն է, որի ծայրը երևում է, սակայն վերջը չի նկատվում: Դուք գալիս եք միանալու այդ գեղեցիկ փաղանգին»:
Սրբազանը հորդորեց տասներեք նորաօծ քահանաներին ամբողջանվեր ծառայությամբ հագեցնել հավատավոր ժողովրդի հոգևոր քաղցը և իրենց հայացքը սևեռելով մեր ժողովրդի հերոսական անցյալին, պատմության լավագույն օրինակներին` իրենց օծված սուրբ աջերով բարի սերմեր սերմանել:
Քարոզի ավարտին Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան և համբուրելով նորաօծների մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` նրանցից ստացան առաջին «Ողջույն»-ը:
Նորընծա քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:
Հավարտ Սուրբ Պատարագի, ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հանրապետական մաղթանքի արարողություն:
Եկեղեցականաց դասը, այս օրերին Մայր Աթոռում գումարված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի մասնակիցները և ուխտավոր հայորդիներն աղոթեցին անկախ Հայրենիքի անսասանության, պայծառության ու բարօրության համար:

21-1

21-2

21-3

21-4

21-5

21-6

21-7

21-8

21-9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը vazgen vehapar Մեր մեծերը — Վազգեն Ա (տեսանյութ)
Հաջորդ նյութը garegin 2 2 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

24 3
Նորություններ

Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն (նկարներ)

24 Դեկտեմբերի, 2019
Vache Tamar
Նորություններ

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նոր արժեքավոր համալրումը

10 Հունիսի, 2021
Miqayel srbazan 274
Հարցազրույցներ

Մայր Աթոռը այդ առաջարկը չէր արել իր համար, ժողովրդի համար էր արել. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

19 Նոյեմբերի, 2021
12 7
Նորություններ

Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

13 Փետրվարի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?